00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիեզերքի նկատմամբ հետաքրքրությունն աճել է. կայացել է Եվրասիական աերոտիեզերական կոնգրեսը

© PhotoԵվրասիական աերոտիեզերական 6–րդ կոնգրեսը
Եվրասիական աերոտիեզերական 6–րդ կոնգրեսը - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2024
Եվրասիական աերոտիեզերական 6–րդ կոնգրեսը
Բաժանորդագրվել
Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 600 պատվիրակ Ռուսաստանից, ինչպես նաև Եվրասիական մեծ գործընկերության պետություններից, այդ թվում՝ ԲՐԻԿՍ+ երկրներից:
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Աշխարհում երկնային ոլորտների նկատմամբ մարդկության հետաքրքրության նոր ալիք է բարձրացել, ավելին՝ բոլորովին նոր հեռանկարներ են բացվում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար Վասիլի Շպակը՝ Մոսկվայի «Ռոսիա» ազգային կենտրոնում «Ռազմավարական փոփոխություններ ավիատիեզերական գործունեության մեջ. նոր խնդիրներ և կառավարչական մարտահրավերներ» թեմայով Եվրասիական 6-րդ Աերոատիեզերական կոնգրեսի բացման ժամանակ։
«Առաջին հերթին ինտերնետը, որը միացման հնարավորություն է տալիս ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ՝ երաշխավորված արագությամբ և հուսալիությամբ։ Առանց երկինքն օգտագործելու դա հնարավոր չէ անել, և դա հատկապես արդիական է մեր երկրի համար՝ իր խոշոր տարածություններով»,-ասել է նա։
Շպակը վստահ է, որ այսօր կոնգրեսին հավաքված մարդկանց ձեռքում է ողջ մարդկության ապագան, և եթե նախկինում դա երազանք էր, ապա հիմա գիտակցված իրականություն է, անհրաժեշտություն:
Լիագումար նիստում քննարկվել են արդյունաբերական ձեռնարկությունների, գիտական կազմակերպությունների և արտադրանքի պատվիրատուների միջև արդյունավետ հաղորդակցությունների ձևավորման հարցերը՝ տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովման նպատակով, ինչպես նաև ավիատիեզերական ոլորտում նոր տեխնոլոգիաների ստեղծման հեռանկարները:
Տիեզերական ծառայությունների շուկայի և առօրյա կյանքում, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքներում դրանց հաջող ներդրման մասին խոսել է նաև ՌԴ տրանսպորտի փոխնախարար Դմիտրի Բականովը: Խոսքը, մասնավորապես, ՌԴ Տրանսպորտի նախարարության պատվերով ստեղծված «ԷՌԱ ԳԼՈՆԱՍՍ» պետական տեղեկատվական համակարգի մասին է, որը ՌԴ-ում գործում է 2015 թվականից։ Դրան միացված տրանսպորտային միջոցները հագեցած են արտակարգ իրավիճակների ծառայությունների կանչման սարքերով:
«Ներկայումս տրանսպորտի նախարարությունը՝ «ԳԼՈՆԱՍՍ» ԲԲԸ-ի և թվայնացման նախարարության հետ համատեղ «Գոստեխ»-ում ստեղծում է դաշնային նավիգացիոն և տեղեկատվական հարթակ, որտեղ կպահվի երկրի տրանսպորտային պարկի մասին տեղեկությունը: Հնարավորություն կլինի նաև տրանսպորտի մշտադիտարկում իրականացնել, հետևել երթուղուն և չվացուցակին։ Քաղաքացիներին անհրաժեշտ են բարձր որակի ծառայություններ, և մենք պատրաստ ենք կիրառել ցանկացած նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս հասնել այդ որակին»,-նշել է Բականովը։
Կոնգրեսի շրջանակներում կայացել է նաև ռուսական առաջին տիեզերական համաժողովը, որը ավանդական և զարգացող տիեզերքի մտավոր ներուժի համախմբման հարթակ պետք է դառնա: Բացի այդ, մասնագիտական համայնքի ներկայացուցիչները մասնակցել են ավիացիոն և նորարարական ֆորումներին:
Եվրասիական աերոտիեզերական կոնգրեսը 2013 թվականին ստեղծել է ավիացիոն-տիեզերական կլաստերների Եվրասիական գործընկերությունը՝ որպես արդյունաբերական ձեռնարկությունների, գիտակրթական կենտրոնների և ավիացիոն ու տիեզերական ոլորտների փորձագիտական հանրության միջճյուղային կոմունիկացիոն հարթակ:
«Ռոսիա» ազգային կենտրոնը ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանով՝ «Ռուսաստան» միջազգային ցուցահանդես-ֆորումի ժառանգությունը պահպանելու և երկրի ու նրա քաղաքացիների ձեռքբերումները մշտական հիմունքներով ցուցադրելու համար: Կենտրոնի աշխատանքներին մասնակցում են դաշնային իշխանությունները, պետական ընկերությունները, կորպորացիաներն ու տարածաշրջանները: «Ռոսիա» ազգային կենտրոնում առաջին միջոցառումը «Ստեղծելով ապագան» միջազգային սիմպոզիումն էր, որին մասնակցում էին ավելի քան 6 հազար հյուրեր 101 երկրից:
Լրահոս
0