00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուրախ ենք մեծ թվով չինական էլեկտրամոբիլներ տեսնել Երևանի փողոցներում. դիվանագետ

© Sputnik / Aram NersesyanՉեն
Չեն - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2024
Չեն
Բաժանորդագրվել
Մին Չենը հուսով է, որ չինական առաջատար ընկերությունները կներգրավվեն համագործակցության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Չինական կողմն ուրախ է Երևանի փողոցներում տեսնել Չինաստանից ներկրված մեծ թվով էլեկտրական ավտոմեքենաներ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը` մեկնաբանելով հայ-չինական համագործակցության հնարավորությունները։

«Բարձր տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր միջավայրի զարգացման ոլորտներում Հայաստանն ու Չինաստանը կարող են շատ լավ համագործակցել։ Կարևոր ու հեռանկարային է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, այսպես մենք կարող ենք էլ ավելի բարելավել հայ և չինացի ժողովուրդների կենսամակարդակը»,– ասաց նա։

Դիվանագետը հույս հայտնեց, որ չինական առաջատար ընկերությունները կներգրավվեն այս ոլորտների համագործակցության մեջ։
Վերջին մի քանի տարիներին Հայաստանում սկսել են ավելի հաճախ ներկրվել էլեկտրական ավտոմեքենաներ (հիմնականում չինական արտադրության)։ Դրան մեծապես նպաստել է ԵԱՏՄ-ից էլեկտրական ավտոմեքենաների անմաքս ներմուծման քվոտաների հատկացումը։
ԵԱՏՄ անդամ երկրների համար էլեկտրամոբիլների ներկրման քվոտա առաջին անգամ սահմանվեց 2022 թվականի մարտին։ Հայաստանի համար սահմանվեց 7 000 ավտոմեքենայի անմաքս ներկրման իրավունք։ Ու թեև ամբողջ տարվա ընթացքում այդ քվոտայից սպառվեց միայն 2680–ը, հաջորդ` 2023թ–ի համար Հայաստանին տրամադրվեց 8000 ավտոմեքենայի քվոտա, որը դարձյալ ամբողջությամբ չսպառվեց (2023 թ–ին ՀՀ է ներկրվել գրեթե 4500 էլեկտրամոբիլ)։ Իսկ ահա 2024 թվականին սկսեցին ավելի շատ էլեկտրամոբիլներ ներկրել (նաև այն պատճառով, որ հանրապետությունում ընդլայնվեց լիցքավորման ցանցը), և հոկտեմբերի առաջին կեսին հայտնի դարձավ, որ այս տարի այլևս հնարավոր չի լինի առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլ ներմուծել, քանի որ 8000 քվոտան սպառվել է։
Հաջորդ տարի Հայաստանին կհատկացվի էլեկտրամոբիլների անմաքս ներկրման ևս 8000 քվոտա։
Լրահոս
0