00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վճարել անկանխիկ, բայց առանց քարտի. վրացիները Երևանում բանկինգի իրենց փորձն են ներկայացրել

© Sputnik / Andranik GhazaryanՎճարում հեռախոսով
Վճարում հեռախոսով - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2024
Վճարում հեռախոսով
Բաժանորդագրվել
Խանութները, առաքման ծառայությունները, կինոթատրոնները կարող են օգտագործել բանկերը (ավելի ճիշտ՝ դրանց API-ները)՝ հաճախորդից վճարումներ ընդունելու համար:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Բաց բանկինգը ոչ բանկային ընկերություններին հնարավորություն է տալիս ապրանքներ վաճառել՝ օգտագործելով բանկերի ենթակառուցվածքները: Օրինակ` այն դեպքերում,եթե ձեր հեռահաղորդակցության օպերատորի ծրագիրը թույլ է տալիս վճարել ոչ թե քարտից, այլ ուղղակիորեն հաշվից, կամ եթե սուպերմարկետի զեղչի քարտը (կամ հավատարմության քարտը) ուղղակիորեն կապված է ձեր բանկային հաշվի հետ:
Հակառակ տարածված կարծիքի, նման տեխնոլոգիաները կիրառվում են ոչ միայն ԵՄ-ում. վերջերս դրանք սկսել են ներդնել մի շարք խոշոր ռուսական բանկեր, իսկ հարևան Վրաստանում արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ուժի մեջ են մտել բաց բանկային կանոնները, ավելին` բանկերը պետք է պարտադիր կերպով այլ բիզնեսի տանիրենց API-ները (բջջային հավելվածով, որը թույլ է տալիս ընդունել վճարման հրամաններ և կատարել դրանք): Այսինքն, եթե բանկային հավելվածը մեզ հնարավորություն է տալիս մեր հաշվից վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, ապա ճիշտ նույն հնարավորությունը բանկը պետք է տա այլ հավելվածներին (կողմնակի ծրագրավորողներին), Sputnik Արմենիային ասել է Վրաստանի բանկերի ասոցիացիային կից Open Banking նախագծի գործադիր տնօրեն Միխայիլ Կապանաձեն, որն իր նախագծի փորձը ներկայացրել է Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Տարածաշրջանային խնդիրներն ու հնարավորությունները եվրոպական բանկերի հետ համագործակցությամբ» համաժողովում։
Կողմնակի ծրագրային մատակարարները կարող են նման ծառայություններ առաջարկել միայն Վրաստանի ազգային բանկի կողմից իրենց դիմումը ստուգելուց հետո։ Ընկերությունները, որոնք չեն տիրապետում, օրինակ, տեղեկատվական անվտանգության չափորոշիչներին, իրավունք չեն ստանա գործ ունենալ անձնական բանկային տվյալների հետ։ Սակայն նախքան «քննությունը հանձնելը», մատակարարը կարող է ստուգել իր պատրաստությունը թեստային ինտերֆեյսով (ցանկացած վրացական բանկ պետք է ունենա այն):
Կարելի է ստանալ մի քանի մակարդակների լիցենզիա. պարզ, որը թույլ է տալիս միայն վերլուծել հաճախորդի ֆինանսական տվյալները, և ավելի բարդ, որը հնարավորություն է տալիս կատարել վճարումներ (բնականաբար, երկու դեպքում էլ դա կարող է տեղի ունենալ միայն հաճախորդի համաձայնությամբ)։
Առաջին դեպքում (առանց վճարումների) դրանք կարող են լինել հաշվի ագրեգատներ, որոնք թույլ են տալիս տեսնել մեր բոլոր հաշիվները մեկ ինտերֆեյսում՝ տարբեր բանկերի մի քանի հավելվածներ հաճախորդի հեռախոսում չպահելու համար: Մեկ այլ տարբերակով առաջարկվում են ծրագրեր, որոնք վերլուծում են անձնական ֆինանսները (հաճախորդի համար տեսողականորեն ներկայացնում են տվյալներ, թե որքան և ինչի վրա է ծախսում, և տալիս են ստանդարտ առաջարկություններ)։
Երկրորդ դեպքում բացվում է տարատեսակ վճարումների հնարավորություն: Օրինակ`ինչպես ասվեց վերևում, սուպերմարկետը, հաճախորդին հավատարմության քարտ տրամադրելով, կարող է առանց բանկ դիմելու այդ քարտը կցել հաճախորդի հաշվին, որպեսզի «հավատարմության միավորները» կուտակվեն անմիջապես նրա հաշվին:
«Շատ կարևոր է հասկանալ, որ խանութները բանկ չեն դառնում։ Հաճախորդի փողերը ինչպես գտնվում էին բանկում, այնպես էլ մնում են այնտեղ: Պարզապես հիմա խանութը կարող է կատարել այդ վճարումները հաճախորդի հանձնարարությամբ, իսկ բանկը պետք է խանութին տա այդ հնարավորությունը՝ առանց դրա համար վճար գանձելու», - պարզաբանել է Կապանաձեն։
Իհարկե, վճարումներ ընդունելու և սպասարկելու մրցակցությունը մեծանում է, բայց դա նաև նոր հնարավորություններ է ստեղծում, այդ թվում հենց բանկերի համար:
«Օրինակ՝ փոքր բանկերը կարող են մրցակցել խոշորների հետ՝ իրենց շուրջ ստեղծելով խանութների, առաքման ծառայությունների, ավիատոմսերի դրամարկղերի գործընկերային ցանց», – ասել է նա։
Նոր տեխնոլոգիաները իհարկե չեն նշանակում մրցակցություն բանկային քարտերի հետ. հազիվ թե ինչ-որ մեկը կարող է դուրս մղել Visa-ին կամ Master-ին իրենց փորձով և աշխատանքային սխեմաներով: Մասնագետը նշում է, որայդպիսի խոշոր բիզնեսը, որպես կանոն, ավելի պահպանողական է, ինչն էլ փոքր կամ նոր ընկերությունների համար փորձեր անելուհնարավորություն է բացում:
Առայժմ վրացական բաց բանկային համակարգում գրանցվել է մեկ կողմնակի ծրագրային մատակարար, սակայն դա դեռ սկիզբն է. հայտերի թիվն աճում է: Ավելին, վրացական համակարգը ստեղծվել է Եվրամիության վճարային ծառայությունների PSD 2 դիրեկտիվի կանոններով, որը թույլ է տալիս միանալ օտարերկրյա ընկերություններին։ Այդ պատճառով, օրինակ, վրացական հյուրանոցները կարող են նման սխեմաներով հայ զբոսաշրջիկներից վճարումներ ընդունել, իսկ հայկական օնլայն խանութները՝ ապրանքներ վաճառել վրացի հաճախորդներին։
Լրահոս
0