https://arm.sputniknews.ru/20241102/khachanvovy-haghtec-ashkharhi-9-rd-raketin-ev-durs-ekav-parizi-masters-mrcashari-kisaezrapakich-82616984.html
Խաչանովը հաղթեց աշխարհի 9-րդ ռակետին և դուրս եկավ Փարիզի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ
Խաչանովը հաղթեց աշխարհի 9-րդ ռակետին և դուրս եկավ Փարիզի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ
Sputnik Արմենիա
Հանդիպումը տևեց ընդամենը մեկ ժամ 8 րոպե։ 02.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-02T11:45+0400
2024-11-02T11:45+0400
2024-11-02T11:51+0400
կարեն խաչանով
թենիս
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/14/82051551_0:141:1600:1041_1920x0_80_0_0_610db8b92260b0505b3c868e445fc014.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։Այսօր կայանալիք կիսաեզրափակիչում Խաչանովը կմրցի վարկանիշային աղյուսակի 15-րդ հորիզոնականում գտնվող ֆրանսիացի Ուգո Ումբերի հետ:Մյուս կիսաեզրափակիչում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Զվերևը (մրցաշարի ֆավորիտ) կմրցի դանիացի Հոլգեր Ռունեի հետ:Այժմ Կարեն Խաչանովը ATP-ի վարկանիշային աղյուսակի 21-րդ հորիզոնականում է և գտնվում է շատ լավ մարզավիճակում։ Նա հաղթել է Աստանայում կայացած ATP - 250 կարգի մրցաշարում, իսկ Վիեննայում կայացած ավելի ուժեղ ATP-500 մրցաշարում դուրս է եկել եզրափակիչ: Փարիզում անցկացվող մրցաշարը դասվում է ուժեղագույն (Մեծ սաղավարտի մրցաշարերից հետո) ATP-1000 կարգին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/14/82051551_136:0:1559:1067_1920x0_80_0_0_06eab30a43a1b24d48a7bd658b055d47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարեն խաչանով, թենիս, սպորտ
կարեն խաչանով, թենիս, սպորտ
Խաչանովը հաղթեց աշխարհի 9-րդ ռակետին և դուրս եկավ Փարիզի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ
11:45 02.11.2024 (Թարմացված է: 11:51 02.11.2024) Հանդիպումը տևեց ընդամենը մեկ ժամ 8 րոպե։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։
Կարենը երկու սեթերում հաղթեց 6:2, 6:3 հաշվով։ Երեկ երեկոյան անցկացված հանդիպումը տևեց ընդամենը մեկ ժամ 8 րոպե: Խաչանովը կատարեց 6 էյս (երբ փոխանցումից հետո մրցակիցը չի կարողանում հասնել կամ դիպչել իր կիսադաշտում հայտնված գնդակին), փոխանցումների ժամանակ ոչ մի սխալ թույլ չտվեց և իրացրեց բոլոր 3 բրեյք-փոինթները (հավասար հաշվարկի իրավիճակ, երբ մրցակիցները խաղում են այնքան, մինչև որոշվի հաղթողը)։
Այսօր կայանալիք կիսաեզրափակիչում Խաչանովը կմրցի վարկանիշային աղյուսակի 15-րդ հորիզոնականում գտնվող ֆրանսիացի Ուգո Ումբերի հետ:
Մյուս կիսաեզրափակիչում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Զվերևը (մրցաշարի ֆավորիտ) կմրցի դանիացի Հոլգեր Ռունեի հետ:
Այժմ Կարեն Խաչանովը ATP-ի վարկանիշային աղյուսակի 21-րդ հորիզոնականում է և գտնվում է շատ լավ մարզավիճակում։ Նա
հաղթել է Աստանայում կայացած ATP - 250 կարգի մրցաշարում, իսկ Վիեննայում կայացած ավելի ուժեղ ATP-500 մրցաշարում դուրս է եկել եզրափակիչ: Փարիզում անցկացվող մրցաշարը դասվում է ուժեղագույն (Մեծ սաղավարտի մրցաշարերից հետո) ATP-1000 կարգին։