https://arm.sputniknews.ru/20241102/tsanrvord-aleqsandr-lazarjany-dardzel-e-evrvopaji-chempivon-82618122.html
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
Sputnik Արմենիա
Գյումրեցի մարզիկը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 347 կգ արդյունքով։ 02.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-02T13:06+0400
2024-11-02T13:06+0400
2024-11-02T13:18+0400
հայաստան
ծանրամարտ
չեմպիոն
սպորտ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/02/82618431_0:0:801:450_1920x0_80_0_0_d9006e67d22dd246162a776c35d56e01.jpg
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 102 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Հայ ծանրորդը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 145, 150, 154 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա նվաճել է փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում Ալեքսանդր Լազարյանը բարձրացրել է 186, 190, 193 կգ կշռող ծանրաձողերն ու փոքր ոսկե մեդալ նվաճել:Հիշեցնենք` Հայաստանի մյուս ներկայացուցիչը` 81 կգ քաշային Միլենա Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների պայքարում: Նա երկամարտում ցույց է տվել 218 կգ (96+122 կգ) արդյունք ու արժանացել փոխչեմպիոնի կոչմանը:Նշենք, որ Եվրոպայի առաջնությունն ընթանում է Լեհաստանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/02/82618431_100:0:700:450_1920x0_80_0_0_ab17e7255937b912753917aa574c6494.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծանրամարտ, չեմպիոն, սպորտ , տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ծանրամարտ, չեմպիոն, սպորտ , տեսանյութ, տեսանյութեր, видео
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
13:06 02.11.2024 (Թարմացված է: 13:18 02.11.2024) Գյումրեցի մարզիկը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 347 կգ արդյունքով։
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 102 կգ քաշային
Ալեքսանդր Լազարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Գյումրեցի մարզիկը Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 347 կգ արդյունքով (154+193 կգ):
Հայ ծանրորդը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 145, 150, 154 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա նվաճել է փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում Ալեքսանդր Լազարյանը բարձրացրել է 186, 190, 193 կգ կշռող ծանրաձողերն ու փոքր ոսկե մեդալ նվաճել:
Հիշեցնենք` Հայաստանի մյուս ներկայացուցիչը` 81 կգ քաշային Միլենա Խաչատրյանն
արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների պայքարում: Նա երկամարտում ցույց է տվել 218 կգ (96+122 կգ) արդյունք ու արժանացել փոխչեմպիոնի կոչմանը:
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունն ընթանում է Լեհաստանում։