00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս հրաժարվել նավթից և գազից. քննարկում նավթի ու գազի շնորհիվ բարգավաճող Ադրբեջանում

© AP Photo / Peter DejongCOP29
COP29 - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2024
Բաժանորդագրվել
Երևի կարելի է լիովին համաձայնել այն կարծիքին, որ արդի աշխարհում իրականությունն ավելի ու ավելի աբսուրդային է դառնում։
Տասնյակ երկրների ներկայացուցիչներ այսօր հավաքվել են քննարկելու նավթի և գազի արդյունահանման վնասակար հետևանքները և դրանց դեմ համատեղ պայքարելու հեռանկարները։ Հավաքվում են մի երկրում, որի ողջ հզորությունը հիմնված է գրեթե բացառապես նավթի ու գազի արտահանման վրա, ավելին՝ այդ երկրի մայրաքաղաքն է գտնվում նավթային հանքավայրի վրա, էլ ավելին՝ այդ պետության հետ մեծ հույսեր են կապում եվրոպացիները, որոնք այժմ վառելիքի խիստ կարիք ունեն։
Այո′, խոսքը երկուշաբթի օրը Բաքվում բացված COP29 համաշխարհային բնապահպանական համաժողովի մասին է, որտեղ ըստ տրամաբանության պետք է քննարկվեն նավթից և գազից կամաց-կամաց հրաժարվելու հետ կապված խնդիրները։ Ուղղակի, ինչպես նշում են արևմտյան առաջատար լրատվամիջոցները, ամենևին պարզ չէ, թե ինչու է այդ նպատակի համար ընտրվել Ադրբեջանը, որի առաջնորդը մի քանի ամիս առաջ անկեղծացել է. «Մենք մեղավոր չենք, որ ունենք նավթի ու գազի պաշարներ։ Դա Աստծո պարգևն է։ Եվ մենք շարունակելու ենք արտահանել վառելիքը, քանզի աշխարհը դրա կարիքն ունի»։
Ամերիկյան ընտրությունների հմայքն ու թշվառությունը. թերթելով պատմության էջերը
Բրիտանական հայտնի լրատվամիջոցներից մեկն ընդհանրապես արտառոց դրվագ է նկարագրում։ Այդ լրատվամիջոցի տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որում այս բնապահպանական հավաքի գլխավոր գործադիր տնօրեն Էյնուր Սուլթանովը համաժողովի նախօրեին նավթի և գազի մատակարարման գործարքներ է քննարկում ինչ-որ ներդրողի հետ։ Այսինքն, Ադրբեջանի իշխանություններն այս բնապահպանական համաժողովն օգտագործում են պետական նավթագազագին ընկերության եկամուտներն ավելացնելու համար։ ՄԱԿ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը զայրացել է. «Սուլթանովի գործողությունները բացարձակ անընդունելի են, և սա պարզապես դավաճանություն է համաժողովի սկզբունքներին»։
Ադրբեջանի բնապահպանական քաղաքականությունն ընդհանրապես պարադոքսալ է. իշխանությունները, մի կողմից ամեն կերպ ճնշում են բնապահպաններին, ազատում աշխատանքից, նույնիսկ նստեցնում նրանց, մյուս կողմից, ինչպես հիշեցնում է լոնդոնյան «Գարդիանը», հենց բնապահպանների անվան տակ գործող մարդիկ ամիսներ առաջ փակեցին Լաչինի միջանցքը՝ սովի մատնելով տասնյակ հազարավոր ղարաբաղցիներին, որոնք ի վերջո ստիպված եղան լքել իրենց պապենական հողերը։ Մեկնաբաններից մեկը հեգնում է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կարող էր հարվածային բնապահպանների գումարտակ ստեղծել բանակի կազմում։
Էնպես չի, որ համաժողովի մասնակիցները, որոնք այս օրերին հավաքվում են Բաքվում, լրիվ անտեղյակ են, թե ինչ իրավիճակ է տիրում Ադրբեջանում, և ինչպես են փորձում այդ երկրի իշխանություններն օգտագործել այս միջոցառումը իրենց հեղինակությունը բարձրացնելու համար։ Ահա թե ինչ է գրել մի քանի օր առաջ բրիտանացի փորձագետ Մեյրա Ռոբինսը. «Միջազգային իրավապահ կազմակերպությունները և քաղաքացիական խմբերը, մասնավորապես ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, հորդորում են սեփական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք ազատ արձակեն քաղբանտարկյալներին»։
Այդ ջանքերը որոշակի արդյունք տվել են՝ ամերիկացի կոնգրեսականները հոկտեմբերին կոչ են արել պետքարտուղար Էնթոնի Բլինկենին պահանջել Իլհամ Ալիևից, որ նա դադարեցնի մարդու իրավունքների խախտումները։ Եվրախորհրդարանն ավելի հեռուն է գնացել և կոչ արել եվրոպացի առաջնորդներին օգտագործել հենց Բաքվի համաժողովըԱդրբեջանի իշխանություններին դատապարտելու համար։
Սակայն, ինչպես փաստում են բազմաթիվ քաղաքագետներ, Ադրբեջանը վաղուց արդեն հստակ ռազմավարություն է մշակել բոլոր տեսակի մեղադրանքներին հակադարձելու համար։ Նախ, խաղաղասեր ներկայանալու համար Ադրբեջանը դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով բոլոր հակամարտությունների կողմերին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հրաժարվել ռազմական գործողություններից։ Եվ երկրորդ, ադրբեջանցի ղեկավարները շարունակ պնդում են՝ Ղարաբաղը և նրան հարող շրջանները, որոնք հայերը հանքավայրի էին վերածել, վնասելով բնությունը, այժմ դառնալու են էկոլոգիապես մաքուր տարածք, որտեղ զարկ է տրվելու «կանաչ» տեխնոլոգիաներին, և առավելագույնս օգտագործվելու է արևի, քամու և ջրի էներգիան։ Համաձայնե′ք, շատերի համար գովելի և համոզիչ է հնչում։
Քրիստափոր Կոլումբոսի արձանը - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2024
Գիտնականները պնդում են՝ Կոլումբոսը հրեա էր. թերահավատները հակադարձում են՝ դա վարկած է
Իսկ համոզելը արվեստ է։ «The Wall Street Journal» օրաթերթը վկայում է՝ ադրբեջանական համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու բազմաթիվ գայթակղիչ հաճույքներից։ Չէ′, խոսքը ավանդական սև խավիարի մասին չէ։ Ուղղակի Բաքվում ձեզ կարող են առաջարկել լոգանք՝ տաք հում նավթով լցված վաննայում։ Մասնագետները պնդում են՝ շատ օգտակար է առողջության համար, գրում է ամերիկյան թերթը։
Խոստովանեմ՝ շատ դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարելի է առողջության համար օգտակար նավթի մեջ պառկած պայքարել նավթի վնասների դեմ։
Լրահոս
0