00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արիաբար դիմակայել փորձություններին․ Մայր աթոռում եպիսկոպոսների ձեռնադրություն անցկացվեց

© Sputnik / Asatur YesayantsԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2024
Բաժանորդագրվել
Պետք է բազմապատկել հոգևորականների և եկեղեցական կառույցների ջանքերը՝ ի նպաստ հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած խնդիրների արժանապատիվ հաղթահարման, ազգային ոգու զորացման։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ սրբազան Պատարագի արարողության ընթացքում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։ Այդ առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայրապետական պատգամ է հղել։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը։
Վեհափառը հիշեցնում է, որ պատմական փոթորկալի զարգացումները, աշխարհաքաղաքական ծանր իրողությունները հաճախ մեր ազգին կանգնեցրել են երբեմն անհաղթահարելի և անդառնալի թվացող կորուստների և ծանր հիմնախնդիրների առջև, որոնցից անմասն չի եղել նաև հայոց եկեղեցին։ Այսօր ևս մեր ժողովուրդն ու երկիրը լրջագույն մարտահրավերների առաջ են։
«Տիրող դժվարին իրադրությանը զուգընթաց տարատեսակ վնասակար գաղափարախոսությունների տարածմամբ մեր հասարակության մեջ փորձ է արվում նսեմացնել մեր Սուրբ եկեղեցու պատմական առաքելության և քրիստոնեական արժեքների կարևորությունը, ընտանիքի ավանդական ընկալումը, խարխլել ազգային համերաշխության հիմքերը»,- նշում է վեհափառ հայրապետը։
Նրա խոսքով՝ այս տագնապալի պայմաններում պետք է բազմապատկել հոգևորականների և եկեղեցական կառույցների ջանքերը՝ ի նպաստ հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած խնդիրների արժանապատիվ հաղթահարման, ազգային ոգու զորացման։
«Նորօծյալ եպիսկոպոսները, այսօր նորոգելով հոգևոր ծառայության իրենց ուխտը, պատասխանատվության են կոչվում այսպիսի դժվարին ժամանակներում՝ արիաբար դիմակայելու առկա փորձություններին և մեր Սուրբ եկեղեցու դեմ արտահայտվող մերժելի երևույթներին ու դրսևորումներին»,- նշել է կաթողիկոսը։
Հիշեցնենք, որ այսօր եպիսկոպոսության աստիճան է շնորհվել Արգենտինայի և Չիլիի, Ֆրանսիայի, Հունաստանի հայոց թեմերի առաջնորդներին և Արթիկի, Գեղարքունիքի, Սյունիքի թեմերի առաջնորդներին։
Լրահոս
0