https://arm.sputniknews.ru/20241031/kzhdh-hrtirajin-ardzakumneri-pattsharvov-7-erkir-khndrel-e-mak-i-akh-nist-hravirel-82564566.html
ԿԺԴՀ հրթիռային արձակումների պատճառով 7 երկիր խնդրել է ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել
ԿԺԴՀ հրթիռային արձակումների պատճառով 7 երկիր խնդրել է ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել
Sputnik Արմենիա
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռի թռիչքն ունեցել է ռեկորդային 86 րոպե տևողություն՝ այդ ընթացքում հասնելով առավելագույն՝... 31.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-31T21:15+0400
2024-10-31T21:15+0400
2024-10-31T21:15+0400
հյուսիսային կորեա
հրթիռ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անվտանգության խորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/1144/59/11445967_0:12:1601:912_1920x0_80_0_0_07028ca3cce1415a79ac027cf27ba16f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ԿԺԴՀ-ի հրթիռային արձակման կապակցությամբ Մեծ Բրիտանիան, Մալթան, Սլովենիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հարավային Կորեան և Ճապոնիան խնդրել են նոյեմբերի 4-ին հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպությունում իր աղբյուրին։Այս հարցով նիստ անցկացնելու մասին որոշումը կկայացնի ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչությունը, որը նոյեմբերին ստանձնում է Անվտանգության խորհրդի նախագահությունը:Ներկայումս Ճապոնիայի իշխանությունները շարունակում են տվյալների վերլուծությունը, այդ թվում՝ փորձելով պարզել, թե արդյոք հրթիռը նոր տեսակի է եղել։ Ինչպես հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին, հոկտեմբերի 31-ին ԿԺԴՀ-ի արձակած միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հեռահարությունը, սովորական հետագծով արձակման դեպքում և կախված մարտագլխիկի քաշից, կարող է գերազանցել 15 հազար կմ-ը:Ինչպես հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, փորձարկումների վայրում գտնվելով՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն ընդգծել է, որ հանրապետությունը չի փոխի միջուկային զինված ուժերի ամրապնդում նախատեսող քաղաքական կուրսը:
հյուսիսային կորեա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1144/59/11445967_184:0:1415:923_1920x0_80_0_0_7ed8071d49e7d328d1ac331e08d07397.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հյուսիսային կորեա, հրթիռ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ
հյուսիսային կորեա, հրթիռ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ
ԿԺԴՀ հրթիռային արձակումների պատճառով 7 երկիր խնդրել է ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռի թռիչքն ունեցել է ռեկորդային 86 րոպե տևողություն՝ այդ ընթացքում հասնելով առավելագույն՝ ավելի քան 7 հազար կմ բարձրության:
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ԿԺԴՀ-ի հրթիռային արձակման կապակցությամբ Մեծ Բրիտանիան, Մալթան, Սլովենիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հարավային Կորեան և Ճապոնիան խնդրել են նոյեմբերի 4-ին հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպությունում իր աղբյուրին։
Այս հարցով նիստ անցկացնելու մասին որոշումը կկայացնի ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչությունը, որը նոյեմբերին ստանձնում է Անվտանգության խորհրդի նախագահությունը:
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռի թռիչքն ունեցել է ռեկորդային 86 րոպե տևողություն՝ այդ ընթացքում հասնելով առավելագույն՝ ավելի քան 7 հազար կմ բարձրության: Հրթիռը հաղթահարել է հազար կմ տարածություն և ընկել Ճապոնական Օկուսիրի կղզուց մոտ 200 կմ արևմուտք՝ Հոկայդոյի մերձակայքում՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս:
Ներկայումս Ճապոնիայի իշխանությունները շարունակում են տվյալների վերլուծությունը, այդ թվում՝ փորձելով պարզել, թե արդյոք հրթիռը նոր տեսակի է եղել։ Ինչպես հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին, հոկտեմբերի 31-ին ԿԺԴՀ-ի արձակած միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հեռահարությունը, սովորական հետագծով արձակման դեպքում և կախված մարտագլխիկի քաշից, կարող է գերազանցել 15 հազար կմ-ը:
Ինչպես հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, փորձարկումների վայրում գտնվելով՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն ընդգծել է, որ հանրապետությունը չի փոխի միջուկային զինված ուժերի ամրապնդում նախատեսող քաղաքական կուրսը: