https://arm.sputniknews.ru/20241107/putiny-ugherdz-e-dzevakerpum-ambvoghj-ashkharhi-hamar-kiseljvov-82790262.html
Պուտինը ուղերձ է ձևակերպում ամբողջ աշխարհի համար. Կիսելյով
Պուտինը ուղերձ է ձևակերպում ամբողջ աշխարհի համար. Կիսելյով
Sputnik Արմենիա
ԱՊՀ երկրների 3-րդ մեդիաֆորումի ժամանակ մերձավոր արտերկրում Sputnik-ի տնօրինության ղեկավար Անդրեյ Բլագոդիրենկոն նշել է 2025 թվականին ԶԼՄ-ների աշխատանքի գլխավոր... 07.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-07T20:00+0400
2024-11-07T20:00+0400
2024-11-07T20:01+0400
«ռոսիա սեգոդնյա» մտգ
դմիտրի կիսելյով
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
sputnik
ֆորում
անդրեյ բլագոդիրենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/07/82787720_0:160:3072:1888_1920x0_80_0_0_bb36692f058c08a258edb664e0f6c23f.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է ձևակերպում ամբողջ աշխարհի համար, հայտարարել է «Ռոսսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը ԱՊՀ երկրների «Մեդիայի զարգացումը փոփոխվող աշխարհում» մեդիաֆորումի ժամանակ:«Պուտինը մեսիջ է ձևակերպում ամբողջ աշխարհի համար»,-նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:Կիսելյովը նշել է, որ եթե մենք հասկանում ենք Պուտինին, ապա հասկանում ենք Ռուսաստանը և աշխարհում տեղի ունեցող գործընթացները:Մեդիամենեջերի չորս գաղտնիքներըԱՊՀ երկրների 3-րդ մեդիաֆորումում մերձավոր արտերկրում Sputnik-ի տնօրինության ղեկավար Անդրեյ Բլագոդիրենկոն նշել է 2025 թվականին ԶԼՄ-ների աշխատանքի գլխավոր միտումները։Շատ կարևոր է զբաղվել հարթակների և ալիքների բազմազանությամբ։ Այսինքն՝ բովանդակությունը տեղ հասցնելու համար օգտագործել բոլոր հնարավոր ուղիները։Սոցցանցերն ավելի կարևոր են, քան կայքերը, և ցանկացած մեծ, լուրջ լրատվամիջոց պետք է զբաղվի դրանով։Երրորդ կետը տեսանյութերի արտադրությունն է: Որևէ կարևոր տեղեկատվական ասելիք հիմա գրեթե անհնար է առանց տեսանյութի։Եվ չորրորդ կետը, որին պետք է անպայման ուշադրություն դարձնել, տեղեկատվության ներկայացման եղանակի և ձևի փոփոխությունն է: Այսինքն, եթե նախկինում մեդիամթերքների սպառումը, լսարանի տեսանկյունից, 60/40 հարաբերակցությամբ բաժանվում էր սեղանի համակարգիչների և շարժական գաջեթների միջև, ապա հիմա, Բլագոդիրենկոյի խոսքով, սմարթֆոնների միջոցով սպառվում է ամբողջ կոնտենտի 80-90 տոկոսը։ Ըստ այդմ, ԶԼՄ-ները, լրատվամիջոցները, այն կազմակերպությունները, կառույցները, որոնք մեդիաբովանդակություն են արտադրում, պետք է այն հարմարեցնեն սմարթֆոններին, որպեսզի զանգվածային լսարանը արագ, օպերատիվ և որակյալ տեսքով ամբողջ բովանդակությունը դրանցով ընկալի:Նշենք, որ ԱՊՀ գործկոմում բարձր են գնահատում Sputnik Մերձավոր արտերկրի միջազգային մեծ կոլեկտիվի աշխատանքը։«Մենք 10 տարի միասին աշխատում ենք Համագործակցության երկրներում։ Շատ ենք ուրախանում @sputniklive-ի հաջողություններով և աճով»,-մեդիաֆորումի ամբիոնից հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Սվետլանա Մալինինան։ԱՊՀ երկրների «Մեդիայի զարգացումը փոփոխվող աշխարհում» մեդիաֆորումն ընթանում է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում: Կազմակերպիչը «Ոոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախումբն է՝ ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության աջակցությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/07/82787720_171:0:2902:2048_1920x0_80_0_0_1d4a7116d70e444186ef6e4984f63321.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ռոսիա սեգոդնյա» մտգ, դմիտրի կիսելյով, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), sputnik, ֆորում, անդրեյ բլագոդիրենկո
«ռոսիա սեգոդնյա» մտգ, դմիտրի կիսելյով, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), sputnik, ֆորում, անդրեյ բլագոդիրենկո
Պուտինը ուղերձ է ձևակերպում ամբողջ աշխարհի համար. Կիսելյով
20:00 07.11.2024 (Թարմացված է: 20:01 07.11.2024) ԱՊՀ երկրների 3-րդ մեդիաֆորումի ժամանակ մերձավոր արտերկրում Sputnik-ի տնօրինության ղեկավար Անդրեյ Բլագոդիրենկոն նշել է 2025 թվականին ԶԼՄ-ների աշխատանքի գլխավոր միտումները։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է ձևակերպում ամբողջ աշխարհի համար, հայտարարել է «Ռոսսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը ԱՊՀ երկրների «Մեդիայի զարգացումը փոփոխվող աշխարհում» մեդիաֆորումի ժամանակ:
«Պուտինը մեսիջ է ձևակերպում ամբողջ աշխարհի համար»,-նրա խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին:
Կիսելյովը նշել է, որ եթե մենք հասկանում ենք Պուտինին, ապա հասկանում ենք Ռուսաստանը և աշխարհում տեղի ունեցող գործընթացները:
Մեդիամենեջերի չորս գաղտնիքները
ԱՊՀ երկրների 3-րդ մեդիաֆորումում մերձավոր արտերկրում Sputnik-ի տնօրինության ղեկավար Անդրեյ Բլագոդիրենկոն նշել է 2025 թվականին ԶԼՄ-ների աշխատանքի գլխավոր միտումները։
Շատ կարևոր է զբաղվել հարթակների և ալիքների բազմազանությամբ։ Այսինքն՝ բովանդակությունը տեղ հասցնելու համար օգտագործել բոլոր հնարավոր ուղիները։
Սոցցանցերն ավելի կարևոր են, քան կայքերը, և ցանկացած մեծ, լուրջ լրատվամիջոց պետք է զբաղվի դրանով։
Երրորդ կետը տեսանյութերի արտադրությունն է: Որևէ կարևոր տեղեկատվական ասելիք հիմա գրեթե անհնար է առանց տեսանյութի։
Եվ չորրորդ կետը, որին պետք է անպայման ուշադրություն դարձնել, տեղեկատվության ներկայացման եղանակի և ձևի փոփոխությունն է: Այսինքն, եթե նախկինում մեդիամթերքների սպառումը, լսարանի տեսանկյունից, 60/40 հարաբերակցությամբ բաժանվում էր սեղանի համակարգիչների և շարժական գաջեթների միջև, ապա հիմա, Բլագոդիրենկոյի խոսքով, սմարթֆոնների միջոցով սպառվում է ամբողջ կոնտենտի 80-90 տոկոսը։ Ըստ այդմ, ԶԼՄ-ները, լրատվամիջոցները, այն կազմակերպությունները, կառույցները, որոնք մեդիաբովանդակություն են արտադրում, պետք է այն հարմարեցնեն սմարթֆոններին, որպեսզի զանգվածային լսարանը արագ, օպերատիվ և որակյալ տեսքով ամբողջ բովանդակությունը դրանցով ընկալի:
Նշենք, որ ԱՊՀ գործկոմում բարձր են գնահատում Sputnik Մերձավոր արտերկրի միջազգային մեծ կոլեկտիվի աշխատանքը։
«Մենք 10 տարի միասին աշխատում ենք Համագործակցության երկրներում։ Շատ ենք ուրախանում @sputniklive-ի հաջողություններով և աճով»,-մեդիաֆորումի ամբիոնից հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Սվետլանա Մալինինան։
ԱՊՀ երկրների «Մեդիայի զարգացումը փոփոխվող աշխարհում» մեդիաֆորումն ընթանում է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում: Կազմակերպիչը «Ոոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախումբն է՝ ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության աջակցությամբ։