00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2025 թվականին կառավարության պահուստային ֆոնդը կկրճատվի

© Unsplash / Masarath AlkhailiՀաշվիչ
Հաշվիչ - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2024
Հաշվիչ
Բաժանորդագրվել
Կառավարության պահուստային ֆոնդը 134 մլրդ դրամից կկրճատվի մինչև 110 մլրդ դրամ, սակայն տնտեսական անվտանգության բարձիկը 50 միլիարդից կդառնա 95 մլրդ։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. 2025 թվականին Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդը կկրճատվի մոտ 20%-ով՝ 134 մլրդ դրամից հասնելով 110 մլրդ դրամի (280 մլն դոլարից մի փոքր շատ)։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Այդ գումարից «անվտանգության բարձիկ» է հատկացվում հարկերի թերակատարման և տնտեսական իրավիճակի վատթարացման ռիսկերի համար (ֆոնդի մնացած մասը պահպանվում է արտակարգ իրավիճակների համար, որոնցից մեկն այս տարվա մայիսին Հայաստանի հյուսիսում գրանցված հեղեղումն էր)։

2024 թվականին տնտեսական խնդիրների համար հատկացված գումարն ընդհանուր ֆոնդի 134 մլրդ դրամից կազմել է 50 միլիարդ, որը, սակայն, տարվա արդյունքներով չի ծախսվել։
2025-ի համար պահուստային ֆոնդի չափը կկրճատվի մինչև 110 մլրդ դրամ, բայց «տնտեսական բարձիկը» նախատեսված է 95 միլիարդի չափով (245 մլն դոլար, այսինքն՝ չնայած ֆոնդի կրճատմանը` տնտեսական «բարձիկը» կավելանա)։
Բացի այդ, կառավարությունը երկրի ՀՆԱ-ի 1%-ի չափով առանձնացված պահում է կայունացման հաշիվ, որտեղ այժմ 100-110 մլրդ դրամ կա (280 մլն դոլարից մի փոքր շատ)։
Վարկերի նկատմամբ հսկայական պահանջարկ կա. ՀՀ ԿԲ նախագահը` տոկոսադրույքը չիջեցնելու մասին
Լրահոս
0