00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կխաթարվի բնականոն գործունեությունը. Ագրարայինի դասախոսներն ու ուսանողներն ակցիա են անում

Բաժանորդագրվել
Դասախոսները նշում են, որ շենքից այլ բուհի մասնաշենք հատկացնելու հարցը իրենցից որևէ մեկի հետ չի քննարկվել։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները դեմ են, որ համալսարանի 1–ին մասնաշենքը տրվի Ֆրանսիական համալսարանին։ Նրանք երթով համալսարանից եկել են կառավարության մոտ` հայտնելու իրենց դիրքորոշումը։
Ակադեմիական քաղաքում կտեղաշարժվեն ոտքով կամ հեծանիվով. ո՞վ կկառուցի տրասնպորտային ցանցը
Նշենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի թվում ընդգրկված է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանից Հայաստանում ֆրանսիական համալսարանին տարածք հատկացնելու մասին նախագիծ։

«Այդ նախագիծը եթե որոշում դառնա և օտարվեն այդ տարածքները, կխաթարվի Ագրարային համալսարանի բնականոն գործունեությունը, որովհետև այդ պարագայում շուրջ 40 լսարան տրամադրվելու է Հայաստանում ֆրանսիական համալսարանին և շուրջ 1300 ուսանողի համար ֆիզիկապես անհնարին կլինի ուսումնական պարապմունքներ կազմակերպելը»,–լրագրողներին ասաց Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմենակ Տեր-Գրիգորյանը։

Նա հավելեց, որ այդ մասնաշենքում են տեղակայված եզակի կարևորության լաբորատորիաներ, որոնց տեղափոխումն անհնար է, իսկ դրանց բացակայության պարագայում անհնար կլինի իրականացնել համալսարանի կրթական ծրագրերը։
«Լուրջ խնդիր է առաջանալու։ Մենք մեր անհամաձայնությունը ներկայացնելու ենք կառավարությանը, որպեսզի այդ որոշման նախագիծը հանվի շրջանառությունից»,–հավելեց նա։
Փաշինյանը մտածում է բուհերի շենքերը տալ վարձակալության, հասույթն ուղղել Ակադեմիական քաղաք
Դասախոսներից Արա Ամիրյանը մտահոգություն հայտնեց, որ խոսակցությունները, թե համալսարանների շենքերը հյուրանոցներ կդառնան, կարող են ճիշտ լինել։
«Ինչքան տարածք պետք է վերցնեն, խփում են Ագրարայինի գլխին։ Ինչքա՞ն պետք է լռենք, սա նման է հող հանձնելուն, և մենք դեմ ենք»,–ասաց դասախոսը։
Նա նաև ընդգծեց, որ նման նախագիծ շրջանառության մեջ դնելուց առաջ այդ հարցն իրենցից որևէ մեկի հետ չի քննարկվել։
Լրահոս
0