00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այբուբենն էլ կուրանան. Ադոնցը` Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու վտանգի մասին

© Sputnik / Andranik GhazaryanԾիծեռնակաբերդ
Ծիծեռնակաբերդ - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2024
Ծիծեռնակաբերդ
Բաժանորդագրվել
Դիվանագետի խոսքով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջնահերթությունից հրաժարվելը միջազգային քաղաքականության մեջ առաջին այդպիսի օրինակն է։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունները, նսեմացնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը, ձեռքից բաց են թողնում պետական անվտանգության ապահովման կարևորագույն լծակներից մեկը: Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ուսումնասիրելը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ։
Ադոնցը խոստովանեց, որ Միրզոյանի հայտարարությունից չի զարմացել, քանի որ դա Հայաստանի իշխանությունների վերջին կես տարվա գործողությունների հետևանքն է։ Ավելին` նա կարծում է, որ ավելի կտրուկ հայտարարություններ են հաջորդելու. եթե միջազգային ճանաչումը առաջնահերթությունների շարքում չէ, ապա հետագայում կարող է ընդհանրապես դուրս մնալ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից։
«Կարծում եմ, որ եթե հայաստանյան իշխանությունների գործողություններում նույն հետևողականությունը պահպանվի, մի օր մենք, նրանց տրամաբանությանը հետևելով, 1600-ամյա հայոց այբուբենն էլ կուրանանք»,- ասաց մեր զրուցակիցը։
Դիվանագետի խոսքով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նշանակում է պատմական արդարության վերականգնում, սակայն դա խնդրի միայն մի կողմն է։ Ոչ պակաս կարևոր է այն, որ Ցեղասպանության ճանաչումը անվտանգություն ապահովելու և ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու գլխավոր գործիքներից մեկն է։
Պատմական արդարությունը կարևոր է` հատկապես հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանության հետևանքով Հայաստանից դուրս երեք անգամ ավելի շատ հայ է ապրում, քան բուն երկրում։ Նրանց պապերն ու նախապապերը 1915 թվականի ցեղասպանության զոհերն են։ Բայց միջազգային ճանաչումը ավելին է, քան պատմական արդարությունը։ Դա հումանիզմի անբաժանելի մասն է, իսկ հումանիզմին դավանում է աշխարհի քաղաքակիրթ մասը։
«Ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր է կանխարգելման առումով, որպեսզի մեզ հետ նման բան այլևս չկրկնվի»,-ընդգծեց Ադոնցը։
Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջնահերթությունից հրաժարվելը միջազգային քաղաքականության մեջ առաջին նման օրինակն է։
Ադոնցի խոսքով` Հայաստանի արտաքին քաղաքական գործընկերները տարբեր համաժողովների և կլոր սեղանների ժամանակ հայտարարում են, որ ողջունում են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը ուղղված հայկական նախաձեռնությունը, սակայն վարագույրների հետևում չեն թաքցնում տարակուսանքը, իսկ ոմանք պարզապես քմծիծաղով են վերաբերվում մեր երկրին։
Միաժամանակ Ադոնցը համաձայն չէ վերլուծաբանների այն կարծիքին, թե Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երկրորդ պլան մղելով` Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում իրավիճակ կփոխվի:
«Մեր հարգարժան վերլուծաբանները կարծում են, որ թուրքերն այս քայլից հետո ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի նրանք ստորագրեն այդ թուղթը։ Ես այն պարզապես թուղթ եմ անվանում, ոչ ավելին, քանի որ այն թուղթ էլ մնալու է: Բայց ես դրան չեմ հավատում, ինչպես և մեծ հաշվով ցանկացած մեկը, ով դեռ մտածելը չի մոռացել։ Այդ հույսը, թե Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելուց հետո Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ կապված իրավիճակը կփոխվի, պարզապես միամտություն է։ Դա նույնիսկ պարզունակ չէ, դա ապազգային է»,- ընդգծեց Ադոնցը։
Նրա դիտարկմամբ` վերջին 4-5 տարվա ընթացքում պաշտոնական Երևանը մոռանում է, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի և հետագայում հայերի բռնի տեղահանման ընթացքում Ադրբեջանին Թուրքիան էր ղեկավարում, այսինքն` էթնիկ զտումները, որոնք գուցե մի օր կարող են ճանաչվել որպես ցեղասպանություն, համակարգվել են Թուրքիայի կողմից։
«Սակայն հայկական իշխանությունները «մոռանում են», լռում են այդ մասին, մեկնում են Թուրքիա տարբեր միջոցառումների մասնակցելու, այդ թվում` բարձր մակարդակի»,– հավելեց նա։
Այս ամենը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով Թուրքիայի վրա գործադրված ճնշումները թուլացնելու հետևանք է։ Ճնշման պարագայում ագրեսոր պետությունը 100 անգամ կմտածի, նախքան կհամարձակվի կրկնել հանցագործությունը։ Այս առումով Թուրքիայի մի ձեռքը կապված է։ Բայց եթե հայկական իշխանությունները «հետևողականություն» ցուցաբերեն իրենց ապակառուցողական քայլերում, ապա, դիվանագետի խոսքով, Թուրքիայի երկու ձեռքերն էլ ազատ կլինեն։
Ադոնցն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին` նշելով, որ կեղծ են այն պնդումները, թե մինչ տավուշյան սահմանազատումը Հայաստանը սահմաններ չի ունեցել։
«Դա ոչ թե հեքիաթ է, այլ ցինիզմ։ Հայաստանի սահմանները գծվել են դեռևս 1988 թվականին։ Մենք կորցնում ենք տարածքային ամբողջականությունը, որը պարտավոր են ապահովել կառավարությունում ու խորհրդարանում գտնվողները։ Էլ չեմ խոսում հաստատված կանոնակարգի բովանդակության մասին, բայց որքանո՞վ էր ճիշտ սահմանազատում անել և սահմանային սյուներ տեղադրել Տավուշում նախքան այդ փաստաթղթի ընդունումը»,- նշեց Ադոնցը։
Նա ընդգծեց` ճկունությունը դիվանագիտության անբաժանելի մասն է (flexibilité` դիվանագիտության լեզվով` ֆրանսերեն), այսինքն` այն տիրույթը, որի շրջանակում պետությունը բանակցություններ է վարում` ձգտելով կոնսենսուսի հասնել` առանց իր սկզբունքներից և ազգային շահերից հրաժարվելու:
Սակայն, դիվանագետի կարծիքով, ՀՀ արտաքին քաղաքականության «ճկունությունը» սահմանակից է անսկզբունքայնությանը ։ Ընդ որում` դա վերաբերում է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների գործունեության կանոնակարգին։
«Կանոնակարգը կարդալիս չես զգում, որ մեջքիդ կանգնած է մի կառավարություն, որն ամեն ինչ անելու է, որպեսզի սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմամբ ընթանան: Զիջումներն այնքան ակնհայտ են, որ ֆիզիկապես շոշափելի են թվում։ Ցանկացած համաձայնության հասնելը միշտ էլ շատ լավ է, բայց սեփական տարածքների հաշվին, սեփական երկրի անվտանգության հաշվին զիջումներն արդեն անսկզբունքայնություն են»,- ասաց Ադոնցը։
Ինչի մասին է հուշում Արարատ Միրզոյանի` Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը
Նշելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունների չեղարկումը հակասում է դիվանագիտական կանոններին` Ադոնցը շեշտեց` այս պահին գլխավորն այն է, որ գոնե հետագայում արտաքին քաղաքականությունը ճիշտ կառուցվի։
Մեկնաբանելով արևմտամետ փորձագետների հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքական գիծը պայմանավորված է համաշխարհային գլոբալիստական միտումներով` դիվանագետն ասաց, որ երկար տարիներ աշխատել է այնպիսի երկրներում, որոնք ամբողջ աշխարհին գլոբալիզացիայի կանոններ են թելադրում, սակայն հետևողականորեն պահպանում են իրենց ազգային ինքնությունը:
Ի դեպ, Դիվանագետների համահայկական խորհուրդը, որի համահիմնադիրն է Ադոնցը, անցյալ շաբաթ համագործակցության հուշագիր է ստորագրել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հետ: Փաստաթուղթը ենթադրում է համագործակցության կրթական հատված` փորձագիտական մակարդակով, իսկ մեծ մասը վերաբերում է գիտահետազոտական -վերլուծական բաղադրիչին։
Նախատեսված է նաև տեղեկատվության փոխանակում, սպասվում են կլոր սեղաններ և խորհրդաժողովներ: Ռուսաստանի և Հայաստանի փորձագետների մասնակցությամբ առաջին ծավալուն համաժողովը կկայանա Երևանում առաջիկա շաբաթներին:
Լրահոս
0