00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուք միտումնավո՞ր եք փորձում ինձ սադրել. ԲՏԱ նախարարն ու ընդդիմադիր պատգամավորը վիճեցին

© Sputnik / Asatur YesayantsՄխիթար Հայրապետյան
Մխիթար Հայրապետյան - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2024
Մխիթար Հայրապետյան
Բաժանորդագրվել
Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ 2024 և 2025 թվականների ռազմարդյունաբերության բյուջեներն ըստ էության նույնն են մնացել, չի բացառվում` եկող տարի մի փոքր ավելացում լինի։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. 2025 թ. մայիս–հունիսին, երբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կունենա ոլորտի ռազմավարություն, նախանշված կլինեն հիմնական երկու–երեք ուղղություններ, որոնցում ՀՀ–ն կձգտի չեմպիոնության։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։
Նա ընդգծեց, որ տարածաշրջանում Հայաստանի դիրքերը ձգտելու են բարելավել հատկապես միկրոէլեկտրոնիկայի, ռոբոտաշինության ուղղություններով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին հետաքրքրեց ռազմարդյունաբերության ոլորտը։ Նա հայտարարեց, որ 2024 թվականին ԲՏԱ նախարարությունը նախատեսված 5 ծրագրից միայն 4–ն է կատարել, և, ըստ էության, ռազմաարդյունաբերությունն ունեցել է զրոյական կատարողական։
Թեմայի վերաբերյալ նրա այս և մյուս դիտարկումները բուռն բանավեճի թեմա դարձան։
Հայրապետյանը հայտարարեց, որ 2024 և 2025 թվականների ռազմարդյունաբերության բյուջեներն ըստ էության նույնն են մնացել, չի բացառվում` եկող տարի նաև մի փոքր ավելացում լինի։
«Ռազմարդյունաբերությունն այն ոլորտն է, որն ունի գաղտնիության բաղադրիչ։ Ես հիմա այս զեկույցի ժամանակ խոսում եմ այն ոլորտների մասին, որոնք գաղտնիություն չունեն։ Ռազմարդյունաբերության մասին մենք խոսել ենք գաղտնիության ռեժիմով փակ հանդիպմանը, որին դուք չեք մասնակցել։ Դուք միտումնավո՞ր եք փորձում ինձ հիմա սադրել, որ ես անցնե՞մ սահմանը»,– ի պատասխան հայտարարեց Հայրապետյանը։
Թադևոս Ավետիսյանը չշարունակեց բանավեճը և բարկացած դուրս եկավ քննարկումների դահլիճից։
Ի դեպ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները 2025 թ. պետական բյուջեի քննարկումներին այսօր ներկա չէին, իսկ Ավետիսյանը մասնակցեց միայն ԲՏԱ բյուջեի ներկայացմանը։
ԲՏԱ–ն 630 000 դոլար է հատկացրել ՏՏ ընկերությանը․ գումարը վերցրել են ՌԱՀ զարգացման ոլորտից
Լրահոս
0