https://arm.sputniknews.ru/20241031/zvartnvoc-um-erkrvord-trichqughi-kkarucvi-pajmanavvorvatsutjun-arden-ka-nakharar-82544329.html
«Զվարթնոց»-ում երկրորդ թռիչքուղի կկառուցվի, պայմանավորվածություն արդեն կա. նախարար
«Զվարթնոց»-ում երկրորդ թռիչքուղի կկառուցվի, պայմանավորվածություն արդեն կա. նախարար
Sputnik Արմենիա
Հայաստանում զբոսաշրջային հնարավորությունները հաճախ սահմանափակ են զուտ տեխնիկական պատճառներով։ Այդ խնդիրը լուծելու համար Հայաստանի իշխանություններն արդեն... 31.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-31T16:31+0400
2024-10-31T16:31+0400
2024-10-31T17:14+0400
գևորգ պապոյան
«զվարթնոց» օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/1846/17/18461780_0:0:1600:901_1920x0_80_0_0_c14b97f7903a1db56f4b2724328d52dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Երևանի«Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է երկրորդ թռիչքուղու կառուցում։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Քննարկումների հերթական բլոկը վերաբերում էր եվրասիական ինտեգրմանը, այդ իսկ պատճառով անցկացվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հետ համատեղ:Պապոյանի տեղեկացմամբ` էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարում օդանավակայանի օպերատոր՝ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության հետ (պատկանում է հայազգի արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի ընտանիքին - խմբ.) պայմանագրի նոր տարբերակի շուրջ, որը կետ է ներառում երկրորդ թռիչքուղու կառուցման վերաբերյալ։ Բանակցությունները գրեթե ավարտված են, մնում է ճշտել մանրամասները և ստորագրել պայմանագիրը, ասել է նախարարը։Ակնկալվում է, որ զբոսաշրջիկների նոր հոսք է սպասվում Արաբական Միացյալ Էմիրություններից, հատկապես, որ Արագածոտնի մարզում նոր լեռնադահուկային հանգստավայր է կառուցվում։ ԱՄԷ-ի բնակիչների համար սա կլինի ամենամոտ միջազգային լեռնադահուկային հանգստավայրը, և իշխանությունները նախատեսում են հնարավորինս շատ արաբ զբոսաշրջիկների ներգրավել, հավելել է Պապոյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1846/17/18461780_149:0:1569:1065_1920x0_80_0_0_f2674d524042723cbde6f1f6552b5e4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գևորգ պապոյան, «զվարթնոց» օդանավակայան
գևորգ պապոյան, «զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց»-ում երկրորդ թռիչքուղի կկառուցվի, պայմանավորվածություն արդեն կա. նախարար
16:31 31.10.2024 (Թարմացված է: 17:14 31.10.2024) Հայաստանում զբոսաշրջային հնարավորությունները հաճախ սահմանափակ են զուտ տեխնիկական պատճառներով։ Այդ խնդիրը լուծելու համար Հայաստանի իշխանություններն արդեն պայմանավորվել են կառուցման մասին օդանավակայանի օպերատորի հետ։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Երևանի«Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է երկրորդ թռիչքուղու կառուցում։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Քննարկումների հերթական բլոկը վերաբերում էր եվրասիական ինտեգրմանը, այդ իսկ պատճառով անցկացվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հետ համատեղ:
Պապոյանի տեղեկացմամբ` էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարում օդանավակայանի օպերատոր՝ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության հետ (պատկանում է հայազգի արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի ընտանիքին - խմբ.) պայմանագրի նոր տարբերակի շուրջ, որը կետ է ներառում երկրորդ թռիչքուղու կառուցման վերաբերյալ։ Բանակցությունները գրեթե ավարտված են, մնում է ճշտել մանրամասները և ստորագրել պայմանագիրը, ասել է նախարարը։
«Մեր զբոսաշրջային հնարավորությունները սահմանափակ են տեխնիկական գործոնների պատճառով, և մենք ուզում ենք լուծել այդ խնդիրը», – հավելել է նա։
Ակնկալվում է, որ զբոսաշրջիկների նոր հոսք է սպասվում Արաբական Միացյալ Էմիրություններից, հատկապես, որ Արագածոտնի մարզում նոր լեռնադահուկային հանգստավայր է կառուցվում։ ԱՄԷ-ի բնակիչների համար սա կլինի ամենամոտ միջազգային լեռնադահուկային հանգստավայրը, և իշխանությունները նախատեսում են հնարավորինս շատ արաբ զբոսաշրջիկների ներգրավել, հավելել է Պապոյանը։