https://arm.sputniknews.ru/20241109/artashatum-teghi-unecats-spanutjan-hangamanqnery-hajtni-en-zvoheric-mekn-anchapahas-e-82853022.html
Արտաշատում տեղի ունեցած սպանության հանգամանքները հայտնի են․ զոհերից մեկն անչափահաս է
Արտաշատում տեղի ունեցած սպանության հանգամանքները հայտնի են․ զոհերից մեկն անչափահաս է
Sputnik Արմենիա
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան ձերբակալվածներ: 09.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-09T15:55+0400
2024-11-09T15:55+0400
2024-11-09T16:04+0400
արտաշատ
սպանություն
տղամարդ
պատանի
կրակոց
արարատի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/09/82852016_3:0:1560:876_1920x0_80_0_0_6278ef80864594e262f19955b46be145.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Արտաշատում հնչած կրակոցների արդյունքում մահացել են 46-ամյա բնակիչ Արտակ Մաթևոսյանը և 15-ամյա Ռուբեն Ռուբենյանը։ Վերջինս «Արտաշատ» ԲԿ վիրահատարանում է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Արարատի մարզում, կա 2 զոհ, ևս 4–ը վիրավոր են։Ահազանգով կրակոցների վայր մեկնած իրավապահները տեղում՝ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում, հայտնաբերել էին որսորդական հրազենից կրակված մոտ 10 պարկուճ, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, և արնանման հետքեր։Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 21։00-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով 4 քաղաքացի։ Նրանից երեքը բուժօգնություն են ստանում, իսկ Ազատամարտիկների փողոցի 15-ամյա բնակիչ Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է:Ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20։20-ի սահմաններում, Արտաշատից Ոստան գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում զավակների հետ կապված վիճաբանության ժամանակ Արտաշատի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 46-ամյա Արտակ Մաթևոսյանը և Աղայան փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների, իրենց մոտ եղած հրացաններով կրակել են իրար վրա։ Կրակոցների հետևանքով Արտակ Մաթևոսյանը մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։«Պարզվել են վիճաբանության պատճառն ու դեպքին առնչվող այլ հանգամանքներ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։ Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ հրազեններից մեկը, որից արձակվել են կրակոցներ, որսորդական է, որը հաշվառված է կրակոցներ արձակողի անվամբ»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան ձերբակալվածներ:Քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։
արտաշատ
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/09/82852016_330:0:1498:876_1920x0_80_0_0_c4dbbbefd61bc2c1bb1ca5c8b19cae42.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտաշատ, սպանություն, տղամարդ, պատանի, կրակոց, արարատի մարզ
արտաշատ, սպանություն, տղամարդ, պատանի, կրակոց, արարատի մարզ
Արտաշատում տեղի ունեցած սպանության հանգամանքները հայտնի են․ զոհերից մեկն անչափահաս է
15:55 09.11.2024 (Թարմացված է: 16:04 09.11.2024) Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան ձերբակալվածներ:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Արտաշատում հնչած կրակոցների արդյունքում մահացել են 46-ամյա բնակիչ Արտակ Մաթևոսյանը և 15-ամյա Ռուբեն Ռուբենյանը։ Վերջինս «Արտաշատ» ԲԿ վիրահատարանում է մահացել։ Տեղեկությունը հայտնում է
ոստիկանության լրատվական ծառայությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Արարատի մարզում, կա 2 զոհ, ևս 4–ը վիրավոր են։Ահազանգով կրակոցների վայր մեկնած իրավապահները տեղում՝ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում, հայտնաբերել էին որսորդական հրազենից կրակված մոտ 10 պարկուճ, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, և արնանման հետքեր։
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 21։00-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով 4 քաղաքացի։ Նրանից երեքը բուժօգնություն են ստանում, իսկ Ազատամարտիկների փողոցի 15-ամյա բնակիչ Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է:
Ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20։20-ի սահմաններում, Արտաշատից Ոստան գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում զավակների հետ կապված վիճաբանության ժամանակ Արտաշատի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 46-ամյա Արտակ Մաթևոսյանը և Աղայան փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների, իրենց մոտ եղած հրացաններով կրակել են իրար վրա։ Կրակոցների հետևանքով Արտակ Մաթևոսյանը մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
«Պարզվել են վիճաբանության պատճառն ու դեպքին առնչվող այլ հանգամանքներ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։ Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ հրազեններից մեկը, որից արձակվել են կրակոցներ, որսորդական է, որը հաշվառված է կրակոցներ արձակողի անվամբ»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կան ձերբակալվածներ:
Քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։