00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեսանկարահանում, դրոններ ու ծխի տվիչներ․ էկոպարեկային ծառայությունը կունենա 1176 աշխատակից

© SputnikՎլադիմիր Կիրակոսյան
Վլադիմիր Կիրակոսյան - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2024
Բաժանորդագրվել
Անտառներում և բնության պահպանվող հատուկ տարածքներում լինելու են տեսանկարահանող սարքեր, ձայնային և ծխի տվիչներ, որոնց միջոցով առաջին ազդանշանը փոխանցվելու է էկոպարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ ստեղծվող էկոպարեկային ծառայության աշխատակիցների առավելագույն քանակը լինելու է 1176։ Նոյեմբերի 4-ից մեկնարկել է էկոպարեկային ծառայությունը համալրող աշխատակիցների ընտրության մրցույթը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը։
Նշենք, որ էկոպարեկային ծառայության գործարկմամբ կարգավորվում է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության իրականացման օրենսդրությամբ սահմանված գործառույթը։
Կիրակոսյանի խոսքով՝ կենտրոնական ապարատը կազմված է լինելու 114 աշխատակցից։
Էկոպարեկների հստակ թվաքանակը լինելու է 1046, որից շուրջօրյա պաշտպանություն իրականացնող աշխատակիցների թվաքանակը՝ 801։
Սյունիքի էկոպարեկային ծառայությանը մոտ 510 մլն դրամ կհատկացվի
Էկոպարեկային ծառայությանն իր աշխատանք իրականացնելու է Կենտրոնական վարչական ապարատի ստորաբաժանումների և ՀՀ 7 մարզային վարչությունների՝ 25 տեղամասերի միջոցով։
Որոշ մարզեր, որոնք քիչ անտառային պետական տարածքներ ունեն, միավորվել են, օրինակ Երևանն ու Արմավիրի մարզը, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերը, Արարատի և Վայոց Ձոր մարզերը և այլն։
Ծառայությունն ունենալու է օպերատիվ կառավարման կենտրոն։ Անտառներում և բնության պահպանվող հատուկ տարածքներում լինելու են տեսանկարահանող սարքեր, ձայնային և ծխի տվիչներ, որոնց միջոցով առաջին ազդանշանը փոխանցվելու է օպերատիվ կառավարման կենտրոն։
«Կենտրոնի աշխատակիցներն իրենց էկրաններին արդեն տեսնելու են, թե որ էկոպարեկներն են տարածքին ամենամոտը և կարող են կանխել կամ հնարավորինս շուտ կասեցնել, օրինակ, հրդեհը կամ ապօրինի գործունեությունը։ Բոլոր տեղամասերն ունենալու են դրոններ։ Եթե անտառներից օպերատիվ կառավարման կենտրոն փոխանցվող ազդանշանը լինի խորը անտառմիջյան հատածից, և մեքենայով հասնելը երկար տևի, պարեկները փորձելու են դրոնով հասկանալ, թե ինչ է տարածքում կատարվում»,-ասաց Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են, որ 2026 թվականի երկրորդ եռամսյակի ավարտին ունենան ամբողջական համալրված էկոպարեկային ծառայություն։
Անդրադառնալով հաստիքներով նախատեսված աշխատավարձերին, Կիրակոսյանը նշեց, որ կրտսեր էկոպարեկը (բարձրագույն կրթություն չի պահանջում, առկա է 36 հաստիք) կստանա 139,000 դրամ աշխատավարձ, ավագ էկոպարեկը՝ 322,000 դրամ, իսկ գլխավոր էկոպարեկը՝ 390,000 դրամ։
Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի պահպանության ծառայություն ստեղծելու որոշումը կառավարությունը կայացրել էր 2023-ի նոյեմբերին։ Ծառայողին տրվելու է իրավախախտումն արձանագրելու, վարույթ հարուցելու, վնասը չափելու և տուգանք նշանակելու իրավունք, եթե իրավախախտողը չենթարկվի ծառայողի պահանջներին։ Նրանք ունեն նաև ֆիզիկական ուժ կիրառելու իրավունք։
Լրահոս
0