00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հյուսիսային հոսքի» մասին Թրամփի բառերը հնչել են նախընտրական մրցավազքի թեժ ժամանակ. Պեսկով

© Sputnik / Сергей Бобылев / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2024
Բաժանորդագրվել
Դոնալդ Թրամփը Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հենց ինքն է «ոչնչացրել» «Հյուսիսային հոսք 2» նախագիծը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները, այդ թվում՝ «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ, արվել են «նախընտրական մրցավազքի թեժ ժամանակ»: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի ​​թեկնածու Դոնալդ Թրամփը Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել էր, որ հենց ինքն է «ոչնչացրել» «Հյուսիսային հոսք 2» նախագիծը՝ Ռուսաստանն ու Գերմանիան կապող գազատարը, և որ ԱՄՆ–ն դարձել է «հիմարների երկիր», որը ղեկավարվում է «հիմարների» կողմից։
«Դե, հավանաբար, այդ նախընտրական մրցավազքի թեժ պայքարի շրջանակում ենք լսում նշված հայտարարությունները։ Դժվար է հասկանալ, միգուցե իմաստ ունի այդ հարցն ուղղել այս թեկնածուի նախընտրական շտաբին», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Նախագահի պաշտոնին հավակնում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական ​​կուսակցությունից և փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Դեմոկրատական ​​կուսակցությունից։
Լրահոս
0