00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը Երևանին և Բաքվին չի մղում «չհասունացած խաղաղության». Լավրով

© Sputnik / Максим Богодвид / Фотохост-агентство brics-russia2024.ruՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2024
Բաժանորդագրվել
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ, նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Ռուսական կողմը, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ողջունում ենք հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված էական առաջընթացը։ Հաշվի առնելով երկարատև թշնամանքը, ռազմական գործողությունները, երկու կողմերի զոհերը՝ հասկանում ենք, թե Բաքվի և Երևանի համար որքան բարդ է կարգավորման հարցում առաջընթացի հասնելը», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Արևմուտքն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերություններում. Լավրով
Այս ամենը պահանջում է ոչ միայն կողմերի զգալի ջանքեր փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու հարցում, այլև ժամանակ, նշել է նա։
Լավրովի խոսքով, ռուսական կողմը վստահ է, որ «չհասունացած խաղաղությունը, առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև «գետնի վրայի» իրողությունների համալիր հաշվառման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, կստեղծի լարվածության և հակամարտության հնարավոր սրացման լրացուցիչ ռիսկեր»:
Ընդ որում, նախարարի խոսքով, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձգտումը Ռուսաստանին դուրս մղել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից՝ ուժեղացնում է տարածաշրջանի անվտանգության սպառնալիքները, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Սերգեյ Լավրովը:
«Կարևոր ենք համարում տարածաշրջանում՝ Հարավային Կովկասի բարեկամ երկրների և հարակից գործընկեր պետությունների շրջանակում խաղաղ գործընթացի ամրագրումը՝ բացառելով արտաքին ապակառուցողական միջամտությունը։ Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից Ռուսաստանը դուրս մղելու՝ Վաշինգտոնի և Բրյուսելի ձգտումը միայն ուժեղացնում է տարածաշրջանի անվտանգության սպառնալիքները», - ասել Է Լավրովը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է, ինչպես և նախկինում, գործընկերային աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա՝ այն ձևով և ծավալով, որոնք պահանջված կլինեն երկու բանակցող կողմերի կողմից:
2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ ձեռնամուխ են եղել ապագա խաղաղության պայմանագրի քննարկմանը։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ։
Լրահոս
0