00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանցի կամավորներն օգնում են զարգացման առանձնահատկություններ ունեցող հայ երեխաներին

© Unsplash / David ClarkeԵրեխա
Երեխա - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2024
Երեխա
Բաժանորդագրվել
Նյարդահոգեբանը նախատեսում է երեխաների զարգացման կարևոր գործիք ներդնել Հայաստանում, այնուհետև այդ փորձը տարածել աշխարհում:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուս մանկավարժ-հոգեբան Նատալյա Մայորովան և մանկավարժ-նյարդահոգեբան Անաստասիա Եգորովան հայ երեխաներին և նրանց ծնողներին կօգնեն Ռոսսոտրուդնիչեստվոյի «Առաքելություն Բարություն» միջազգային ծրագրի շրջանակում: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վիկտորյա Դերիպասկոն։
© Sputnik / Zara MikaՌոսսոտրուդնիչեստվոյի նոր ծրագրին նվիրված ասուլիս
Пресс-конференция, посвященная новой программе Россотрудничества в Армении (30 октября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2024
Ռոսսոտրուդնիչեստվոյի նոր ծրագրին նվիրված ասուլիս
«Այս տարի Երևան են եկել 2 մասնագետներ, որոնք կպարապեն հայ մանուկների հետ։ Մինչև նոյեմբերի 6-ը ներառյալ նրանք կաշխատեն Երևանի թիվ 17 դպրոցում (հենաշարժական համակարգի խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց. խմբ․)։ Բայց եթե որևէ մեկը խորհրդատվության կամ օգնության կարիք ունենա, կարող է սոցիալական ցանցերով դիմել մեզ, և մենք կփորձենք խորհրդատվություն կազմակերպել», - ընդգծեց Դերիպասկոն՝ հավելելով, որ Հայաստանն արդեն 3-րդ տարին է մասնակցում «Բարություն Առաքելություն» նախագծին։
Եգորովան իր հերթին նշեց, որ դպրոցում դիալեկտիկական վարքային թերապիա է անցկացնում առողջական առանձնահատկություններ ունեցող երեխաների համար: Միաժամանակ նա ընդգծեց, որ դպրոցի կոլեկտիվը պատրաստ է համագործակցության և ընդառաջ է գնում մասնագետներին: Հենց դրա շնորհիվ էլ նա որոշել է հաշվելու հատուկ քարտեր մշակել, որոնք մանկավարժները կօգտագործեն աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող և թույլ կենտրոնացում ունեցող երեխաների հետ աշխատելիս:
© Sputnik / Zara MikaԱնաստասիա Եգորովա
Преподаватель, нейропсихолог Анастасия Егорова на пресс-конференции, посвященной новой программе Россотрудничества в Армении (30 октября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2024
Անաստասիա Եգորովա
«Հնարավոր է՝ մենք այդ գործիքը սկզբում ներդնենք Հայաստանում, իսկ հետո կիրառենք այլ երկրներում», - ասաց նյարդահոգեբանը։
Փորձագետը նշեց, որ իրեն հաճելիորեն զարմացրել է առանձնահատկություններ ունեցող երեխաների ռուսերենի իմացությունը։ Նրա համոզմամբ` դա կարևոր է ուղեղի զարգացման համար և կարող է մեծ դեր խաղալ երեխաների զարգացման համար ընդհանրապես: Եգորովան հավելեց` երեխաների հետ աշխատելու ընթացքում հասկացել է, որ նրանք բոլորը յուրահատուկ են, բայց ոչ տարբեր։ Նա ռուս և հայ երեխաների միջև էական տարբերություններ չի նկատել։
Մանկավարժ - հոգեբան Նատալյա Մայորովան իր հերթին նշեց, որ պատրաստ է իր 13 տարվա փորձը փոխանցել հայ գործընկերներին։
© Sputnik / Zara MikaՆատալյա Մայորովա
Педагог и психолог Наталья Майорова на пресс-конференции, посвященной новой программе Россотрудничества в Армении (30 октября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2024
Նատալյա Մայորովա
«Մենք տեսանք, որ մանկավարժները հետաքրքրված են և ցանկանում են յուրացնել փորձը։ Դա շատ կարևոր է, և մենք հաճույքով կփոխանցենք մեր փորձը», - եզրափակեց մանկավարժը:
Նշենք, որ Ռոսսոտրուդնիչեստվոն ու Կամավորական կենտրոնների ասոցիացիան «Բարություն Առաքելություն» ծրագիրն իրականացնում են 2021 թվականից: Ծրագրի կազմակերպիչները Ռուսաստանից մանկավարժներ են ընտրում 2-8 շաբաթվա ժամկետով այս կամ այն երկիր ուղարկելու համար։ Ծրագրի խնդիրներն են՝ միջազգային մարդասիրական համագործակցության զարգացում և ամրապնդում, միջազգային կամավորական համայնքի ստեղծում և ընդլայնում, ինչպես նաև աջակցություն ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում:
Պոլիտեխնիկի ուսանողները կարող են «Ռոսատոմի» ծրագրային ապահովման միջոցով հաշվարկներ կատարել
Լրահոս
0