https://arm.sputniknews.ru/20241112/vorqan-e-atshel-hajastani-ev-eatm-mjus-erkrneri-ardjunaberutjuny-9-amsum-82937970.html
Որքան է աճել Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների արդյունաբերությունը 9 ամսում
Որքան է աճել Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների արդյունաբերությունը 9 ամսում
Sputnik Արմենիա
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,6 %-ով, սակայն մեծ մասով՝ ոսկու նախնական մշակման և վերավաճառքի հաշվին: 12.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-12T18:33+0400
2024-11-12T18:33+0400
2024-11-12T18:33+0400
արդյունաբերություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
արտադրություն
տնտեսություն
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/2205/26/22052637_0:85:1600:985_1920x0_80_0_0_82498a786987be146c149d95df39c79a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. 2024 թվականի հունվար-սեպտեմբերին ԵԱՏՄ երկրների համախառն արդյունաբերական արտադրությունը (2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ) աճել է 4,4%-ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) վիճակագրական ծառայությունը։Արդյունահանող արդյունաբերության ծավալները նվազել են 0.4%-ով, իսկ մշակող արդյունաբերությունն աճել է 7.7%-ով:Հայաստանում դիտվել է նույն պատկերը, բայց ավելի ուժեղ տատանումներով. հանքարդյունաբերությունը նվազել է 7.8%-ով, իսկ վերամշակող արդյունաբերությունն աճել է 18.9%-ով: Այս աճը հիմնականում պայմանավորված է ոսկու վերավաճառքով՝ երկրի ներսում դրա նախնական մշակմամբ։Ընդհանուր առմամբ, արդյունաբերական արտադրանքի ծավալը հանրապետությունում աճել է 12.6%-ով: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, առանց հաշվի առնելու ոսկու վերաարտահանումը, տնտեսական ակտիվությունը Հայաստանում հունվար-օգոստոսին կկազմեր 6,4 %՝ 9 %-ի փոխարեն:Կարևոր է նաև Հայաստանում արդյունաբերական ակտիվությունը համեմատել գնաճի հետ (հասկանալու համար, թե շրջանառության աճը որքանով է իրական, իսկ գնաճը՝ որքանով է ուռճացված)։Արդյունաբերական արտադրողների գների ինդեքսը շարունակում է սպառողական գներից բարձր մնալ. տարեսկզբից այն սկսել է աճել՝ ապրիլից գերազանցելով 4 %-ը, սակայն սեպտեմբերին նվազել է մինչև 2,9 %: Բելառուսում արդյունաբերության ծավալն աճել է 6,4%–ով, Ղազախստանում՝ 3,1%-ով, Ղրղզստանում՝ 4,2%-ով և Ռուսաստանում՝ 4,4%-ով: Բոլոր հինգ երկրներում արտադրական արդյունաբերությունն ավելի արագ է աճել, քան հումքայինը։ Մասնավորապես, Ռուսաստանում առաջին դեպքում գրանցվել է 7,9 % աճ, իսկ երկրորդում՝ 0,6 % անկում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2205/26/22052637_89:0:1513:1068_1920x0_80_0_0_2152fe8a424c9f653c269e4a2a40f447.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արդյունաբերություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), արտադրություն, տնտեսություն, ինֆոգրաֆիկա
արդյունաբերություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), արտադրություն, տնտեսություն, ինֆոգրաֆիկա
Որքան է աճել Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների արդյունաբերությունը 9 ամսում
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,6 %-ով, սակայն մեծ մասով՝ ոսկու նախնական մշակման և վերավաճառքի հաշվին:
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. 2024 թվականի հունվար-սեպտեմբերին ԵԱՏՄ երկրների համախառն արդյունաբերական արտադրությունը (2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ) աճել է 4,4%-ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) վիճակագրական ծառայությունը։
Արդյունահանող արդյունաբերության ծավալները նվազել են 0.4%-ով, իսկ մշակող արդյունաբերությունն աճել է 7.7%-ով:
Հայաստանում դիտվել է նույն պատկերը, բայց ավելի ուժեղ տատանումներով. հանքարդյունաբերությունը նվազել է 7.8%-ով, իսկ վերամշակող արդյունաբերությունն աճել է 18.9%-ով: Այս աճը հիմնականում պայմանավորված է ոսկու վերավաճառքով՝ երկրի ներսում դրա նախնական մշակմամբ։
Ընդհանուր առմամբ, արդյունաբերական արտադրանքի ծավալը հանրապետությունում աճել է 12.6%-ով: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, առանց հաշվի առնելու ոսկու վերաարտահանումը, տնտեսական ակտիվությունը Հայաստանում հունվար-օգոստոսին կկազմեր 6,4 %՝ 9 %-ի փոխարեն:
Կարևոր է նաև Հայաստանում արդյունաբերական ակտիվությունը համեմատել գնաճի հետ (հասկանալու համար, թե շրջանառության աճը որքանով է իրական, իսկ գնաճը՝ որքանով է ուռճացված)։
Արդյունաբերական արտադրողների գների ինդեքսը շարունակում է սպառողական գներից բարձր մնալ. տարեսկզբից այն սկսել է աճել՝ ապրիլից գերազանցելով 4 %-ը, սակայն սեպտեմբերին նվազել է մինչև 2,9 %: Բելառուսում արդյունաբերության ծավալն աճել է 6,4%–ով, Ղազախստանում՝ 3,1%-ով, Ղրղզստանում՝ 4,2%-ով և Ռուսաստանում՝ 4,4%-ով: Բոլոր հինգ երկրներում արտադրական արդյունաբերությունն ավելի արագ է աճել, քան հումքայինը։ Մասնավորապես, Ռուսաստանում առաջին դեպքում գրանցվել է 7,9 % աճ, իսկ երկրորդում՝ 0,6 % անկում։