00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«40+10 հազար» ծրագիրը կգործի մինչև ապրիլ. արցախյան ո՞ր շրջանակների հետ են քննարկել

© Sputnik / Aram NersesyanԲռնի տեղահանված արցախցիների տանը
Բռնի տեղահանված արցախցիների տանը - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2024
Բռնի տեղահանված արցախցիների տանը
Բաժանորդագրվել
Ապրիլից կփոխվի աջակցության ծրագրով տրամադրվող գումարի չափը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը վստահեցնում է, որ Արցախի ԱԺ-ի և կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումներ չեն եղել։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար գործող «40+10 հազար» աջակցության ծրագիրը կգործի մինչև 2025 թվականի ապրիլ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայտարարությունում նշվում է, որ 2025 թ․ ապրիլից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի`
այն անձանց, որոնք փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան,
63 և ավելի տարեկան են,
ստանում են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
մինչև 18 տարեկան երեխա են։
Ապրիլից կփոխվի նաև տրամադրվող գումարի չափը։ Մինչև հունիսը ներառյալ վերոհիշյալ կետերին համապատասխանող անձինք կստանան 40,000 դրամ, իսկ հուլիսից մինչև դեկտեմբեր՝ 30,000 դրամ:
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ միջոցառման մշակման գործընթացում հաշվի են առնվել արցախցիների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումները։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում կասկած է հայտնել, որ որևէ արցախցի կարող էր նման առաջարկ ներկայացնել։
«Հետաքրքիր է՝ այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել արցախցիների շահերին տրամագծորեն հակասող այս որոշմանը, միգուցե սա ուղղակի մի հերթապահ արտահայտություն է, որ օգտագործում են այս անիմաստ որոշումը լեգիտիմացնելու համար»,- գրել է նա։
Ստեփանյանը հավելել է, որ Արցախի ԱԺ-ի և կառավարության ներկայացուցիչների հետ նման քննարկումներ չեն եղել։
Լրահոս
0