00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուբսիդիոն ծրագրով ցորենի աշնանացան չի եղել. Պապոյանը` պարենային անվտանգության մասին

© SputnikԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2024
Գևորգ Պապոյան
Բաժանորդագրվել
Քանի որ համաշխարհային գները նվազել են, ՀՀ–ում ցորեն մշակել տնտեսապես նպատակահարմար չէ։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում այս տարի սուբսիդիոն ծրագրով ցորենի աշնանացան չի եղել։ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Գարնանացանը հաջողությամբ արել ենք, սակայն աշնանացան չենք արել, քանի որ պաուզա վերցրինք, որպեսզի հասկանանք մեր ծրագրերի արդյունավետությունը»,– հայտարարեց նա։
Նախարարը նշեց, որ 1 հա–ից ստացվում է մոտավորապես 400 հազար դրամի ցորեն, որի ծախսը կազմում է 420 հազար դրամ։
«Այսինքն` ստացվում է, որ մենք մարդուն պիտի 80 հազար դրամ տանք, որ նա, այսպես կոչված, պլյուսով դուրս գա։ Ու անընդհատ առաջ է գալիս հացահատիկի հարցով պետության փոխհատուցման հարցը»,– ասաց նա։
Պապոյանի խոսքով` սահմանին ցորենի գինն այսօր 199 դոլար է, այսինքն` 1 կգ–ն 79 դրամ է։ Ըստ նրա` քանի որ համաշխարհային գներն էական իջել են, ՀՀ–ում ցորեն մշակել տնտեսապես նպատակահարմար չէ։
«Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ ցորեն ցանելով` մենք փրկում ենք հողերը դեգրադացիայից, իրականացնում ենք ցանքաշրջանառություն, դրանով հիմա որոշակի զբաղվածություն կա նաև»,– ասաց նախարարը։
Նախարարն ընդգծեց` եթե այս տարի մեր երկրում անգամ 50 հազար տոննա ցորեն ստացվի, ապա դրանով մեր պարենային անվտանգության հարցը կլուծվի։
Այս տարի որքա՞ն հացահատիկ է Հայաստան ներմուծվել Ռուսաստանից
Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 13-ին Երևանում «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց՝ որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները, պետք է ավելի ճկուն լինենք, և, օրինակ, ցորենը փոխարինենք բրնձով։
«Իրական» Հայաստանի «թավշյա» ժամանակագրություն. բրնձի սննդակարգն ու արտագաղթի պատճառները
Լրահոս
0