https://arm.sputniknews.ru/20241108/80-nvoan-voch-mi-kerp-chkarvoghacav-dimadrel-chelsiin-82798593.html
8։0. «Նոան» ոչ մի կերպ չկարողացավ դիմադրել «Չելսիին»
8։0. «Նոան» ոչ մի կերպ չկարողացավ դիմադրել «Չելսիին»
Sputnik Արմենիա
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հիմնական փուլում «Նոան» մրցելու էր մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդի՝ «Չելսիի» հետ, և անկախ արդյունքից, Պրեմիեր լիգայի... 08.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-08T08:33+0400
2024-11-08T08:33+0400
2024-11-08T09:04+0400
ֆուտբոլ
«նոա» ֆուտբոլային ակումբ
պարտություն
«չելսի» ֆուտբոլային ակումբ
լոնդոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82799234_0:0:1600:901_1920x0_80_0_0_05cde3a861ad428bc8baa563c5b1f34e.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում «Նոան» Լոնդոնում 0։8 հաշվով պարտվեց «Չելսիին»։Գուցե զարմանալի թվա, սակայն «Նոան» առաջինը կարող էր հասնել արդյունքի, երբ Գոռ Մանվելյանի փոխանցումից հետո Գոնսալու Գրեգորիուն դուրս եկավ հարվածային դիրք, բայց դաշտի տերերին փրկեց դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենը։ Մի քանի րոպե անց արդեն «Նոան» փրկվեց, քանի որ Ժոաու Ֆելիքսը ուղղակի վրիպեց նպաստավոր դիրքից ու չկարողացավ գրավել մեր թիմի անպաշտպան մնացած դարպասը։ Մի խոսքով` շատ հետաքրքիր մեկնարկ ունեցավ հանդիպումը։Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 24 ֆուտբոլիստներՄեր ուրախությունն էլ շատ կարճ տևեց։ Մեկ րոպեի ընթացքում «Չելսին» երկու գնդակ ուղարկեց «Նոայի» դարպասը, և, բնականաբար, մեր թիմի ֆուտբոլիստները հայտնվեցին հոգեբանական շատ ծանր վիճակում։ Իսկ խաղի 18-րդ րոպեին պարզ դարձավ, որ «Նոան» դժվար թե խուսափի խոշոր հաշվով պարտությունից։ Ակսել Դիզազին հաշիվը դարձրեց 3։0։ «Նոան» պարզապես «փլվեց»։ Հերթական սխալից հետո Ֆելիքսը խաղի 20-րդ րոպեին հաշիվը դարձրեց 4։0։ Իսկ առաջին խաղակեսը մեր թիմի համար ավարտվեց շատ տխուր հաշվով՝ 6։0։ Դե, թիմերի կարգերի տարբերությունն իրենն ասաց։Երկրորդ խաղակեսում «Չելսին», ինչպես և ընդմիջումից առաջ, շատ հանգիստ ու վտանգավոր էր գործում։ Դարպասապահ Չանչարևիչի աշխատանքի ծավալը շատ մեծ էր. նա մի քանի անգամ կարողացավ փրկել «Նոային», բայց խուսափել նոր գոլերից, մեր թիմին չհաջողվեց։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից 15 րոպե առաջ «Նոան» արդեն պարտվում էր 0։8 հաշվով։ Խաղն այդ հաշվով էլ ավարտվեց։ Չնայած պարտությանը, «Նոայի» համար դեռևս ամեն ինչ կորած չէ։ Միայն թե հարկավոր է մնացած երեք խաղերում հասնել առավելագույն արդյունքի։Նշենք, որ հՀիմնական փուլի չորրորդ տուրում «Նոան» նոյեմբերի 28-ին հյուրընկալելու է Իսլանդիայի «Վիկինգուրին»։«Պատմական հանդիպում կլինի»․ Չանչարևիչը՝ «Նոա»–«Չելսի» ֆուտբոլային դիմակայության մասին
լոնդոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82799234_164:0:1585:1066_1920x0_80_0_0_5266f9afa9e06f4211ac06fd857a5e1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, «նոա» ֆուտբոլային ակումբ, պարտություն, «չելսի» ֆուտբոլային ակումբ, լոնդոն
ֆուտբոլ, «նոա» ֆուտբոլային ակումբ, պարտություն, «չելսի» ֆուտբոլային ակումբ, լոնդոն
8։0. «Նոան» ոչ մի կերպ չկարողացավ դիմադրել «Չելսիին»
08:33 08.11.2024 (Թարմացված է: 09:04 08.11.2024) Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հիմնական փուլում «Նոան» մրցելու էր մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդի՝ «Չելսիի» հետ, և անկախ արդյունքից, Պրեմիեր լիգայի առաջատարներից մեկի հետ խաղը լուրջ փորձություն և փորձ էր լինելու հայկական թիմի համար։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում «Նոան» Լոնդոնում 0։8 հաշվով պարտվեց «Չելսիին»։
Գուցե զարմանալի թվա, սակայն «Նոան» առաջինը կարող էր հասնել արդյունքի, երբ Գոռ Մանվելյանի փոխանցումից հետո Գոնսալու Գրեգորիուն դուրս եկավ հարվածային դիրք, բայց դաշտի տերերին փրկեց դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենը։ Մի քանի րոպե անց արդեն «Նոան» փրկվեց, քանի որ Ժոաու Ֆելիքսը ուղղակի վրիպեց նպաստավոր դիրքից ու չկարողացավ գրավել մեր թիմի անպաշտպան մնացած դարպասը։ Մի խոսքով` շատ հետաքրքիր մեկնարկ ունեցավ հանդիպումը։
Մեր ուրախությունն էլ շատ կարճ տևեց։ Մեկ րոպեի ընթացքում «Չելսին» երկու գնդակ ուղարկեց «Նոայի» դարպասը, և, բնականաբար, մեր թիմի ֆուտբոլիստները հայտնվեցին հոգեբանական շատ ծանր վիճակում։ Իսկ խաղի 18-րդ րոպեին պարզ դարձավ, որ «Նոան» դժվար թե խուսափի խոշոր հաշվով պարտությունից։ Ակսել Դիզազին հաշիվը դարձրեց 3։0։ «Նոան» պարզապես «փլվեց»։ Հերթական սխալից հետո Ֆելիքսը խաղի 20-րդ րոպեին հաշիվը դարձրեց 4։0։ Իսկ առաջին խաղակեսը մեր թիմի համար ավարտվեց շատ տխուր հաշվով՝ 6։0։ Դե, թիմերի կարգերի տարբերությունն իրենն ասաց։
Երկրորդ խաղակեսում «Չելսին», ինչպես և ընդմիջումից առաջ, շատ հանգիստ ու վտանգավոր էր գործում։ Դարպասապահ Չանչարևիչի աշխատանքի ծավալը շատ մեծ էր. նա մի քանի անգամ կարողացավ փրկել «Նոային», բայց խուսափել նոր գոլերից, մեր թիմին չհաջողվեց։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից 15 րոպե առաջ «Նոան» արդեն պարտվում էր 0։8 հաշվով։ Խաղն այդ հաշվով էլ ավարտվեց։ Չնայած պարտությանը, «Նոայի» համար դեռևս ամեն ինչ կորած չէ։ Միայն թե հարկավոր է մնացած երեք խաղերում հասնել առավելագույն արդյունքի։
Նշենք, որ հՀիմնական փուլի չորրորդ տուրում «Նոան» նոյեմբերի 28-ին հյուրընկալելու է Իսլանդիայի «Վիկինգուրին»։