00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհի ամենահզոր երկրի կառավարությունը կվերահսկի աշխարհի ամենահարուստ մարդը

© Getty Images / Anna MoneymakerԻլոն Մասկն ու Դոնալդ Թրամփը
Իլոն Մասկն ու Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2024
Իլոն Մասկն ու Դոնալդ Թրամփը
Բաժանորդագրվել
Ո՞վ հաղթեց ամերիկյան ընտրություններում։ Այս պարզունակ հարցին ոմանք բավական անսպասելի պատասխան են տալիս՝ իհարկե, Իլոն Մասկը։
Աշխարհի ամենահարուստ մարդն ամեն ինչ արեց Դոնալդ Թրամփի հաղթանակի համար և ավելի հարստացավ։ Հենց որ հայտարարվեց նախկին նախագահի վերընտրվելու մասին, առաջատար ընկերությունների արժեթղթերի գինը բորսայում անմիջապես բարձրացավ, և Մասկի հարստությունն ավելացավ 21 միլիարդ դոլարով։ Հիմա արդեն կարելի է ասել՝ այս մարդը շատ ճիշտ հաշվարկ էր արել. դարձել էր Թրամփի ընտրարշավի ամենամեծ դոնորը, 120 միլիոն էր ծախսել նախընտրական քարոզչության համար, մի քանի անգամ հրապարակավ խստորեն քննադատել էր դեմոկրատներին, մի առիթով նույնիսկ խոստովանել էր. «Եթե Թրամփը պարտվի, իմ վերջը գալու է»։ Բայց Թրամփը հաղթեց, և ակնհայտ դարձավ, որ սկսվում է մեծահարուստի աստեղային ժամը, որը կարող է տևել 4 տարի։ Բրիտանական «Գարդիանը» փաստել է՝ Թրամփի օրոք պետության երկրորդ ամենազդեցիկ դեմքն Իլոն Մասկն է լինելու։
Ամերիկյան ընտրությունների հմայքն ու թշվառությունը. թերթելով պատմության էջերը
Այդ մարդու աճող ազդեցության առաջին նախանշանն այն էր, որ նորընտիր նախագահը հեռախոսով զրուցելով Ուկրաինայի ղեկավարի հետ, անսպասելիորեն խոսափողը փոխանցեց Իլոն Մասկին։ Իհարկե, կարող եք ասել՝ դե, անսովոր բան չի պատահել, Թրամփը Զելենսկու հետ հո Սպիտակ տան Օվալաձև կաբինետի՞ց չի խոսել։ Մասկի հետ սուրճ էին խմում Ֆլորիդայում, երբ Կիևից զանգահարել է Ուկրաինայի առաջնորդը, բայց բոլոր դեպքերում, միլիարդատիրոջ ներգրավումը երկուսի խոսակցությանը բավական տարօրինակ է։ Մանավանդ որ Մասկին Կիևում ամենևին միանշանակ չեն վերաբերվում։
Սկզբում՝ ռազմական գործողությունների ծավալումից անմիջապես հետո, ուկրաինացիները շատ գոհ էին Մասկից, երբ նա թույլ տվեց օգտվել իր Starlink արբանյակային համակարգից, որը չափազանց կարևոր է զինվորականների համար, հատկապես այն դեպքում, երբ խափանվում է բջջային և ինտերնետային կապը։ Սակայն ընդամենը մի քանի ամսից ուկրաինացիների վերաբերմունքն ամերիկացի միլիարդատիրոջ նկատմամբ 180 աստիճանով փոխվեց, երբ նա հրապարակեց խաղաղություն հաստատելու իր առաջարկները, ըստ որոնց, Դոնեցկում և Լուգանսկում պետք է նոր հանրաքվե անցկացվի՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, Ղրիմը պետք է մնա Ռուսաստանի կազմում, իսկ Ուկրաինան պիտի լինի չեզոք երկիր։
Ավելին, Իլոն Մասկը պարզապես հրապարակեց 2012 թվականին Ուկրաինայում կայացած ընտրությունների արդյունքները և դրանց հիմա վրա արած իր եզրակացությունը, այն է՝ Ուկրաինայի մարզերի գերակշիռ մասն, իհարկե, ցանկանում է լինել Ուկրաինայի մաս, բայց արևելյան որոշ տարածքներում գերակշռում է ռուսախոս բնակչությունը, որը նախընտրում է Ռուսաստանը։ Իսկ երբ Մասկը նաև թույլ չտվեց, որ իր արբանյակային համակարգն օգտագործվի Ռուսաստանի խորքերին հարվածներ հասցնելու համար, Կիևում արդեն բացեիբաց սկսեցին մեծահարուստին մեղադրել ռուսամետության մեջ։
Սակայն Դոնալդ Թրամփը երբեք չի էլ ակնարկել, որ պատրաստվում է Մասկին օգտագործել ուկրաինական թնջուկը հանգուցալուծելու համար։ Ըստ տարբեր աղբյուրների, նորընտիր նախագահը ցանկանում է հիմնովին վերակառուցել գործադիր մարմինների աշխատանքը և ուզում է այդ նպատակով ստեղծել, այսպես ասած՝ Կառավարության արդյունավետության դեպարտամենտ, որն, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է հենց Իլոն Մասկը։ Ամերիկյան լրատվամիջոցներից մեկը նույնիսկ գրել է, որ Մասկը դառնալու է «արդյունավետության արքա»։ Նրա հիմնական գործառույթներն են լինելու բյուջետային ծախսերի կրճատումը, կառավարության աշխատանքի բարեփոխումը և ամեն ինչ արգելակող բյուրոկրատիայի դեմ պայքարը։ Համաձայնե′ք, նման մի կառույց էլ արժեր Հայաստանում ստեղծել, մանավանդ որ հենց այս օրերին, երբ քննարկվում է հաջորդ տարվա բյուջեն, ընդդիմադիր պատգամավորները էնպիսի պետական ծախսեր են հայտնաբերում, որոնք առնվազն զարմանալի են անընդհատ պատերազմի վտանգի առջև կանգնած երկրի համար։
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2024
Հաշվարկները սխալ դուրս եկան. ինչու հաղթեց Դոնալդ Թրամփը
Բայց Մասկին առնչվող պրոբլեմն այլ է։ Չէ՞ որ նրա գլխավորած Tesla և SpaceX ընկերությունների գործունեությունն անմիջականորեն կախված է պետական սուբսիդիաներից։ Ընդամենը մի երկու օրինակ բերեմ։ SpaceX-ը վերջերս սկսել է զբաղվել լրտեսական արբանյակների մշակմամբ, իսկ այդ նպատակի համար Պենտագոնը և հատուկ ծառայությունները պատրաստ են միլիարդավոր դոլարներ հատկացնել։ Կամ՝ նախագահի վարչակազմը մտադիր է մեծ քանակությամբ էլեկտրամոբիլներ գնել պետական հիմնարկների և ծառայությունների համար։ Կասկած ունե՞ք, որ Թրամփի աշխատակազմը նախապատվությունը կտա Մասկի Tesla-ին։ Բայց ամենակարևորը՝ Թրամփը խոստացել է էապես նվազեցնել մեծ կորպորացիաների և հարուստների հարկերը։ Դե հիմա ասեք՝ ճիշտ չի՞ արել աշխարհի ամենահարուստ մարդը, որ պաշտպանել է Թրամփի թեկնածությունը։
Լրահոս
0