00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի քննարկումը կվերսկսեն դեկտեմբերին. Հաջիև

© Sputnik / Murad OrujovՀիքմեթ Հաջիև
Հիքմեթ Հաջիև - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2024
Բաժանորդագրվել
Հաջիևը հայտնել է, որ ընթացիկ ամսում իրենց օրակարգում միայն СОР–29 գագաթնաժողովն է։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի քննարկումը կվերսկսեն դեկտեմբերին։ Այս մասին Բաքվում անցկացվող ՄԱԿ–ի Կլիմայի փոփոխության համաժողովի (СОР–29) ժամանակ «ՏԱՍՍ»–ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա ընդգծել է, որ այժմ Ադրբեջանի օրակարգում СОР–29–ն է, ու դա շարունակվելու է մինչև ընթացիկ ամսվա վերջ։
«Ամենայն հավանականությամբ` սկսած դեկտեմբերից` նոր գործընթաց կսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև` խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները քննարկելու և շարունակելու վերաբերյալ»,– ասել է Հաջիևը։
Նրա խոսքով` փաստաթղթում դեռ չհամաձայնեցված հարցեր կան, այդ պատճառով էլ կողմերը քննարկումներն ու բանակցությունները շարունակում են փորձագետների մակարդակով։
Նշենք, որ նոյեմբերի 12-ին էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էր անդրադարձել պայմանագրին առնչվող հարցերին ու ընդգծել, որ գագաթնաժողովին Հայաստանի պատվիրակության չմասնակցելը հնարավորության բացթողում է։
Հայկական ԶԼՄ-ներում ավելի վաղ հրապարակումներ են եղել այն մասին, որ Երևանը գագաթաժողովին իր մասնակցությունը պայմանավորում է Բաքվի բանտերից հայ գերիների ազատ արձակմամբ: Պաշտոնյաները դա չէին հաստատում, սակայն ճեպազրույցներից մեկի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ եթե COP–29-ին Հայաստանի մասնակցության հարցը կապվի գերիների վերադարձի կամ որևէ այլ դրական որոշման հետ, ապա անպայման պետք է մասնակցել։ Նա նաև հայտնեց, որ հոկտեմբերին Կազանում ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովում Փաշինյանն ու Ալիևը քննարկել են գերիների հարցը։
Հավելենք, որ հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն Ադրբեջանին է ուղարկել օգոստոսի վերջին։
Օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 16 հոդվածից 13-ը համաձայնեցված է. Ադրբեջանին առաջարկել են ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա:
Իլհամ Ալիևն իր հերթին սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի խորհրդարանում «ոչ ադեկվատ և պարզունակ» որակեց հայկական ղեկավարության գործողությունները։
Նոյեմբերի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխան առաջարկներ է ստացել Ադրբեջանից։
Լրահոս
0