00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է որոշել, որ Աննա Հակոբյանի հին մեքենան մաշվել է. Գեղամ Մանուկյանը` ՊՊԾ պետի տեղակալին

© Photo : ScreenshotԱննա Հակոբյանին սպասարկող ավտոմեքենան
Աննա Հակոբյանին սպասարկող ավտոմեքենան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2024
Աննա Հակոբյանին սպասարկող ավտոմեքենան
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը որևէ տրամաբանություն չի տեսնում, որ վարչապետի կնոջ կազմակերպած մասնավոր ընթրիքի ժամանակ ՊՊԾ–ի ավելի քան 3 տասնյակ ծառայողներ են անվտանգություն ապահովել։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության» պատգամավոր Գեղամ Մանուկյանին հետաքրքրում է, թե ով է որոշում փոխել ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ավտոմեքենան։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ նա այդ մասին հարցրեց Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանին։

«Մամուլում շատ գրվեց, որ Աննա Հակոբյանին սպասարկող մեքենան 145 հազար դոլար է, թեև 1–2 տարի առաջ այլ ծառայողական մեքենա էիք կարծես գնել։ Կարգը ո՞նց է, ա՞նձն է որոշում, որ իր մեքենան փոխեք, թե՞ 2 տարվա մեջ դուք տեսնում եք, որ ջիպն այնքան է մաշվել, որ անպայման պետք է նոր մեքենա առնեք»,– ասաց Մանուկյանը։

Առաքելյանը պատասխանեց, որ ծառայությունն ինքն է որոշում` ելնելով իրավիճակից, թե որտեղ և ում ինչ մեքենա է տրամադրվում, որը կարող է փոփոխվել։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց` արդյոք ՊՊԾ-ն մասնավոր որևէ հավաքի ժամանակ անվտանգություն ապահովում է, թե ոչ։ Խոսքը մասնավորապես «Լիվինգսթոնում» «Իմ քայլը» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանի կազմակերպած ճաշկերույթին էր վերաբերում։
«Լավ, հասկանալի է, օրենքով է, որ ընտանիքի անդամ է, պետք է ՊՊԾ-ից 1, 2, 3, 10 ծառայող անվտանգություն ապահովեն: Բայց մասնավոր բարեգործական կազմակերպության ճաշկերույթին ՊՊԾ–ի 3 տասնյակից ավելի ծառայողների ներկայությունը ո՞ր օրենքով է Հայաստանում կանոնակարգվում»,- ասաց նա:
Առաքելյանը պատասխանեց` անվտանգության աշխատակիցների թիվը կախված է իրավիճակից։
«Նույն օրենքի 6-րդ մասով է, ինչպես պահպանվում են պահպանվող օբյեկտները, նրանց ընտանիքի անդամներն էլ։ Ու էլի իրավիճակը գնահատելով` կարող է տարբեր քանակի հասնել անվտանգության աշխատակիցների թիվը»,- ասաց նա:
Մանուկյանը հավելեց. «3 տասնյակից ավելի ծառայողներ բերել եք բիզնեսմեննի ճաշկերույթին, որ ի՞նչ: Մեղք են էդ տղերքը»:
Առաքելյանը շնորհակալություն հայտնեց, որ մտածում են իրենց մասին, բայց նշեց, որ դա ծառայություն է:
Լրահոս
0