https://arm.sputniknews.ru/20241110/ukrainaji-zu-n-harvatsel-e-gvorlvovkaji-kentrvonin-mek-mard-viravvorvel-e-82868541.html
Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Գորլովկայի կենտրոնին, մեկ մարդ վիրավորվել է
Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Գորլովկայի կենտրոնին, մեկ մարդ վիրավորվել է
Sputnik Արմենիա
Շենքի մոտ 20 բնակարան տարբեր վնասներ են կրել: 10.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-10T11:13+0400
2024-11-10T11:13+0400
2024-11-10T11:15+0400
դոնեցկ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
տեսանյութեր
ուկրաինա
գնդակոծություն
վիրավոր
հրդեհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82867461_216:0:1705:837_1920x0_80_0_0_3cdb852abc09098c709302ef95601b9b.jpg
Ուկրաինայի զինված ուժերը հրետանային հարված են հասցրել Գորլովկայի կենտրոնին։ Բնակելի շենքին արկի ուղիղ հարվածի հետևանքով տուժել է Ձերժինսկից տեղափոխված մի փախստական, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ականատեսի խոսքին։Բեկորների ցրվածությունից և արյան հետքերից դատելով` արկի պայթյունի պահին տղամարդը պառկած է եղել մահճակալին: Բազմաթիվ բեկորներ ընկել են սենյակում, ինչի հետևանքով նա լուրջ վնասվածքներ է ստացել։ Բացի այդ, տարբեր վնասներ են կրել մոտ 20 բնակարան։Վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչության հաղորդագրության համաձայն` անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը ութ անգամ գնդակոծել են հանրապետության տարածքը` արձակելով 24 միավոր տարբեր զինամթերք։ Վնասվել են երկու բնակելի տնային շինություն և քաղաքացիական ենթակառուցվածքի մեկ օբյեկտ։ՀՕՊ ուժերը դեպի Մոսկվա թռչող 4 ԱԹՍ են խոցել. ՍոբյանինԳորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ դեպի հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Այն ԴԺՀ-ի ամենամեծ բնակավայրերից մեկն է։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
դոնեցկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Украинские военные обстреляли центр Горловки, в результате прямого попадания в многоквартирный дом пострадал беженец из Дзержинска, рассказала очевидец происшествия
Sputnik Արմենիա
Украинские военные обстреляли центр Горловки, в результате прямого попадания в многоквартирный дом пострадал беженец из Дзержинска, рассказала очевидец происшествия.
2024-11-10T11:13+0400
true
PT0M39S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82867461_402:0:1518:837_1920x0_80_0_0_60858f15f61e323b5b93acb13fb901de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնեցկ, видео, տեսանյութեր, ուկրաինա, գնդակոծություն, վիրավոր, հրդեհ
դոնեցկ, видео, տեսանյութեր, ուկրաինա, գնդակոծություն, վիրավոր, հրդեհ
Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Գորլովկայի կենտրոնին, մեկ մարդ վիրավորվել է
11:13 10.11.2024 (Թարմացված է: 11:15 10.11.2024) Շենքի մոտ 20 բնակարան տարբեր վնասներ են կրել:
Ուկրաինայի զինված ուժերը հրետանային հարված են հասցրել Գորլովկայի կենտրոնին։ Բնակելի շենքին արկի ուղիղ հարվածի հետևանքով տուժել է Ձերժինսկից տեղափոխված մի փախստական, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ականատեսի խոսքին։
Բեկորների ցրվածությունից և արյան հետքերից դատելով` արկի պայթյունի պահին տղամարդը պառկած է եղել մահճակալին: Բազմաթիվ բեկորներ ընկել են սենյակում, ինչի հետևանքով նա լուրջ վնասվածքներ է ստացել։ Բացի այդ, տարբեր վնասներ են կրել մոտ 20 բնակարան։
Վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչության հաղորդագրության համաձայն` անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը ութ անգամ գնդակոծել են հանրապետության տարածքը` արձակելով 24 միավոր տարբեր զինամթերք։ Վնասվել են երկու բնակելի տնային շինություն և քաղաքացիական ենթակառուցվածքի մեկ օբյեկտ։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ դեպի հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Այն ԴԺՀ-ի ամենամեծ բնակավայրերից մեկն է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։