https://arm.sputniknews.ru/20241105/hajastanum-elektramvobilnery-ktankanan-15-vov-nermutsvogh-82680875.html
Հայաստանում էլեկտրամոբիլները կթանկանան 15%-ով. ներմուծող
Հայաստանում էլեկտրամոբիլները կթանկանան 15%-ով. ներմուծող
Sputnik Արմենիա
Վարդան Մկրտչյանը կարծում է, որ 2025 թվականին քվոտաներն ավելի շուտ կսպառվեն, քան այս տարի, իսկ գները մի փոքր կնվազեն։ 05.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-05T08:56+0400
2024-11-05T08:56+0400
2024-11-05T08:56+0400
հայաստան
էլեկտրամոբիլ
մաքսատուրք
վարդան մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/13/45448860_0:110:1600:1010_1920x0_80_0_0_2f3840801ad41fbad7764a8f1c25e349.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում էլեկտրամոբիլները կարող են կարճ ժամանակով թանկանալ մոտ 15%-ով՝ մաքսատուրքի չափով, որը պետք է վճարեն առանց մաքսատուրքի ներմուծման քվոտայով մեքենաներ ներկրած սեփականատերերը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ավտոմեքենա ներմուծող Վարդան Մկրտչյանը։Հոկտեմբերի առաջին կեսին հայտնի դարձավ, որ այս տարի այլևս հնարավոր չի լինի առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլ ներմուծել, քանի որ 8000 քվոտան սպառվել է։Նրա կանխատեսմամբ՝ հաջորդ տարի քվոտաները կսպառվեն ավելի շուտ, քան այս տարի, իսկ գները մի փոքր կնվազեն։Նշենք, որ դեռ ամռան ամիսներին էլեկտրամոբիլներ պատվիրած շատ ներմուծողներ հոկտեմբերին հայտնվել էին տհաճ փաստի առաջ։ Փակուղային իրավիճակում էին հայտնվել հատկապես այն քաղաքացիները, որոնք մեքենան պատվիրել էին ոչ թե վերավաճառքի, այլ սեփական օգտագործման համար (շատերն ուղղակի ի վիճակի չեն լրացուցիչ 2 մլն դրամ վճարել էլեկտրամոբիլի մաքսազերծման համար)։Քվոտաների բացակայությունը տհաճ «անակնկալ» է դարձել նաև Արփինե Փիլոյանի համար, որը որոշել է էլեկտրամոբիլ ներկրել. ընտանիքում երեք անչափահաս երեխա կա, և տուրքի վճարման համար 1 մլն 700 հազար դրամը (ավելի քան 4000 դոլար) լուրջ գումար է նրա համար:Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ երկրների համար էլեկտրամոբիլների ներկրման քվոտա առաջին անգամ սահմանվել է 2022 թվականի մարտին։ Հայաստանի համար այդ որոշմամբ սահմանվել էր 7 000 ավտոմեքենայի անմաքս ներկրման իրավունք։ Ու թեև ամբողջ տարվա ընթացքում այդ քվոտայից սպառվել էր միայն 2680–ը, հաջորդ` 2023թ–ի համար Հայաստանին տրամադրվել էր 8000 ավտոմեքենայի քվոտա, որը դարձյալ ամբողջությամբ չէր սպառվել (2023 թ–ին ՀՀ է ներկրվել գրեթե 4500 էլեկտրամոբիլ)։ Իսկ ահա 2024 թվականին սկսեցին ավելի շատ էլեկտրամոբիլներ ներկրել (նաև այն պատճառով, որ հանրապետությունում ընդլայնվել է լիցքավորման ցանցը)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/13/45448860_30:0:1421:1043_1920x0_80_0_0_c7959fe92b73cffe18e203e69ad3a78b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էլեկտրամոբիլ, մաքսատուրք, վարդան մկրտչյան
հայաստան, էլեկտրամոբիլ, մաքսատուրք, վարդան մկրտչյան
Հայաստանում էլեկտրամոբիլները կթանկանան 15%-ով. ներմուծող
Վարդան Մկրտչյանը կարծում է, որ 2025 թվականին քվոտաներն ավելի շուտ կսպառվեն, քան այս տարի, իսկ գները մի փոքր կնվազեն։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում էլեկտրամոբիլները կարող են կարճ ժամանակով թանկանալ մոտ 15%-ով՝ մաքսատուրքի չափով, որը պետք է վճարեն առանց մաքսատուրքի ներմուծման քվոտայով մեքենաներ ներկրած սեփականատերերը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ավտոմեքենա ներմուծող Վարդան Մկրտչյանը։
Հոկտեմբերի առաջին կեսին հայտնի դարձավ, որ այս տարի
այլևս հնարավոր չի լինի առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլ ներմուծել, քանի որ 8000 քվոտան սպառվել է։
«Հիմա Հայաստանում էլեկտրամոբիլները ենթակա են մաքսազերծման, ինչը, բնականաբար, կբերի գնի բարձրացման։ Խոսքը առնվազն 15% թանկացման մասին է, քանի որ հենց այդքան է կազմում էլեկտրամոբիլների մաքսատուրքը», – ընդգծեց Մկրտչյանը։
Նրա կանխատեսմամբ՝ հաջորդ տարի քվոտաները կսպառվեն ավելի շուտ, քան այս տարի, իսկ գները մի փոքր կնվազեն։
Նշենք, որ դեռ ամռան ամիսներին էլեկտրամոբիլներ պատվիրած շատ ներմուծողներ հոկտեմբերին հայտնվել էին տհաճ փաստի առաջ։ Փակուղային իրավիճակում էին հայտնվել հատկապես այն քաղաքացիները, որոնք մեքենան պատվիրել էին ոչ թե վերավաճառքի, այլ սեփական օգտագործման համար (շատերն ուղղակի ի վիճակի չեն լրացուցիչ 2 մլն դրամ վճարել էլեկտրամոբիլի մաքսազերծման համար)։
Քվոտաների բացակայությունը տհաճ «անակնկալ» է դարձել նաև Արփինե Փիլոյանի համար, որը որոշել է էլեկտրամոբիլ ներկրել. ընտանիքում երեք անչափահաս երեխա կա, և տուրքի վճարման համար 1 մլն 700 հազար դրամը (ավելի քան 4000 դոլար) լուրջ գումար է նրա համար:
«Մեքենան պատվիրել եմ օգոստոսի վերջին, երբ քվոտաների սպառման հավանականությունը շատ ցածր էր։ Հոկտեմբերի 10-ին իմացանք, որ քվոտաները սպառվել են, և ստիպված ենք լինելու տուրք վճարել։ Չգիտեմ, թե ինչպես ենք հաղթահարելու չնախատեսված ծախսերը։ Մաքսատանը կայանելու համար ամեն օր պետք է վճարել։ Եթե սպասենք մինչև հաջորդ տարի, երբ նոր քվոտաներ լինեն, ապա միայն կայանելու համար կպահանջվի մոտ 2000 դոլար։ Հույս ունեմ, որ պետությունը ինչ-որ ելք կառաջարկի, քանի որ անարդար է, որ մարդիկ հայտնվել են անհավասար պայմաններում», - Sputnik Արմենիային ասաց Փիլոյանը։
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ երկրների համար էլեկտրամոբիլների ներկրման քվոտա առաջին անգամ սահմանվել է 2022 թվականի մարտին։ Հայաստանի համար այդ որոշմամբ սահմանվել էր 7 000 ավտոմեքենայի անմաքս ներկրման իրավունք։ Ու թեև ամբողջ տարվա ընթացքում այդ քվոտայից սպառվել էր միայն 2680–ը, հաջորդ` 2023թ–ի համար Հայաստանին տրամադրվել էր 8000 ավտոմեքենայի քվոտա, որը դարձյալ ամբողջությամբ չէր սպառվել (2023 թ–ին ՀՀ է ներկրվել գրեթե 4500 էլեկտրամոբիլ)։ Իսկ ահա 2024 թվականին սկսեցին ավելի շատ էլեկտրամոբիլներ ներկրել (նաև այն պատճառով, որ հանրապետությունում ընդլայնվել է լիցքավորման ցանցը)։