https://arm.sputniknews.ru/20241110/hajastanum-anckacvel-e-azgagrakan-teladrutjun-mijazgajin-akcian-masnakcel-e-196-mard-82871640.html
Հայաստանում ինչ գիտեն Ռուսաստանի մասին. աշակերտները և ուսանողները «թեստ» են հանձնել
Հայաստանում ինչ գիտեն Ռուսաստանի մասին. աշակերտները և ուսանողները «թեստ» են հանձնել
Sputnik Արմենիա
Ակցիան կայացել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում: 10.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-10T13:53+0400
2024-11-10T13:53+0400
2024-11-10T14:24+0400
հայաստան
ռուսաստան
աշակերտ
մրցույթ
թելադրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82869873_0:120:1280:840_1920x0_80_0_0_5dd94723f9597fd6f0b81eae05b85cb5.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. «Ազգագրական թելադրություն» միջազգային ակցիան անցկացվել է Հայաստանի հինգ մարզերում, որին մասնակցել է 196 մարդ, հայտնում է Հայաստանում Ռուսական տունը:Նշվում է, որ ակցիան անցկացվել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի», Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Հայ-ռուսական համալսարանի հարթակներում։Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության մշակութային նախագծերի համակարգող Նատալյա Սահակյանը ասել է, որ ակցիան երեխաների համար իրենց գիտելիքները ստուգելու, ինչպես նաև տարբեր ժողովուրդների մշակույթի մասին ինչ-որ նոր բան սովորելու հիանալի հնարավորություն է:«Նման ակցիաները, անկասկած, կընդլայնեն նրանց մտահորիզոնը, և հնարավոր է, որ ինչ-որ մեկը սկսի հետաքրքրվել պատմությամբ և մշակութաբանությամբ»,-ասել է Սահակյանը:45 րոպեի ընթացքում մասնակիցները պատասխանել են Ռուսաստանի ժողովուրդների հավատալիքների, սովորույթների, տոների մասին հարցերին: Կապանում թելադրությունը գրել են հիմնականում դպրոցների աշակերտները։ Ակցիայի մեկնարկից առաջ նրանց ողջունել է Կապանում գլխավոր հյուպատոսության բացման նախագծի ղեկավար Իգոր Տիտովը:Կարմիրգյուղի «Ռոսսոտրուդնիչեստվոյի» լրացուցիչ կրթության կենտրոնում ակցիան իրականացրել են «Ռոսսոտրուդնիչեստվոյի» «Ռուսաց լեզվի մագիստրոսներ» միջազգային ստաժավորման ծրագրի կամավորները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82869873_0:0:1280:960_1920x0_80_0_0_71f8fead877c8f8c4639cb1c28c067d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, աշակերտ, մրցույթ, թելադրություն
հայաստան, ռուսաստան, աշակերտ, մրցույթ, թելադրություն
Հայաստանում ինչ գիտեն Ռուսաստանի մասին. աշակերտները և ուսանողները «թեստ» են հանձնել
13:53 10.11.2024 (Թարմացված է: 14:24 10.11.2024) Ակցիան կայացել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. «Ազգագրական թելադրություն» միջազգային ակցիան անցկացվել է Հայաստանի հինգ մարզերում, որին մասնակցել է 196 մարդ, հայտնում է Հայաստանում Ռուսական տունը:
Նշվում է, որ ակցիան անցկացվել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի», Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Հայ-ռուսական համալսարանի հարթակներում։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության մշակութային նախագծերի համակարգող Նատալյա Սահակյանը ասել է, որ ակցիան երեխաների համար իրենց գիտելիքները ստուգելու, ինչպես նաև տարբեր ժողովուրդների մշակույթի մասին ինչ-որ նոր բան սովորելու հիանալի հնարավորություն է:
«Նման ակցիաները, անկասկած, կընդլայնեն նրանց մտահորիզոնը, և հնարավոր է, որ ինչ-որ մեկը սկսի հետաքրքրվել պատմությամբ և մշակութաբանությամբ»,-ասել է Սահակյանը:
45 րոպեի ընթացքում մասնակիցները պատասխանել են Ռուսաստանի ժողովուրդների հավատալիքների, սովորույթների, տոների մասին հարցերին: Կապանում թելադրությունը գրել են հիմնականում դպրոցների աշակերտները։ Ակցիայի մեկնարկից առաջ նրանց ողջունել է Կապանում գլխավոր հյուպատոսության բացման նախագծի ղեկավար Իգոր Տիտովը:
Կարմիրգյուղի «Ռոսսոտրուդնիչեստվոյի» լրացուցիչ կրթության կենտրոնում ակցիան իրականացրել են «Ռոսսոտրուդնիչեստվոյի» «Ռուսաց լեզվի մագիստրոսներ» միջազգային ստաժավորման ծրագրի կամավորները: