00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բելգիայում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել ԵՄ–ում ՀՀ դեսպանին

© Личная страница в ФБՏիգրան Բալայան
Տիգրան Բալայան - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2024
Բաժանորդագրվել
Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելում` Թուրքիայի կազմակերպաց ընդունելության ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին, քանի որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել ԵՄ–ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին։ Տեղեկությունը հայտնում է politico.eu կայքը։
Դեսպանների շրջանում տարածված նամակում, մասնավորապես ասվում է, որ որ Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման եւ ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի կողմից, որը «ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի նկատմամբ»:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Թանգլա հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունը երկրի ազգային տոնի առթիվ:
Սա Թուրքիայի սերտ դաշնակից Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի պատերազմից հետո Անկարայի կողմից կազմակերպված հայկական դեսպանատան մասնակցությամբ առաջին ընդունելությունն էր:
Ի պատասխան Politico-ի հարցմանը՝ Սադիգովը հերքել է միջադեպը՝ մեղադրանքներն անվանելով անհեթեթ և նշել, որ ընդունելությունն անցել է բարեկամական մթնոլորտում, որը բնորոշ է սովորական դիվանագիտական միջոցառումներին:
«Ես տեղյակ չեմ որևէ նամակի կամ մեղադրանքի մասին. հայ դիվանագետները կարող են ինչ ասես պնդել», — հավելել է նա:
Ավելի վաղ ԵՄ–ն Սադիգովին քննադատել էր սոցցանցերում հրապարակումների համար, որտեղ, նա կարծես սպառնացել էր Հայաստան այցելած Եվրախորհրդարանի պատվիրակությանը: Եվրոպացի քաղաքական գործիչների լուսանկարի տակ նա հիշատակել էր, որ 3000 մետր հեռահարությամբ ադրբեջանական դիպուկահարներ կան ու խորհուրդ էր տվել նրանց հեռու մնալ ադրբեջանական սահմանից:
Լրահոս
0