00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի մասին է հուշում Արարատ Միրզոյանի` Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը

© SputnikԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2024
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը նշում է, որ ՀՀ արտաքին քաղաքականության համար պատասխանատու թիվ մեկ պաշտոնյայի հայտարարությունը ի չիք է դարձնում բոլոր այն միջազգային կառույցների ջանքերը, որոնք մինչ օրս պաշտպանել են Հայոց ցեղասպանությունից տուժածների շահերը։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության հարցն այլևս երբեք չի բարձրացվելու միջազգային որևէ հարթակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։
Միրզոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ուսումնասիրելը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ։
Մելքոնյանը ՀՀ արտգործնախարարի հայտարարությունն ու ներկա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը որակեց որպես հակապետական և ապազգային` հիշեցնելով, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրները եղել են Հայոց ցեղասպանության ճանաչումն ու Արցախի Հանրապետության համար պայքարը։
«Արտգործնախարարի այսօրվա հայտարարությունը նշանակում է, որ այդ հարցերն այլևս երբեք միջազգային որևէ հարթակում չեն բարձրացվելու։ Ցեղասպանության հարցը կարող է մնալ միայն սփյուռքի և եկեղեցու օրակարգում։ Իսկ դա թուլացնում է հայ ժողովրդի դիրքերը, քանի որ այդ կառույցները լիազորված չեն այդ հարցն առաջ մղելու»,– ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով` արտգործնախարարի հայտարարությունը նշանակում է, որ ՀՀ իշխանությունն արդեն բացահայտ է հայտարարում ընդհանուր արտաքին քաղաքական ռազմավարությունը փոխելու մասին։
«Եթե մինչև հիմա մենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ այլ պաշտոնյաների ելույթներից էինք ենթադրում, որ փոփոխություն է եղել, ապա հիմա այդ փոփոխությունն արդեն ֆիքսվել է։ Երբ արտգործնախարարը հայտարարում է, որ Արցախի ճանաչումն ընդհանրապես օրակարգում չկա, հիմա էլ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն էլ առաջնահերթ չէ, նշանակում է, որ ընդհանուր արտաքին քաղաքականության ռազմավարությունը փոխվեց»,– ասաց Մելքոնյանը։
Նրա գնահատմամբ` Հայաստանն այսօր փաստացի որդեգրել է Թուրքիայի մոտեցումը` Հայոց ցեղասպանության հարցը թողնել պատմաբաններին և չքաղաքականացնել, ինչպես ժամանակին առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ Մելքոնյանի` իշխանության ղեկավարի առաջ քաշած իրական ու պատմական Հայաստանի թեզը ևս այս մոտեցման վկայությունն է։
Քաղաքագետն ընդգծեց` ՀՀ արտաքին քաղաքականության համար պատասխանատու թիվ մեկ պաշտոնյայի հայտարարությունը թուլացնում է ոչ միայն Հայաստանի ու Ցեղասպանության զոհերի ժառանգների իրավական դիրքերը միջազգային ասպարեզում, այլև ի չիք է դարձնում բոլոր այն միջազգային կառույցների ջանքերը, որոնք մինչ օրս պաշտպանել են Հայոց ցեղասպանությունից տուժածների շահերը։
«Բոլոր գործողությունները դատապարտված են պարտության, եթե հիմնական ֆակտորներից մեկը, որը փաստացի լիազորված էր և միջազգային իրավունքի հիմքերից իրավունք ունի այս հարցը բարձրաձայնելու և առաջ մղելու, փաստացի այդ հարցով այլևս չի զբաղվելու։ Հետևաբար ցանկացած պայքար էլ արդյունավետ չի լինի»,– համոզված է քաղաքագետը։
Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ բոլոր իշխանությունների օրոք մշտապես հռչակվել է արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիր։ Տարբեր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը մշտապես ընկալվել է որպես արտաքին քաղաքականության հերթական ձեռքբերումը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը տեղափոխվեց միջազգային հարթակ: 1998-ին ելույթ ունենալով ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանում՝ Քոչարյանն աշխարհին առաջարկեց ընթացիկ տարին հռչակել ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 50-ամյակի տարի` այսկերպ, ըստ էության, ՄԱԿ–ի ամբիոնից հռչակելով Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ՀՀ արտաքին քաղաքականության նոր կուրսը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, չնայած փորձ արեց վերականգնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, բայց չհրաժարվեց արտաքին քաղաքականությունում Ցեղասպանության ճանաչման առաջնահերթությունից։
«Ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած գործընթացին ու 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև հայ–թուրքական հաշտեցման արձանագրությունների ստորագրմանը զուգահեռ Սերժ Սարգսյանը միջազգային հարթակներում իր ելույթներում տարբեր առիթներով հայտարարում էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի օրինաչափ և անխուսափելի մասն է, և որ Ցեղասպանությունների դեմ միջազգային անզիջում պայքարը եղել և լինելու է ՀՀ արտաքին քաղաքականության անբաժանելի մասը։
Լրահոս
0