00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զարմանում են, որ էս քարքարոտ երկրում այսքան համեղ է խաղողը․ Արենիում բերքահավաք է

Բաժանորդագրվել
Վերջին տարիներին խաղող մշակողներից շատերը գինու արտադրություն են հիմնել, քանի որ դա ավելի եկամտաբեր գործ է։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik․ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում այս օրերին խաղողի՝ տարվա վերջին բերքահավաքն է։ Ցրտերից ու անձրևներից հետո գյուղացիներն արևոտ օրերն առավելագույն մտածված են օգտագործում՝ ամբողջ տարվա ընթացքում թափած քրտինքի արդյունքը հավաքելու համար։
Արենին գինեգործության, հետևաբար նաև խաղողագործության հայրենիքն է։ Այստեղ դժվար թե տուն գտնես, որտեղ թեկուզ ընտանիքի համար խաղող չաճեցվի ու տնական գինի չպատրաստվի։ Գյուղում եկամտի հիմնական աղբյուրներից մեկն էլ հենց գինին է ու գինու բերած տուրիզմը։ Գյուղացիներն ասում են՝ մեծածախ վաճառքի համար խաղող աճեցնելը հիմա եկամտաբեր չէ։ Լավ որակի խաղողը գինու գործարանները մթերում են միջինը 230 դրամով, ցածր որակինը՝ միջինը 150 դրամով։
Ամուսնացան Ազնավուրի երգի տակ. Արենիի գինու փառատոնը նվիրվեց շանսոնյեին. տեսանյութ
Պարզ հաշվարկ են անում՝ 2 հեկտարից 25 տոննա խաղող է ստացվում, որի մոտ կեսի վաճառքն, այսպես ասած, ինքնարժեքն է հանում, ստացվում է, որ առավելագույն եկամուտը մոտ 2 միլիոն 600 հազար դրամ է ստացվում։ Եթե սա բաժանես տարվա 12 ամիսներին, ընդ որում՝ հաշվի առնենք, որ խաղողի մշակմանը, բերքահավաքին ընտանիքից բացի վարձու աշխատողներ ներգրավելու կարիք է լինում, ինչպես ասում են՝ «տակը բան չի մնում»։ Դրա համար էլ վերջին տարիներին ոչ միայն գյուղում ու տարածաշրջանում, այլև ամբողջ երկրում գինու մեծ ու փոքր արտադրություններ են հիմնվել։
Ղազարյանների ընտանիքն էլ մոտ 40 տարի է՝ խաղող է աճեցնում և գինի պատրաստում Արենի էնդեմիկ տեսակից: Նվեր Ղազարյանը 18 տարի առաջ կնոջ՝ Նարինեի հետ սկսեց հետևողականորեն ավելացնել խաղողի այգիներն ու ընտանեկան գաղտնիքներով պատրաստվող գինու փոքրիկ արտադրություն հիմնեց։ Նվերն ասում է՝ 2018-ին, երբ գրանցում էին արտադրությունը, մոտավորապես 40 գինի արտադրող կար, հիմա նրանց թիվը համարյա քառապատկվել է՝ հասնելով մոտ 150-ի։ Ասում են՝ արտերկրից մեր երկիր ժամանող գինեսեր զբոսաշրջիկները շատ են գնահատում հենց փոքրիկ, բուտիկային գինու արտադրությունները։ Ի դեպ, սա վերաբերում է նաև իտալացիներին, ֆրանսիացիներին, որոնց երկրները հայտնի են իրենց գինիներով, բայց նրանք հայկականն էլ են շատ բարձր գնահատում։
«Զարմանում են, որ էս քարքարոտ երկրում կարողանում ենք այսքան համեղ խաղող աճեցնել։ Արենի խաղողն էլ բազմահամ է, ամեն գինեգործ իր ձեռքն ունի, ու նրա ձեռքում յուրահատուկ համ է ստանում։ Հայկական գինին եվրոպացիներին զարմացնում է իր տարբերվող համերով։ Հատկապես իտալացիներն են շատ հավանում, երևի նրանից է, որ մենք խառնվածքով էլ ենք նման»,- ասում է Նվերը։
Արենին վերջին տարիներին տուրիզմի զարգացած կենտրոն է դարձել։ Խաղողն ու գինին այս ոլորտ են հասցրել նաև Նվերին ու Նարինեին։ Նրանք այգուն կից հիմնել են գինու համտեսի սրահ, որտեղ զբոսաշրջիկները կարող են ոչ միայն գինիները համտեսել, այլև մասնակցել բերքահավաքին, շրջել այգիներում։ Անգամ քեմփինգի հնարավորություն են տալիս, առաջիկա ծրագրերում էլ հյուրատուն հիմնելն է։
Ո՞րն է նրանց հաջողության գաղտնիքը․ Նվերը մատնացույց է անում սահմանն ու ասում՝ գաղտնիքն այնտեղ է՝ հող մշակել սահմանին մոտ, սիրել հողն ու այդ հողում աճեցրածը։
Հայկական գինին ու Արենիի քարանձավներն ապշեցրել են օտարերկրյա փորձագետներին
Լրահոս
0