https://arm.sputniknews.ru/20241110/getq-gjughum-khvoshvor-avtvovtar-e-teghi-unecel-ka-1-zvoh-ev-4-tuzhats-82867285.html
Գետք գյուղում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կա 1 զոհ և 4 տուժած
Գետք գյուղում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կա 1 զոհ և 4 տուժած
Sputnik Արմենիա
Իրար են բախվել «VAZ» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը։ 10.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-10T10:21+0400
2024-11-10T10:21+0400
2024-11-10T10:22+0400
շիրակի մարզ
ավտովթար
ավտոմեքենա
զոհ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82866919_0:120:1280:840_1920x0_80_0_0_90914c79f92b830ba355f02fe444859b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Գետք գյուղում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 1 զոհ և 4 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։Նշվում է, որ վթարի մասին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է նոյեմբերի 9-ին, ժամը 20:56-ին։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ Գետք գյուղի վերջնամասում բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ., ծնված 1957 թ.) և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ Ա. Բ., ծնված 1984 թ.):«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» –ի վարորդը, ուղևորներ Ա. Ա.-ն (ծնված 1990 թ.), Ջ. Հ.-ն (ծնված 2011 թ.), Հ. Հ.-ն (ծնված 2014 թ.) և Ա. Հ.-ն (ծնված 2022 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Տեղում բժիշկները արձանագրել են Հ. Գ.-ի մահը, իսկ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ»,-նշված է հաղորդագրության մեջ։Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և բեռնատարի կցորդիչը մասամբ հեռացրել երթևեկելի գոտուց:
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82866919_0:0:1280:960_1920x0_80_0_0_e9f95b2ba1d70713d910809ce6219b57.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շիրակի մարզ, ավտովթար, ավտոմեքենա, զոհ, տուժածներ
շիրակի մարզ, ավտովթար, ավտոմեքենա, զոհ, տուժածներ
Գետք գյուղում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կա 1 զոհ և 4 տուժած
10:21 10.11.2024 (Թարմացված է: 10:22 10.11.2024) Իրար են բախվել «VAZ» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Գետք գյուղում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 1 զոհ և 4 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է նոյեմբերի 9-ին, ժամը 20:56-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գետք գյուղի վերջնամասում բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ., ծնված 1957 թ.) և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ Ա. Բ., ծնված 1984 թ.):
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» –ի վարորդը, ուղևորներ Ա. Ա.-ն (ծնված 1990 թ.), Ջ. Հ.-ն (ծնված 2011 թ.), Հ. Հ.-ն (ծնված 2014 թ.) և Ա. Հ.-ն (ծնված 2022 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Տեղում բժիշկները արձանագրել են Հ. Գ.-ի մահը, իսկ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և բեռնատարի կցորդիչը մասամբ հեռացրել երթևեկելի գոտուց: