00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կենտրոնական բանկն ավելի խիստ կանոններ կառաջարկի բանկերում միանձնյա կառավարման դեմ

© Sputnik / Asatur YesayantsՄարտին Գալստյան
Մարտին Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2024
Մարտին Գալստյան
Բաժանորդագրվել
Կենտրոնական բանկը մտադիր է մեծացնել անկախ մասնագիտական ​​խորհուրդների դերը բանկերում, ինչպես նաև ուժեղացնել վերահսկողության ներքին մեխանիզմները։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը բանկերում կորպորատիվ կառավարման ավելի խիստ կանոններ կառաջարկի։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այդ մասին հայտարարեց «Տարածաշրջանային խնդիրներն ու հնարավորությունները եվրոպական բանկերի հետ համագործակցության մեջ» համաժողովի բացման ժամանակ։
«Մենք ցանկանում ենք կատարելագործել բանկերի կորպորատիվ կառավարման չափանիշները, բարձրացնել նրանց անկախ մասնագիտական ​​խորհուրդների դերը, ինչպես նաև ամրապնդել որոշումներ կայացնելիս վերահսկողության և հավասարակշռության ներքին մեխանիզմները»,- ասաց Գալստյանը։
Նրա խոսքով` դա անհրաժեշտ է միջազգային ֆինանսների այսօրվա բարդ աշխարհում լրացուցիչ կայունություն ապահովելու համար։ Բանկերը գնալով ավելի մեծ խնդիրների առաջ են կանգնում, որոնք արագ արձագանք են պահանջում: Դրանք լուծելու համար վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի բանկային համակարգը գրեթե կրկնապատկել է միջազգային ֆինանսական կարգավորումների համապատասխանության (compliance) մասնագետների թիվը։
Կենտրոնական բանկն իր հերթին ցանկանում է բանկերի համար ստեղծել անվտանգության լրացուցիչ բարձիկներ, այդ իսկ պատճառով վերջերս նրանց համար բարձրացրել է այսպես կոչված հակացիկլային կապիտալի բուֆերը 1,5%-ից մինչև 1,75%։ Այս բուֆերը լրացնում է բանկի ընդհանուր կապիտալի հիմնական նորմատիվը, համաձայն որի` այն պետք է կազմի ակտիվների (ներառյալ վարկերը) առնվազն 11%-ը: Այսպիսով, փաստորեն այդ նորմատիվն աճում է մինչև կապիտալի 12,75%։ Բանկային համակարգում այն իրականում ​​շատ ավելի բարձր է՝ մոտ 20%, ինչն էլ հանդիսանում է դրա կայունության կարևոր ցուցանիշը։
ԿԲ–ի մեկ այլ կարևոր ուղղություն է բանկերում բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության չափանիշների բարձրացումը: Այս պահանջները կզետեղվեն ԿԲ–ի նոր ռազմավարության մեջ, որը կհրապարակվի շուտով։
Վարկերի նկատմամբ հսկայական պահանջարկ կա. ՀՀ ԿԲ նախագահը` տոկոսադրույքը չիջեցնելու մասին
Լրահոս
0