00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ շուրջ 46 մլն դրամ են հափշտակել

© Photo : Tesla EnergyԷլեկտրամոբիլներ
Էլեկտրամոբիլներ - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2024
Էլեկտրամոբիլներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախաքննությամբ 8 անձ ճանաչվել է տուժող, որոնք ոչ ստացել են Չինաստանից իբրև պատվիրված էլեկտրամոբիլները, ոչ էլ կարողացել են գումարները վերադարձնել։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik․ Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ քաղաքացիներին շուրջ 46 մլն. դրամի վնաս է պատճառվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՔԿ-ից հայտնում են, որ մի շարք քաղաքացիներ հաղորդումներ են ներկայացրել, թե 2024թ․ մայիս-հոկտեմբեր ամիսներին Երևանի Մաշտոցի պողոտայում գործող, ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ աշխատակիցները, այլ երկրից իրենց համար ավտոմեքենա ձեռք բերելու պատրվակով, տարբեր չափերի գումարներ են վերցրել իրենցից։ Սակայն ավտոմեքենաները նախատեսված ժամկետներում չեն հանձնվել իրենց և գումարներն էլ չեն վերադարձվել։
Նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 3-րդ կետով, որոնք միացվել են մեկ վարույթում: Ութ անձ ճանաչվել է տուժող:
Պարզվել է՝ սոցիալական ցանցերում ընկերության անունով հրապարակվել են գովազդային հայտարարություններ՝ պատվերով Չինաստանից տարբեր մակնիշի էլեկտրամոբիլների ձեռք բերման վերաբերյալ։ Մարդիկ կապ են հաստատել հայտարարություններում նշված կոնտակտային տվյալներով, ապա ընկերության՝ Մաշտոցի պողոտայում գտնվող գրասենյակում քաղաքացիների և ընկերության տնօրենի միջև կնքվել են պայմանագրեր։
Համաձայն դրանց՝ ընկերությունը պարտավորվել է, որպես կանոն, 2,5 ամսվա ընթացքում Չինաստանից ներկրել և նրանց հանձնել պատվիրված մակնիշի էլեկտրամոբիլներ, իսկ պատվիրատու անձինք մինչ այդ պետք է վճարեն սահմանված արժեքի շուրջ 70 տոկոսի չափով կանխավճար։
Պայմանագրերը կնքելուց հետո օրերի ընթացքում տուժողներն ընկերության հաշվեհամարին կամ ընկերության ներկայացուցիչ հանդես եկած անձանց առձեռն փոխանցել են տարբեր չափերի՝ շուրջ 4 մլն.-ից մինչև 10 մլն. ՀՀ դրամ գումարներ։ Սակայն ժամկետները լրանալուց հետո չեն ստացել էլեկտրամոբիլները, բացի այդ չեն կարողացել կապ հաստատել ընկերության հետ վերադարձնել գումարները։
Նախաքննությամբ պարզվել է, որ ՍՊԸ-ի գործունեության արդյունքում 8 տուժողներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 46․182․787 ՀՀ դրամի գույքային վնաս։
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է ընկերությունների կամ առանձին անհատների հետ նման գործարքներ կնքելուց առաջ հավաստիանալ նրանց վստահելիության մեջ։
Լրահոս
0