00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիական լեգեոն չի լինի, Բաքվի հետ բանակցելու լավագույն հարթակը «3+3»–ն է. Սուրենյանց

© Sputnik / Zara MikaՍուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանց - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2024
Սուրեն Սուրենյանց
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ բանակցություններն աղետալի հետևանքների կհանգեցնեն։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունների համար «3+3» ձևաչափի այլընտրանք չկա։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով` դեռևս նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից և Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո Հայաստանը չպետք է նոր միջնորդներ փնտրեր։
«Ավելի լավ ձևակերպումներ, քանի արված են նոյեմբերի 9–ի փաստաթղթում, պարտված Հայաստանը չէր կարող ունենալ։ Այդ թվում՝ դա վերաբերում է 9-րդ կետին (հաղորդակցությունների ապաշրջափակման մասին. խմբ.)»,– ասաց Սուրենյանցը։
Վերլուծաբանի կարծիքով` տրանսպորտային հաղորդակցության վերահսկողության մասին ցանկացած այլ ձևակերպում շատ ավելի վատ կլինի։ Նոր միջնորդ գտնելու փորձերը, որոնք վնաս են հասցնում Ռուսաստանի շահերին, նոր ցնցումների են հանգեցնում Հայաստանի և տարածաշրջանի համար։
«Հետևաբար պետք չէր փոխել ռազմավարական կուրսը, իսկ ՌԴ միջնորդությունից հրաժարվելը դա է ենթադրում։ Մոսկվան այս հարցում ավելի ճկուն դիրքորոշում ունի, քան Հայաստանի իշխանությունները»,– ասաց Սուրենյանցը։
Նա հիշեցրեց Ստամբուլում արտգործնախարարների մակարդակով «3+3» ձևաչափով կայացած հանդիպումը, որտեղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հարթակը կարող է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման համար։
«Եթե Հայաստանի իշխանություններն իրապես շահագրգռված են քաղաքական լուծմամբ, ապա «3+3» ձևաչափի այլընտրանք պարզապես չկա։ Այնտեղ տարածաշրջանի երկրներն են և հարևան տարածաշրջանային գերտերությունները, որոնք լոգիստիկայի, անվտանգության, իրական ազդեցության առումով կարող են հավասարակշռող դեր խաղալ»,– նշեց Սուրենյանցը։
Նա ուշադրություն հրավիրեց, որ պաշտոնական Բաքվին միջնորդ պետք չէ և ձեռնտու չէ, Ադրբեջանը բանակցություններին մասնակցում է միայն հավասարակշռությունը պահպանելու համար, ինչպես նաև այդ երկիրը երբեք առաջինը չի մերժում որևէ միջնորդական հարթակ` լավ իմանալով, որ դա անելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք չէ պայքարել աշխարհագրության դեմ, մեզ միջնորդներ են պետք։ Եթե մենք գտնում ենք, որ Ռուսաստանը զբաղվածության կամ այլ պատճառներով միայնակ չի կարող միջնորդ լինել, ապա «3+3»–ն այլընտրանք չունի»,– ասաց քաղաքական վերլուծաբանը։
Սուրենյանցի կարծիքով` երկկողմ բանակցություններն աղետալի հետևանքների կհանգեցնեն։ Նա անդրադարձավ նաև արևմտյան երկրների միջնորդության հնարավորությանը։
«Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա ձեռնտու կլիներ ի դեմս նրա ունենալ ուժեղ միջնորդ։ Հայանպաստ դիրքորոշումները, որոնք հաճելի են «հայկական ականջին», գործնականում Հայաստանին ոչ մի օգուտ չեն տալիս, ընդհակառակը` քանդում են Ադրբեջանի վստահությունը Փարիզի որևէ նախաձեռնության նկատմամբ»,– ասաց նա։
Սուրենյանցը միաժամանակ վստահեցրեց, որ Ֆրանսիան երբեք պաշտոնական, գրավոր պարտավորություններ չի ստանձնի Հայաստանի նկատմամբ։ Օրինակ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում միջամտելու պատրաստակամության մասին։
«Մի սպասեք ֆրանսիական լեգեոնին, այն չի լինի, բայց սահմանափակ ռազմատեխնիկական համագործակցություն կլինի։ Դա չի լուծում Հայաստանի գործնական խնդիրները, հետևաբար Ֆրանսիան մեր բարեկամ երկիրն է, բայց չի կարող լինել մեր ռազմավարական դաշնակիցը»,– նշեց վերլուծաբանը։
Սուրենյանցի պնդմամբ` Ֆրանսիան Հայաստանին Ռուսաստանի դեմ է տրամադրում՝ անվտանգության այլընտրանքային երաշխիքներ չառաջարկելով։ Ցավոք, ըստ նրա, Հայաստանի իշխանությունների և հասարակության պահվածքը ցույց տվեց, որ այստեղ մտածում են ոչ թե ուղեղով, այլ ականջներով։ Դրա համար էլ Արևմուտքում շարունակում են գեղեցիկ տեքստեր հրապարակել։
Լրահոս
0