00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակնհայտ սադրանք. դիվանագետը՝ Հայաստանի մասին Զուրաբիշվիլիի սկանդալային հրապարակման մասին

© Sputnik / Aram NersesyanՍալոմե Զուրաբիշվիլի
Սալոմե Զուրաբիշվիլի - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2024
Բաժանորդագրվել
Սալոմե Զուրաբիշվիլին իր անձնական էջում տարածել է տեղի տուրիստական ընկերության գովազդային նյութը, որտեղ Հայաստանի հյուսիսային շրջաններն անվանվում են «պատմական Վրաստան»:
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ակնհայտ սադրանքի է դիմել՝ սոցիալական ցանցերի իր էջում «վերահրապարակելով» վրացական տուրիստական ընկերության գովազդային նյութը, որտեղ Հայաստանի հյուսիսային որոշ շրջաններ (մասնավորապես Լոռու մարզում գտնվող) նշված են որպես «պատմական Վրաստան»: Այս մասին Sputnik Արմենիային ասաց հայ-վրացական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի նախկին անդամ, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին հյուպատոս Վարդան Հակոբյանը։
Փորձագետը մի կողմից տարակուսանք հայտնեց Զուրաբիշվիլիի արարքի կապակցությամբ՝ նկատի առնելով, որ երբեք սահմանազատման բանակցություններում Լոռու տարածքի պատկանելությունը որևէ մեկի կողմից կասկածի տակ չի դրվել: Իհարկե, քննարկումներ եղան մի քանի կիլոմետրի կապակցությամբ, թե որ հատվածով պետք է անցկացնել սահմանագիծը, ինչպես չխախտել հայ կամ վրացի ֆերմերների շահերը։ Բայց հասկանալի է՝ խոսք չէր գնում այն մասին, թե, օրինակ, ում է պատկանում Սանահինի վանական համալիրը։
Դատախազությունը Զուրաբիշվիլիին կանչել է հարցաքննության «հայկական կարուսելի» պատճառով
Նրա խոսքով՝ չի բացառվում, որ Զուրաբիշվիլիին նման սադրանքի են դրդել նրա արևմտյան քաղաքական խորհրդականները, օրինակ՝ Վրաստանը Հայաստանի հետ գժտեցնելու նպատակով` հատկապես հաշվի առնելով վրացական գործող իշխանության նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը: Ներկայում Արևմուտքը, ըստ էության, ցանկանում է ապակայունացնել Հարավային Կովկասը և տարածաշրջանի երկրների միջև սրել հարաբերությունները։
Բայց նաև հնարավոր է, որ Զուրաբիշվիլին այդօրինակ արարքով նպատակ ունի տեղի ազգայնականների շրջանում վաստակել քաղաքական միավորներ։
Մյուս կողմից, Զուրաբիշվիլիի այդ պահվածքը Հակոբյանը բացատրում է նրա ծագմամբ։ Զուրաբիշվիլիի նախնիները վրացի մենշևիկներ են, որոնք 1918-1920 թթ. տարածքային պահանջներ են ունեցել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Եվ գուցե նախագահի «էքսպանսիոնիստական» տրամադրվածությունը պայմանավորված է հենց այդ փաստով։ Բայց այս համատեքստում պատմությանը դիմելը չափազանց անշնորհակալ գործ է։ Հայաստանն ու Վրաստանը հարաբերությունների հարուստ պատմություն են անցել՝ լի ամենատարբեր դրվագներով։
Որոշակի ժամանակահատվածներում` ինչպես, օրինակ, Դավիթ Շինարարի օրոք, վրաց իշխանների իշխանությունը տարածվում էր նաև Հայաստանի ներկայիս տարածքների վրա, բայց եղել են նաև ժամանակաշրջաններ, երբ Վրաստանն ինքը գտնվում էր հայոց թագավորների իշխանության ներքո։ Եվ այս ամենին քաղաքական երանգ հաղորդելու փորձերը մաքուր սադրանք են թվում։
Վրաստանի նախագահը չի պատրաստվում ցուցմունք տալ. Նա պատասխանել է դատախազությանը
Միևնույն ժամանակ, Հակոբյանը չի կարծում, որ Հայաստանի իշխանությունները պետք է ինչ-որ կերպ արձագանքեն Զուրաբիշվիլիի սադրանքին՝ հաշվի առնելով, որ, այնուամենայնիվ, խոսքը ոչ թե պաշտոնական հայտարարության, այլ անձնական օգտահաշվում գովազդի կարգի նյութի հրապարակման մասին է։ Բայց լավ կլիներ փորձագետների, վերլուծաբանների մակարդակով անդրադառնալ այս թեմային։ Թերևս սա տարածքային նկրտումների յուրատեսակ թաքնված ակնարկ է, ինչով տեղեկատվական հող է նախապատրաստվում ավելի լուրջ քննարկումների համար:
Նշենք, որ սա վերջին շրջանում Զուրաբիշվիլիի առաջին սկանդալային քայլը չէ կապված հայկական թեմատիկայի հետ: Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Զուրաբիշվիլին մեղադրեց գործող կառավարությանն ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ և հայտարարեց, որ գործի է դրվել, այսպես կոչված, «հայկական կարուսելը»: Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ մեղադրանքներն անվանեց կեղծ և երկրի ընտրական համակարգը վարկաբեկելու նպատակ հետապնդող։
Լրահոս
0