00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն ՀՀ–ից սննդամթերքի արտահանման ոչ մի սահմանափակում չի դրել, քաղաքական հարց չկա. Պապոյան

© SputnikՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ–ում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 15–ին էլ ԵԱՏՄ երկրների գյուղնախարարները գալու են Հայաստան, և Պապոյանը առանձին հանդիպելու է ՌԴ գործընկերոջ հետ։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանից սննդամթերքի արտահանմանը վերաբող ոչ մի սահմանափակում չի դրել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` պատասխանելով սահմանափակման վերաբերյալ լրագրողի հարցին։
Նշենք՝ սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ հայտնաբերվել է վտանգավոր պեստիցիդ՝ տեբուկոնազոլ։ Սեպտեմբերի 2-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր՝ եղել է բեռնատար, որի մեջ եղել է ելակ, որը խնդիրներ է ունեցել։ Նա հայտնել էր, որ հիմա նոր լաբորատորիա է հավատարմագրվել Բագրատաշենում, որտեղ մանրամասն ստուգվելու է արտահանվող մթերքը։
«Ոչ մի սահմանափակում չկա, ուղղակի նման հարց էլ չկա։ Եթե 100 մեքենա ապրանք է գնում ՌԴ, որից մեկի մեջ հայտնաբերում են, որ պեստիցիդները շատ են, ոչ մի խնդիր չկա։ Ասեմ ավելին, մենք ավելի շատ ենք հետ ուղարկում։ Մենք ինքներս ենք այդ որակի պահանջները մեր առաջ դնում։ Եթե մի ապրանք չի համապատասխանում ստանդարտին, այո՛, չպետք է այլ երկիր գնա»,–ասաց Պապոյանը։
Նրա խոսքով` եթե անգամ ստանդարտներին չհամապատասխանող սննդամթերք որևէ երկրում վաճառվի, դա Հայաստանի պատվի հարցն է։
Հարցին, թե արդյոք քաղաքական նպատակներ չկան այս ամենի հետևում, Պապոյանը նշեց, որ չկա և բոլոր քննարկումները դրան են տարել։
«Մենք շատ լավ խոսակցություն ունեցանք մեր գործընկերների հետ։ Նոյեմբերի 15–ին էլ ԵԱՏՄ երկրների գյուղնախարարները գալու են Հայաստան։ Ես նաև առանձին հանդիպելու եմ ՌԴ գործընկերոջս, որի հետ պարբերաբար հեռախոսով ենք շփվում»,–ասաց նա։
Նա ընդգծեց, որ չի պատրաստվում Հայաստանի ինքնիշխանության հաշվին որևէ երկրի խնդրել, որ օրինակ, մի բեռնատար վատ ծիրան ընդունեն։
«Երբ դու ինչ–որ երկրի խնդրում ես, որ քո վատ ծիրանը, լոլիկը, կաղամբը ընդունի, դա լինում է քո երկրի ինքնիշխանության հաշվին։ Այն ինչ օրենքներից դուրս է, տեղի է ունենում ինքնիշխանության հաշվին։ ՀՀ–ն պատրաստ չէ զիջել ինքնիշխանությունը լոլիկով կամ ծիրանով»,–ասաց նա։
Հիշեցնենք` «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր հայկական 16 ընկերությունների արտադրանքներում բուսասանիտարական խախտումների մասին և Հայաստանի սննդի տեսչությանն առաջարկել ժամանակավորապես դադարեցնել դրանց մատակարարումները Ռուսաստան մինչև հետաքննության ավարտը:
Ավելի ուշ, Հայաստանի սննդի տեսչության ղեկավար Արմեն Հայրապետյանի և «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի բանակցությունների արդյունքում, 16 ընկերություններից մեկի նկատմամբ կիրառված սահմանափակումները հանվել էին:
Իրականացվում է մոնիթորինգ բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով. Պապոյան
Լրահոս
0