https://arm.sputniknews.ru/20241103/belgvorvodi-oktjabrski-gjughi-gndakvotsutjan-hetevanqvov-4-khaghagh-bnakich-e-tuzhel-82635860.html
Բելգորոդի Օկտյաբրսկի գյուղի գնդակոծության հետևանքով 4 խաղաղ բնակիչ է տուժել
Բելգորոդի Օկտյաբրսկի գյուղի գնդակոծության հետևանքով 4 խաղաղ բնակիչ է տուժել
Sputnik Արմենիա
Վնասվել են բազմաբնակարան շենքերի ապակիները, ավտոմեքենաներ և առևտրի 3 կետ։ 03.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-03T14:18+0400
2024-11-03T14:18+0400
2024-11-03T14:19+0400
բելգորոդ
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
գնդակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/10/80704001_0:361:2997:2047_1920x0_80_0_0_b79cd58272bf8bf2b07bc353ab38df8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի գյուղը գնդակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին «Տելեգրամի» իր ալիքում հայտնում է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։Նրա տեղեկություններով՝ երկու կին և մի տղամարդ տեղափոխվել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց՝ ձեռքերի և ոտքերի հատվածներում բեկորային տարբեր վնասվածքներով: Չորրորդ տուժածին՝ փակ գանգուղեղային և դեմքի բեկորային վնասվածքներով, տեղափոխել են տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց։ Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։Գյուղում երկու բազմաբնակարան շենքերում վնասվել են 7 բնակարանների ապակիները, 5 առանձնատներում կոտրվել են պատուհանները, տանիքները և այլն։ Բացի այդ, վնասվել են 21 ավտոմեքենա և առևտրի 3 օբյեկտ։ Ուկրաինայի ԶՈւ-ն 87 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Բելգորոդի մարզի վրա. կա զոհՏեղեկություն է ստացվել նաև, որ գյուղի տարածքում հայտնաբերվել է «Կոլոկոլչիկ» տեսակի զինամթերք:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/10/80704001_0:0:2729:2047_1920x0_80_0_0_6ccedd4cf4f6decee70afa64f735c774.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, գնդակոծություն
բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, գնդակոծություն
Բելգորոդի Օկտյաբրսկի գյուղի գնդակոծության հետևանքով 4 խաղաղ բնակիչ է տուժել
14:18 03.11.2024 (Թարմացված է: 14:19 03.11.2024) Վնասվել են բազմաբնակարան շենքերի ապակիները, ավտոմեքենաներ և առևտրի 3 կետ։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի գյուղը գնդակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին «Տելեգրամի» իր ալիքում հայտնում է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա տեղեկություններով՝ երկու կին և մի տղամարդ տեղափոխվել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց՝ ձեռքերի և ոտքերի հատվածներում բեկորային տարբեր վնասվածքներով: Չորրորդ տուժածին՝ փակ գանգուղեղային և դեմքի բեկորային վնասվածքներով, տեղափոխել են տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց։ Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։
Գյուղում երկու բազմաբնակարան շենքերում վնասվել են 7 բնակարանների ապակիները, 5 առանձնատներում կոտրվել են պատուհանները, տանիքները և այլն։ Բացի այդ, վնասվել են 21 ավտոմեքենա և առևտրի 3 օբյեկտ։
Տեղեկություն է ստացվել նաև, որ գյուղի տարածքում հայտնաբերվել է «Կոլոկոլչիկ» տեսակի զինամթերք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։