00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի կենտրոնում և ոչ միայն. ինչ կկառուցեն ու կթարմացնեն ՀԷՑ–ն ու «Գազպրոմը» 2025-ին

© Sputnik / Asatur YesayantsԷլեկտրահաղորդման գծեր
Էլեկտրահաղորդման գծեր - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2024
Էլեկտրահաղորդման գծեր
Բաժանորդագրվել
ՀԷՑ–ը Երևանի կենտրոնի մատակարարման համար նոր էլեկտրահաղորդման գծեր կանցկացնի, «Գազպրոմը» կսկսի շահագործման հանձնել խողովակաշարերի նոր ցանց։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն լրացուցիչ միջոցներ կներդնի Երևանի Փոքր կենտրոնի էներգամատակարարման համար։ Այս մասին նշված է ընկերության ներդրումային ծրագրի 2025 թվականի (2024-34 թթ. ծրագրի շրջանակում) հատվածում։ 2024 թվականին այդ նպատակի համար միջոցներ չեն նախատեսվել, բայց 2025-26 թվականներին կհատկացվի մոտ 3-ական միլիարդ դրամ (կոնկրետ 2025–ին՝ 3,1 միլիարդ դրամ կամ մոտ 8 միլիոն դոլար)։
Մայրաքաղաքի կենտրոնին էներգիա մատակարարող «Երևան-1» ՀԷԿ-ում 2024 թվականի ամռանը տեղի ունեցած վթարից հետո վնասվել են կայանից ցանց տանող էլեկտրահաղորդման գծերը։ Մայրաքաղաքի կենտրոնում մոտ երկու շաբաթ դադարեցվում էր էլեկտրամատակարարումը։ Դրանից հետո ՀԷՑ–ը որոշել է քաղաքի փոքր Կենտրոնում գտնվող ենթակայաններում ամբողջությամբ թարմացնել մալուխներն ու տրանսֆորմատորները։
Բացի այդ, նախատեսվում է վերազինել «Ջրվեժ» ենթակայանի սարքավորումները (այս ենթակայանը էլեկտրաէներգիա է մատակարարում համանուն թաղամասին և Երևանի հյուսիսային շրջանների մի մասին), արդիականացման աշխատանքներ իրականացնել Կապան քաղաքի ենթակայաններից մեկում:
ՀԷՑ–ը կավելացնի ոչ միայն ենթակայանների, այլև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման գումարները։ Միևնույն ժամանակ ներտնային ցանցերի վերանորոգման ծախսերը (բազմաբնակարան շենքերի մուտքերում) չեն ավելանա (առաջիկա մի քանի տարիներին նախատեսվում է այդ նպատակների համար հատկացնել տարեկան մոտ 500 հազար դոլար)` չնայած որ մեծ մաշվածության և ծանրաբեռնվածության պատճառով այդ ցանցերը շատ լավ վիճակում չեն (տարբեր տարիներին բազմաթիվ բնակելի շենքերի առաջին հարկերում զանգվածաբար բացվել են խանութներ և սննդի կետեր):
Միլիարդների օգուտ նոր ատոմակայանից և ելք «Նաիրիտի» համար. ինչ է առաջարկում «Ռոսատոմը»
Հավելենք, որ ցանցի թարմացման արդյունքում ՀԷՑ–ում պետք է նվազեն էլեկտրաէներգիայի կորուստները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021-24 թվականներին ընկերության էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստները պետք է կազմեն ոչ թե 7,5%, այլ 2023-ից սկսած՝ 7%, իսկ 2028–ին՝ 6,4% (այս նիշից ավելի կորուստների համար ՀԷՑ–ը սակագներից փոխհատուցում չի ստանա)։
Ընկերության վարչական ծախսերը կկրճատվեն գրեթե կրկնակի՝ 2024 թվականի համար նախատեսված 3,1 մլն դոլարի փոխարեն 2025-26 թվականներին դրանք կկազմեն են շուրջ 1,7 մլն դոլար։
«Գազպրոմ Արմենիան» 2025 թվականից պետք է սկսի Երևանի գազամատակարարման բարելավման նպատակով կառուցված նոր խողովակաշարերի և բաշխիչ կայանների շահագործումը: Ցանցը պետք է վերազինվի նաև տասնյակ նոր բարձրահարկ շենքերի պատճառով, որոնք վերջին տարիներին կառուցվում են Երևանում։ Նոր ենթակառուցվածքը (23 մլն դոլար ծավալով) հիմնականում նախատեսվում է գործարկել հենց հաջորդ տարի։ 2026-ին այդ ծավալը կկազմի արդեն 14 մլն դոլար, 2027-ին՝ 10 մլն դոլար։
2025 թվականին նախատեսվում է ավարտին հասցնել Վանաձոր-Ալավերդի գլխավոր գազատարի՝ այս տարի մեկնարկած հիմնանորոգումը (Լոռու մարզը, որի գազամատակարարումն ապահովում է այս խողովակաշարը, այս տարվա մայիսին վնասվել էր հեղեղումների պատճառով): Նշված նպատակների համար 2024-25 թվականներին ընդհանուր առմամբ նախատեսվում է հատկացնել մոտ 11,9 մլրդ դրամ(30,6 մլն դոլար)։ Բացի այդ, նախատեսվում է հիմնովին վերանորոգել Հայաստանի արևմտյան հատվածներով (Արմավիրից Մարալիկ) անցնող գլխավոր, ինչպես նաև Վանաձոր - Գյումրի գազատարերը։
Այս և այլ վերանորոգման աշխատանքների արդյունքում համակարգում պետք է նվազեն գազի կորուստները (ինչպես ՀԷՑ–ի պարագայում)։ 2020 թվականի արդյունքներով գազի կորուստները (գլխավոր և բաշխիչ ցանցերում) կազմել են մոտ 5,7%: «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծրագրով մինչև 2025 թվականը կորուստները պետք է նվազեն մինչև 3,9%, իսկ մինչև 2030 թվականը՝ մինչև 3,0%:
2025-ին ընկերությունը կավելացնի վարչական շենքերի վերանորոգման և կահավորման ծախսերը. 2024-ին այդ նպատակի համար նախատեսվել է հատկացնել մոտ 200 մլն դրամ, իսկ 2025-ին՝ մոտ 970 մլն (մոտ 2,5 մլն դոլար):
Լրահոս
0