https://arm.sputniknews.ru/20241030/ajs-tari-vorqan-hacahatik-e-hajastan-nermutsvel-rusastanic-82440371.html
Այս տարի որքա՞ն հացահատիկ է Հայաստան ներմուծվել Ռուսաստանից
Այս տարի որքա՞ն հացահատիկ է Հայաստան ներմուծվել Ռուսաստանից
Sputnik Արմենիա
ՀՀ–ում հացահատիկի սպառման միջին տարեկան պահանջարկը կազմում է 770 հազար տոննա։ 30.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-30T08:56+0400
2024-10-30T08:56+0400
2024-10-30T15:38+0400
հայաստան
հացահատիկ
ցորեն
գարի
եգիպտացորեն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/18/67676562_0:166:3053:1883_1920x0_80_0_0_b57fc96beb52c45bb58eb7890d3d8cf6.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստան ներմուծվող հացահատիկի գրեթե ամբողջ ծավալն ապահովում է Ռուսաստանը։ Այս տարվա հունվար–օգոստոս ամիսներին արդեն ներմուծվել է Հայաստանին անհրաժեշտ հացահատիկային մշակաբույսերի ծավալի մոտ 48%-ը։ Այս տվյալները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։Գերատեսչությունից հստակեցրել են, որ Հայաստանին անհրաժեշտ հացահատիկի ներմուծման ծավալները գնահատվում են շուրջ 522 հազար տոննա` 390 հազար տոննա ցորեն, 60 հազար տոննա գարի, 72 հազար տոննա եգիպտացորեն։2024 թվականի հունվար–օգոստոսին Հայաստան է ներմուծվել շուրջ 252,7 հազար տոննա հացահատիկ, որից 188,2 հազար տոննան ցորեն է, 28,5 հազար տոննան` գարի, 36 հազար տոննան` եգիպտացորեն։Գերատեսչությունից պարզաբանել են նաև, որ ՀՀ–ում հացահատիկի սպառման միջին տարեկան պահանջարկը կազմում է 770 հազար տոննա` 535 հազար տոննա ցորեն, 140 հազար տոննա գարի, 95 հազար տոննա եգիպտացորեն։2023 թվականին ՀՀ–ում հացահատիկի ինքնաբավության մակարդակը կազմել է` ցորեն` 27,9%, գարի` 56,8%, եգիպտացորեն` 8,3%.Նախարարությունն ընդգծել է, որ կարևորում է հացահատիկային մշակաբույսերի արտադրության խթանումը, և այդ կապակցությամբ հաստատվել է «Բուսաբուծության աջակցության ծրագիրը», որի նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը։ Արտադրողականության բարձրացման նպատակով շահառուներին պարտադիր պահանջ է ներկայացվել ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/18/67676562_162:0:2893:2048_1920x0_80_0_0_198c1ea3cea062bd56e300a6d1c281e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հացահատիկ, ցորեն, գարի, եգիպտացորեն, ռուսաստան
հայաստան, հացահատիկ, ցորեն, գարի, եգիպտացորեն, ռուսաստան
Այս տարի որքա՞ն հացահատիկ է Հայաստան ներմուծվել Ռուսաստանից
08:56 30.10.2024 (Թարմացված է: 15:38 30.10.2024) ՀՀ–ում հացահատիկի սպառման միջին տարեկան պահանջարկը կազմում է 770 հազար տոննա։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստան ներմուծվող հացահատիկի գրեթե ամբողջ ծավալն ապահովում է Ռուսաստանը։ Այս տարվա հունվար–օգոստոս ամիսներին արդեն ներմուծվել է Հայաստանին անհրաժեշտ հացահատիկային մշակաբույսերի ծավալի մոտ 48%-ը։ Այս տվյալները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` պատասխանելով
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Գերատեսչությունից հստակեցրել են, որ Հայաստանին անհրաժեշտ հացահատիկի ներմուծման ծավալները գնահատվում են շուրջ 522 հազար տոննա` 390 հազար տոննա ցորեն, 60 հազար տոննա գարի, 72 հազար տոննա եգիպտացորեն։
2024 թվականի հունվար–օգոստոսին Հայաստան է ներմուծվել շուրջ 252,7 հազար տոննա հացահատիկ, որից 188,2 հազար տոննան ցորեն է, 28,5 հազար տոննան` գարի, 36 հազար տոննան` եգիպտացորեն։
«Հացահատիկը գրեթե ամբողջությամբ (99,9%) ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից»,– ասված է նախարարության պատասխանում։
Գերատեսչությունից պարզաբանել են նաև, որ ՀՀ–ում հացահատիկի սպառման միջին տարեկան պահանջարկը կազմում է 770 հազար տոննա` 535 հազար տոննա ցորեն, 140 հազար տոննա գարի, 95 հազար տոննա եգիպտացորեն։
2023 թվականին ՀՀ–ում հացահատիկի ինքնաբավության մակարդակը կազմել է` ցորեն` 27,9%, գարի` 56,8%, եգիպտացորեն` 8,3%.
Նախարարությունն ընդգծել է, որ կարևորում է հացահատիկային մշակաբույսերի արտադրության խթանումը, և այդ կապակցությամբ հաստատվել է «Բուսաբուծության աջակցության ծրագիրը», որի նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը։ Արտադրողականության բարձրացման նպատակով շահառուներին պարտադիր պահանջ է ներկայացվել ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով։