https://arm.sputniknews.ru/20241109/dzerbakalvatsnerin-ajsuhet-kteghapvokhen-arzhanapativ-pajmannerum-ngnn-nvor-meqenaner-uni-82845008.html
Ձերբակալվածներին այսուհետ կտեղափոխեն արժանապատիվ պայմաններում. ՆԳՆ–ն նոր մեքենաներ ունի
Ձերբակալվածներին այսուհետ կտեղափոխեն արժանապատիվ պայմաններում. ՆԳՆ–ն նոր մեքենաներ ունի
Sputnik Արմենիա
Ձեռք բերված մեքենաներից մեկը նախատեսված է առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար: 09.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-09T12:13+0400
2024-11-09T12:13+0400
2024-11-09T12:20+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
ավտոմեքենա
ձերբակալություն
ձերբակալվածների պահման վայր (ձպվ)
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/09/82843331_0:0:1280:720_1920x0_80_0_0_41442daedc04eb58cd102dd5257c1ec5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը ձեռք է բերել հատուկ կահավորված 22 մեքենա՝ ձերբակալվածների տեղափոխման համար։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ այս մեքենաները տրամադրվելու են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային այն ստորաբաժանումներին, որոնց տրված է ազատությունից զրկված անձանց տեղափոխելու գործառույթ։ՆԳՆ-ից հայտնում են, որ ձեռք բերված 22 հատուկ տրանսպորտային միջոցներից մեկը նախատեսված է առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար:«Մեքենաներում կա միջազգային չափորոշիչներին համապատասխան կահավորված երեք խուց, որոնք ապահովված են օդորակման և հակահրդեհային համակարգերով։ Հատուկ տրանսպորտային միջոցների հագեցվածությանն ու հնարավորություններին ծանոթացել են ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նախարարության և ոստիկանության ղեկավարությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:Նշվում է նաև, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով մեքենաները կահավորված են նաև հատուկ լուսաձայնային ազդանշաններով:ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մեքենաներն արդեն գործարկվում են՝ ապահովելով ձերբակալված ու կալանավորված անձանց միջազգային ստանդարտներին համապատասխան և արժանապատիվ տեղափոխում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/09/82843331_161:0:1121:720_1920x0_80_0_0_1ac9fa035e4bb5356d0104ab76ac2112.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), ավտոմեքենա, ձերբակալություն, ձերբակալվածների պահման վայր (ձպվ), տեսանյութեր, տեսանյութ
ներքին գործերի նախարարություն (նգն), ավտոմեքենա, ձերբակալություն, ձերբակալվածների պահման վայր (ձպվ), տեսանյութեր, տեսանյութ
Ձերբակալվածներին այսուհետ կտեղափոխեն արժանապատիվ պայմաններում. ՆԳՆ–ն նոր մեքենաներ ունի
12:13 09.11.2024 (Թարմացված է: 12:20 09.11.2024) Ձեռք բերված մեքենաներից մեկը նախատեսված է առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը ձեռք է բերել հատուկ կահավորված 22 մեքենա՝ ձերբակալվածների տեղափոխման համար։ Տեղեկությունը հայտնում է
նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս մեքենաները տրամադրվելու են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային այն ստորաբաժանումներին, որոնց տրված է ազատությունից զրկված անձանց տեղափոխելու գործառույթ։
ՆԳՆ-ից հայտնում են, որ ձեռք բերված 22 հատուկ տրանսպորտային միջոցներից մեկը նախատեսված է առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար:
«Մեքենաներում կա միջազգային չափորոշիչներին համապատասխան կահավորված երեք խուց, որոնք ապահովված են օդորակման և հակահրդեհային համակարգերով։ Հատուկ տրանսպորտային միջոցների հագեցվածությանն ու հնարավորություններին ծանոթացել են ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նախարարության և ոստիկանության ղեկավարությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով մեքենաները կահավորված են նաև հատուկ լուսաձայնային ազդանշաններով:
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մեքենաներն արդեն գործարկվում են՝ ապահովելով ձերբակալված ու կալանավորված անձանց միջազգային ստանդարտներին համապատասխան և արժանապատիվ տեղափոխում։