00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգեկան առողջության կենտրոնները հիմոնվին կվերանորոգվեն

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2024
Բաժանորդագրվել
Կընդլայնվի տնային խնամքի և ամբուլատոր բուժման հնարավորությունները այն հիվանդների համար, ովքեր խանգարման սուր փուլում չեն։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը սկսել է հանրապետության բոլոր երեք հոգեբուժարանների հիմնանորոգումը։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Մեկ տարվա ընթացքում կավարտվեն Երևանի երկու ` «Ավան» և «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնների հիմնանորոգումն ու վերազինումը։ Քանի որ «Նուբարաշեն» կենտրոնն ավելի մեծ է, այս փուլում այն ամբողջությամբ չի վերանորոգվի (կհիմնանորոգվի 5 մասնաշենքերից 1–ը)։ Աշխատանքներ են սկսվել նաև «Սևան» հոգեկան առողջության կենտրոնում։
Նախարարի խոսքով` վերանորոգման ընթացքում առաջին հերթին հաշվի է առնվելու ոչ թե անձնակազմի, այլ հիվանդների հարմարավետությունը։ Այս մոտեցումը կիրառվում է ֆրանսիացի գործընկերների հետ քննարկումների հիման վրա։
Բացի այդ, Առողջապահության նախարարությունը կփոխի հիվանդների հոսպիտալացման եղանակը։ Կընդլայնվի տնային խնամքի և ամբուլատոր բուժման հնարավորությունները այն հիվանդների համար, ովքեր խանգարման սուր փուլում չեն։
Լրահոս
0