00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաջարան-Ագարակ ավտոճանապարհի կառուցումից հետո մի կետից մյուսը կարելի է հասնել 20 րոպեում

© Photo : Press office of the Road Department FundՔաջարան-Ագարակ ավտոճանապարհը
Քաջարան-Ագարակ ավտոճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2024
Քաջարան-Ագարակ ավտոճանապարհը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ծրագրի իրականացումը կբարձրացնի Հայաստանում ճանապարհային հզորությունը, ինչը կհանգեցնի բեռնափոխադրումների ավելացմանը։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Քաջարան-Ագարակ 32 կմ ավտոճանապարհի կառուցման ավարտից հետո մի կետից մյուսը կարելի է հասնել 20 րոպեում՝ ներկայիս 1 ժամ 20 րոպեի փոխարեն։ Այս մասին Կապանում «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» փորձագիտական սեմինարի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Նոր ճանապարհի լայնությունը ներկայիս 6 մետրի փոխարեն կհասցվի 18 մետրի։ Դրանից հետո կսկսվեն Քաջարանի թունելի (դեպի Ագարակ), այնուհետև Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրանոց ավտոճանապարհի շինարարական աշխատանքները»,- ասաց դիվանագետը։
© Sputnik / Aram NersesyanՀայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին
Посол Ирана в РА Мехди Собхани во время экспертного семинара Армения-Иран: Сотрудничество и перспективы (7 ноября 2024). Капан - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2024
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին
Նրա խոսքով` այս նախագծերի իրականացումը կբարձրացնի Հայաստանի հարավային տարածաշրջանի ճանապարհների թողունակությունը, ինչը կբերի բեռնափոխադրումների և ապրանքաշրջանառության ավելացմանը։ Նախատեսվում է նաև Արաքսի վրայով նոր կամրջի կառուցման ծրագիր իրականացնել, քանի որ ներկայիս կամրջի հզորությունը բավարար չէ։
Հիշեցնենք, որ 32 կմ երկարությամբ ավտոճանապարհի շինարարությունը կարող է ավարտվել մինչև 2028 թվականը։ Կապալառուները երկու իրանական ընկերություններ են՝ Abad Rahan Pars International Group-ը և Tunnel Sadd Ariana-ն: Ծրագրով նախատեսվում է կառուցել 17 կամուրջ, 2 թունել (ընդհանուր երկարությունը 900 մ) և 5 տրանսպորտային հանգույց։ Ինչ վերաբերում է Սիսիան-Քաջարանին, ապա այն համարվում է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ծրագրի ամենաբարդ հատվածը։ Այն ներառում է 27 կամուրջ (ընդհանուր երկարությունը 4,7 կմ) և 9 թունել (ընդհանուր երկարությունը 12,5 կմ)։
Հիշեցնենք նաև, որ «Հյուսիս-հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր նախագծերից է։ Այս ճանապարհը կնվազեցնի Իրանից մինչև վրացական սահման հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ և կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում սկսվել են 360 մ թունելի կառուցման աշխատանքները
Լրահոս
0