00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս տարի խաղողի մթերման խնդիր չենք ունեցել. Պապոյան

© Sputnik / Aram NersesyanԽաղող
Խաղող - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2024
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով` դեռ անցած տարվանից 880 հազար լիտր կոնյակի սպիրտ էր մնացել պահեստներում, որն այս տարի ամբողջությամբ վաճառվել է։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Այս տարի Հայաստանում խաղողի մթերման խնդիր չի եղել։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին վստահեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս տարի մենք խաղողի մթերման խնդիր չենք ունեցել, և սա այն դեպքում, երբ 5000 տոննա ավել խաղող ենք մթերել, քան անցած տարի»,– ասաց նա։
Նախարարի խոսքով` 2023 թվականի ընթացքում մթերվել է 160 հազար տոննա խաղող, այս տարի 165 հազար տոննա է եղել։ Ըստ նրա` եթե 30–40 հազար տոննա ավելի էլ լիներ, միևնույնն է` հնարավոր կլիներ մթերել։
Պապոյանն ասաց, որ այցելել է գինու ու կոնյակի բազմաթիվ ընկերություններ ու տեսել, որ նրանք նոր, ժամանակակից տակառներ ու տարաներ են ձեռք բերել, որի արդյունքում էլ արդեն կարողանում են մեծ քանակությամբ խաղող մթերել։
Նախարարի խոսքով` դեռ անցած տարվանից 880 հազար լիտր կոնյակի սպիրտ էր մնացել պահեստներում, որն այս տարի ամբողջությամբ վաճառվել է։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 27–ին ՀՀ կառավարությունը մինչև դեկտեմբերի 30–ը կոնյակի սպիրտների արտահանողներին տրամադրել է պետական աջակցություն` յուրաքանչյուր լիտրի համար 100 դրամի չափով։
Հիշեցնենք նաև` օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միությունը համատեղ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ հետազոտության արդյունքները չեն ստացել, թեմային կանդրադառնան փաստերին ծանոթանալուց հետո։
Լրահոս
0