00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանն ինքն էլ էր դժգոհ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից․ ՌԴ ԱԳՆ

© SputnikՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2024
Բաժանորդագրվել
Զախարովան նշել է, որ արևմտյան երկրների ներկայացուցիչները 2022 թվականի փետրվարին թաղեցին Մինսկի խումբը։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն ինքն էլ էր դժգոհ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, ինչի մասին բազմիցս և բացահայտ հայտարարել է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ինքներս էլ դժգոհ էինք այդ կառույցի աշխատանքից, շատ էինք քննադատում այն, հատկապես այն բանից հետո, երբ արևմտամետները սկսեցին բացահայտ արգելափակել խմբի աշխատանքը», - ասաց Զախարովան:
Նրա խոսքով` այն ամենը, ինչ դրական էր ԵԱՀԿ ՄԽ-ում, հիմնականում հիմնված էր ռուսական մշակումների վրա, որոնք արտացոլվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ պայմանավորվածություններում:
Երևանն «աուդիտ» է պատրաստել բրյուսելյան չկատարված պայմանավորվածությունների մասով. Փաշինյան
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ 2022 թվականի փետրվարին արևմտյան երկրները թաղեցին ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ նրանք տրամադրված են պաշտպանելու սեփական շահերը, քաղաքականացնելու խնդիրը, այլ ոչ թե կարգավորելու այն։
«Մինսկի խումբը մենք քննադատում էինք տեղին և կոշտ։ Ընդհանուր առմամբ, իրավիճակի կարգավորման նպատակով մենք խմբի գործունեության մեջ ունենք ավանդ, որը բարձր մակարդակով բազմիցս գնահատվել է երկու երկրներում (Հայաստանում և Ադրբեջանում, - խմբ.)», - ասաց Զախարովան։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն պատմության մաս է դարձել: Բաքուն Երևանին առաջարկում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։
Հիշեցնենք, որ Մինսկի խմբում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Շվեդիան, Չեխոսլովակիան (այնուհետ` Ֆինլանդիան): Ռոտացիոն սկզբունքով մշտական անդամ է նաև ԵԱՀԿ Եռյակը, որը կազմված է ԵԱՀԿ նախկին, ներկա և հաջորդ գործող նախագահներից:
1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում ստեղծվեց Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը:
Եռանախագահություն ինստիտուտը` ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի, սկսեց գործել 1997թ. փետրվարի 14-ից:
Լրահոս
0