00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԲՏԱ նախարարությունը երբեք պատասխանատվությունից չի խուսանավել․ նախարարը՝ թվայնացման մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՄխիթար Հայրապետյան
Մխիթար Հայրապետյան - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2024
Մխիթար Հայրապետյան
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով՝ յուրաքանչյուր գերատեսչությունից է պետք ակնկալել կոնկրետ քայլեր և գործողություններ։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ոչ թե գերատեսչությունները թվայնացնողն է, այլ քաղաքականություն մշակողը։ ՀՀ Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ քանի որ թվայնացման բյուջեն կենտրոնացված է նախարարությունում, թյուր կարծիք կա, թե ԲՏԱՆ է, օրինակ, հանրային ծառայությունները թվայնացնում։ Նախարարը նշեց՝ բյուջեն կենտրոնացված է՝ պարզապես այդ աշխատանքներն ավելի ճկուն կազմակերպելու նպատակով։
Դուք միտումնավո՞ր եք փորձում ինձ սադրել. ԲՏԱ նախարարն ու ընդդիմադիր պատգամավորը վիճեցին
«Յուրաքանչյուր գերատեսչություն ինքն է գնում թվայնացման իր իսկ քաղաքականությունների շրջանակներում։ Մենք քաղաքականություն մշակողն ենք, և մեր ընկալմամբ՝ այս ընթացքում 2 կարևոր տնային աշխատանք ենք կատարել, որոնք գալու են նպաստելու թվայնացման տեմպերի արագացմանը»,- ասաց նա։
Մասնավորապես այս համատեքստում նախարարը մատնանշեց երկու օրինագիծ՝ հանրային տեղեկատվության մասին օրենսդրական նոր նախագիծը, որը շուտով կվերջնականացվի ու կշրջանառվի։ Երկրորդը կիբեռանվտանգության մասին օրինագիծն է, որն էլ նախատեսվում է մինչև տարեվերջ ԱԺ բերել։
«Քաղաքականությունների մշակման տեսանկյունից ԲՏԱ-ն երբեք պատասխանատվությունից չի խուսանավել»,- շեշտեց նախարարը։
Նա հավելեց՝ այնուամենայնիվ, յուրաքանչյուր գերատեսչությունից է պետք ակնկալել կոնկրետ քայլեր և գործողություններ։
Լրահոս
0