00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի ընտրությունները թույլ տվեցին խուսափել Հարավային Կովկասում նոր աղետից. քաղաքագետ

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցԸնտրություններ Վրաստանում
Ընտրություններ Վրաստանում - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2024
Ընտրություններ Վրաստանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փորձագետը պնդում է, որ Թբիլիսիի վրա ճնշումը գործադրվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելու առաջին օրերից։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի ընտրությունների արդյունքները թույլ տվեցին խուսափել Հարավային Կովկասում նոր աղետից։ Չնայած արևմտյան գործընկերների հզոր ճնշմանը` վրացական իշխանություններին հաջողվեց դիմադրել, չներքաշվել պատերազմի մեջ և չբացել երկրորդ ճակատ։ Այս մասին Թբիլիսի-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց քաղաքագետ և Վրաստանի նախագահի և կառավարության աշխատակազմերի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն։
Նա հիշեցրեց, որ Թբիլիսիի վրա ճնշում է գործադրվել Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսման առաջին օրերից։ Այս մասին 2022 թվականի ամռանը գրել է նաև իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ Իր նամակ-դիմումում Իվանիշվիլին հայտարարել է, որ կառավարությունը կարողացել է դիմակայել և հետ մղել սպառնալիքը, թեև երկրի վիճակը շարունակում է ծանր մնալ: Նա այն ժամանակ նաև հույս էր հայտնել, որ իրավիճակի կարգավորումից հետո Թբիլիսին կկարողանա կարգավորել հարաբերություններն Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ։
Մամրաձեն նշեց, որ Վրաստանի վրա տարբեր ուղղություններով ճնշումներ են եղել։ 2023 թվականին Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովի խոսքերից հայտնի դարձավ, որ Կիևը Թբիլիսիին խնդրել է վերադարձնել իբր 2008 թվականին իրեն փոխանցված, իսկ իրականում ձեռք բերված «Բուկ» զենիթային համալիրները, Նահանգների կողմից փոխանցված «Javelin» հակատանկային համալիրները, որոնք Վաշինգտոնը պատրաստ էր փոխարինել նորերով։ Սակայն Վրաստանի իշխանությունները կտրականապես հրաժարվել են Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց։
Կիևին օգնություն ցուցաբերելու երկրորդ փորձը ձեռնարկվել Է ԱՄՆ-ի կողմից։ Վաշինգտոնն անմիջապես խոստացել է հետո լրացնել բացը, սակայն Վրաստանը կրկին հրաժարվել է։ Քաղաքագետը նշեց, որ դա հունից հանել է Սպիտակ տան որոշ ներկայացուցիչների։ Դրանից հետո Թբիլիսիում, Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակիցները սկսել են հայտարարել, որ Սաակաշվիլիի օրոք Վրաստանը միանշանակ կօգտագործեր այդ «պատմական շանսը»։
Մամրաձեն պարզաբանեց, որ եթե Վրաստանն իր հաշվեկշռում գտնվող գոնե մեկ «Javelin» փոխանցեր, Ռուսաստանում դա կընկալեին որպես Վրաստանի ներգրավում իր դեմ լայնամասշտաբ պատերազմի մեջ:
«Այո՛, դիմադրեցին, բայց հիմա հեշտ չի լինելու, չեն բացառվում պատժամիջոցները։ Սակայն Վրաստանի ընտրված իշխանությանը «սեղմելու» որոշ եվրոպական գործընկերների փորձերը հաջողությամբ չեն պսակվի», - ասել է Մամրաձեն։
Նրա գնահատմամբ` Արևմուտքի փաստարկները ինչպես ընտրությունների անցկացման, այնպես էլ մի շարք տնտեսական ցուցանիշների մասով սին են, որոնք Թբիլիսին դրանք էապես բարելավել է:
Մամրաձեն հիշեցրեց, որ ընտրությունները ԵԱՀԿ առաքելության եզրակացությամբ, անցել են հանգիստ մթնոլորտում, եղել են բաց և ազատ, ընտրական բոլոր ընթացակարգերը պահպանվել են: Իսկ Արևմտյան Եվրոպայի որոշ գործընկերներ շաբաթ օրը կայացած քվեարկությունն անվանել են «օրինակելի»։
Քաղաքագետը նշեց, որ ընդդիմության ռեսուրսը բավարարել է 3111 ընտրատեղամասերից միայն 10-ում ծեծկռտուք կազմակերպելու համար։
«Փաստը, որ արդյունքների հրապարակումից հետո ոչ մի մարդ ինքնաբուխ դուրս չի եկել փողոց, խոսում է այն մասին, որ ոչ մի բողոքի լիցք չկա», - ասաց Մամրաձեն:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին: ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, հավաքել է ձայների 53,93 %-ը: Չորս ընդդիմադիր կուսակցություններ նույնպես անցել են խորհրդարան՝ ընդհանուր հավաքելով 37,78 %։
Ընդդիմությունը հայտարարել է ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն աջակցում է եվրոպամետ ընդդիմությանը, չնայած պետության ղեկավարի կուսակցականության սահմանադրական արգելքին, կոչ է արել ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցեր անցկացնել:
Զուրաբիշվիլին հայտարարել Է Վրաստանի ընտրություններում «հայկական կարուսելի» կիրառման մասին
Լրահոս
0