https://arm.sputniknews.ru/20241101/mak-i-grasenjaki-mvot-bvoghvoqi-akcia-e-baqvum-pahvvogh-haj-gerineri-veradardzi-pahanjvov-82584805.html
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով
Sputnik Արմենիա
Մասնակիցների խոսքով՝ կլիմայական արդարությունն անհնար է առանց մարդու իրավունքների պաշտպանության։ 01.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-01T14:36+0400
2024-11-01T14:36+0400
2024-11-01T15:07+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
բողոքի ակցիա
երևան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ասպրամ կրպեյան
բաքու
բանտ
գերի
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/01/82583042_0:83:1597:981_1920x0_80_0_0_28aa3b07ac63f90d702b5f3b5dc1f035.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. ՄԱԿ֊ի հայաստանյան գրասենյակի առջև քիչ առաջ մեկնարկեց բողոքի ակցիա՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով։«Կլիմայական պաշտպանությունն անհնար է առանց մարդու իրավունքների պաշտպանության»․ մասնակիցների ձեռքերում այս գրությամբ պաստառներ են՝ տարբեր լեզուներով, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկարներով ցուցապաստառ։«Պահանջում ենք, որ COP 29-ը, որ համարվում է աշխարհում ամենամեծ կլիմայական արդարությանը միտված համաժողովը, հյուրընկալի մի երկիր, որն իրապես բարոյական արժանիքներ, քաղաքական անբասիր, անբիծ հետագիծ ունի մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների պ պաշտպանության հարցում։ Պահանջում ենք, որ COP 29-ը հյուրընկալի ոչ թե բռնապետական մի պետություն, որը 1 տարի առաջ ցեղասպանական գործողություններ իրականացրեց հայկական Արցախում, մարդու իրավունքների կոպտագույն խախտումով հայրենազրկեց մեր ժողովրդի մի հատվածին։ Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը չհյուրընկալի կլիմայական արդարության պաշտպանությանն ուղղված այս համաժողովը»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը։Պատգամավորի խոսքով՝ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ազատ արձակելուց բացի միջազգային հանրությունն անկախ հետաքննական մեխանիզմներ գործադրի Ադրբեջանի կողմից իրագործված և իրագործվող մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի առնչությամբ։«Պահանջում ենք, որ համաշխարհային հանրությունը, համամարդկային, ժողովրդավարական արժեքներ դավանող երկրների առաջնորդները դատապարտեն, հրաժարվեն և մասնակիցը չդառնան ադրբեջանական արյունալի պատմության հետագծի մաքրագործման հարցում»,- շեշտեց Կրպեյանը։Մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցեցին իրենց պահանջն ու բողոքն արտահայտող նամակ, որից հետո երթով շարժվեցին դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
երևան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/01/82583042_89:0:1509:1065_1920x0_80_0_0_5fdf518f7bf773d84ef5589215506103.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), բողոքի ակցիա, երևան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ասպրամ կրպեյան, բաքու, բանտ, գերի, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), բողոքի ակցիա, երևան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ասպրամ կրպեյան, բաքու, բանտ, գերի, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով
14:36 01.11.2024 (Թարմացված է: 15:07 01.11.2024) Մասնակիցների խոսքով՝ կլիմայական արդարությունն անհնար է առանց մարդու իրավունքների պաշտպանության։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. ՄԱԿ֊ի հայաստանյան գրասենյակի առջև քիչ առաջ մեկնարկեց բողոքի ակցիա՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով։
«Կլիմայական պաշտպանությունն անհնար է առանց մարդու իրավունքների պաշտպանության»․ մասնակիցների ձեռքերում այս գրությամբ պաստառներ են՝ տարբեր լեզուներով, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկարներով ցուցապաստառ։
«Պահանջում ենք, որ COP 29-ը, որ համարվում է աշխարհում ամենամեծ կլիմայական արդարությանը միտված համաժողովը, հյուրընկալի մի երկիր, որն իրապես բարոյական արժանիքներ, քաղաքական անբասիր, անբիծ հետագիծ ունի մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների պ պաշտպանության հարցում։ Պահանջում ենք, որ COP 29-ը հյուրընկալի ոչ թե բռնապետական մի պետություն, որը 1 տարի առաջ ցեղասպանական գործողություններ իրականացրեց հայկական Արցախում, մարդու իրավունքների կոպտագույն խախտումով հայրենազրկեց մեր ժողովրդի մի հատվածին։ Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը չհյուրընկալի կլիմայական արդարության պաշտպանությանն ուղղված այս համաժողովը»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը։
Պատգամավորի խոսքով՝ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ազատ արձակելուց բացի միջազգային հանրությունն անկախ հետաքննական մեխանիզմներ գործադրի Ադրբեջանի կողմից իրագործված և իրագործվող մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի առնչությամբ։
«Պահանջում ենք, որ համաշխարհային հանրությունը, համամարդկային, ժողովրդավարական արժեքներ դավանող երկրների առաջնորդները դատապարտեն, հրաժարվեն և մասնակիցը չդառնան ադրբեջանական արյունալի պատմության հետագծի մաքրագործման հարցում»,- շեշտեց Կրպեյանը։
Մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցեցին իրենց պահանջն ու բողոքն արտահայտող նամակ, որից հետո երթով շարժվեցին դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն։