00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կարող են ՀՀ–ի վրա ազդել ԱՄՆ–ի ընտրությունները. պարզաբանում է Սուրենյանցը

© Sputnik / Zara MikaՍուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանց - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2024
Սուրեն Սուրենյանց
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբանը նշեց, որ ԱՄՆ-ի ներքին խնդիրները կհանգեցնեն Հարավկովկասյան տարածաշրջանի վրա ուշադրության թուլացման, ինչից կարող է օգտվել Ադրբեջանը։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների վերջնարդյունքը կարող է անբարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի համար։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
ԱՄՆում նախագահական ընտրություններ կկայանան նոյեմբերի 5-ին: Դեմոկրատական կուսակցության թեկնածուն փոխնախագահ Քամալա Հարիսն է, Հանրապետական կուսակցության թեկնածուն՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իմ կարծիքով` սակավ ռիսկային է, թե ով կընտրվի ԱՄՆ նախագահ։ Մեզ համար ամենավատ սցենարը կարող է լինել այն, որ հետընտրական փուլը ցնցումներով ուղեկցվի, որովհետև ԱՄՆ–ն երբեք այսքան բևեռացված չի եղել։ Պարտված թեկնածուն երբեք չի ընդունելու նախագահական ընտրությունների արդյունքները։ Մեզ համար անբարենպաստ պայմաններ կարող են ստեղծվել, որովհետև տարածաշրջանում առաջատար դիրքեր ունեցող Ռուսաստանը զբաղված է պատերազմով, ու եթե ԱՄՆ–ն էլ իր ներքին խնդիրների պատճառով թուլացնի ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, ապա անվտանգային շատ մեծ վակուում է առաջանալու»,– նշեց Սուրենյանցը։
Նրա խոսքով` նման պարագայում դժվար չէ ենթադրել, թե ով և ինչպես կարող է այդ վակուումից օգտվել (նկատի ունի Ադրբեջանը. խմբ.)։ Քաղաքագետը վստահ է` ցավոք, նման սցենարը շատ իրական է, ու հենց նոյեմբերի 6-ի առավոտյան Հայաստանը կարող է առերեսվել այդ իրողության հետ։
Սուրենյանցը շեշտեց` եթե հարավկովկասյան տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող խոշոր գերտերությունները ֆորսմաժորային իրավիճակում են հայտնվում, ապա Հայաստանն անմիջապես զգում է դրա հետևանքները։
«Ես կանխատեսում եմ, որ ով էլ նախագահ լինի ԱՄՆ–ում` և՛ Թրամփը, և՛ Հարիսը, ապա մեր տարածաշրջանում նրանց ուշադրությունը բավականին կթուլանա։ Թեև անկախ ընտրությունների արդյունքներից` Հարավային Կովկասի տարածաշրջանը Վաշինգտոնի նախընտրությունների մեջ չի մտնում, եթե չհաշվենք Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին գլխացավանք պատճառելու իրենց տրադիցիոն կուրսը»,– նշեց վերլուծաբանը։
Ըստ նրա` Վրաստանի ընտրությունների արդյունքներից հետո էլ Հայաստանը տարածաշրջանում մնացել է միակ երկիրը, որը շարունակում է հավատալ «մարազմատիկ սկզբունքին», որ կարելի է ինչ-որ արտատարածաշրջանային խաղացողի բերել տարածաշրջանային որևէ խաղացողի դեմ:
«Այստեղ խոսքն Ադրբեջանի մասին չէ։ Հասկանալի է, որ արտատարածաշրջանային երկրները կգան այստեղ, որպեսզի սահմանափակեն, օրինակ, Ռուսաստանի կամ Իրանի ազդեցությունը։ Ոչ մի Արևմտյան երկիր երաշխիքներ չի տա Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ»,– նշեց Սուրենյանցը։
Ընդհակառակը` մի շարք ամերիկացի պաշտոնյաներ ուղիղ խոսում են այն մասին, որ Հայաստանին «ցուրտ ձմեռներ» են սպասում, և իրենք պատրաստ են աջակցել, Եթե Ռուսաստանը ինչ-որ կերպ հակազդի։
Թրամփի հաղթանակի դեպքում, ըստ քաղաքագետի, Հայաստանը ստիպված կլինի ամբողջությամբ վերանայել իր քաղաքական կուրսը:
«Պատահական չէ, որ Փաշինյանն առաջին ղեկավարներից էր, որ ընտրություններից հետո արագ շնորհավորեց Վրաստանի իշխանություններին, որովհետև նա նույնպես մեծ դժկամությամբ հասկացավ, որ իր արևմտամետ քաղաքականությունը տոտալ ձախողվեց»,– ասաց Սուրենյանցը:
Նշենք, որ ԶԼՄ-ների տվյալներով՝ ռեկորդային թվով մեծահարուստ ամերիկացիներ անկարգությունների մտավախության պատճառով մտադիր են նախագահական ընտրություններից հետո անորոշ ժամանակով հեռանալ ԱՄՆ-ից:
Լրահոս
0